ՀՅԴ պահեստազորայինների գումարտակը հավաք է անցկացրել
30 Սեպտեմբեր 2019
Նախօրեին հերթական հավաքն է կազմակերպել ՀՅԴ պահեստազորայինների գումարտակի հրամանատարությունը: Հավաքին մասնակցել են կամավորականներ եւ պահեստազորայիններ Հայաստանի բոլոր մարզերից ու Երեւանից։ Նրանց պատրաստության աստիճանը եւ կազմակերպվածությունը ստուգել են նաեւ Զինված ուժերի հրամանատարական կազմի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ, ինչպես 90-ականներին, դաշնակցականները մասնակցել են հայրենիքի պաշտպանության գործում: Գումարտակն էլ ձեւավորվել է հենց Ապրիլյան պատերազմից հետո՝ Շուշիի առանձին գումարտակի վետերանների կազմի հիման վրա:
yerkirmedia.am