ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք

30 Սեպտեմբեր 2019 «Փաստինֆո»-ն «Հարկային օրենսգրքում» պարբերաբար կատարվող փոփոխությունների և բիզնեսի վրա դրանց ազդեցությունից զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։

– Օրերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տնտեսվարողներին հետ վերադարձնել 56 մլրդ դեբետային գումարը։ Որքանո՞վ վստահ լինենք՝ այդ գումարները կներդրվեն տնտեսությունում։

– Այս օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017թ. Հունվարի 1-ը դեբետագրված 56 լրդ դրամը վերադարձնել տնտեսվարողին։ Այսինքն այն տնտեսվարողները, որոնք իրենց գործունեության ընթացքում կոտակել են դեբետներ՝ տարբեր սարքավորումներ ձեռքբերելիս, տարբեր ծառայություններ ձեռքբերելիս, կարողանան այդ գումարները ետ վերադարձնել։ Հիմա հարց է առաջանում՝ որ ոլորտներն են կուտակել դեբետային միջոցներ, սակայն չեն կարողացել դրանք նվազեցնել։ Սրանք այն ոլորտներն են, որոնք հիմնականում ազատված են ԱԱՀ-ից։ Այս օրենքի փոփոխությունից հիմնականում օգտվելու է մի քանի ոլորտ, այդ թվում հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի ձեռնարկությունները ձեռք են բերում մեծ քանակի սարքավորումներ, տեխնիկա, սակայն այդ դեբետը չեն կարողանում նվազեցնել, քանի որ նրանց արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Հայաստանից և արտահանվող ապրանքի վրա ԱԱՀ չի դրվում։ Ըստ էության այս 56 միլիարդի մեծ մասը գնալու է հանքարդյունաբերության ոլորտ։ Որքանո՞վ է նպատակահարմար գումարներն այդ ոլորտ ուղարկել, երբ կարելի է լուրջ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել դրանցով։ Ունենք հետևյալը, որ մեր կառավարությունը, ձախողելով իր հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես կապիտալ ծախսերի 74 տոկոսը թերակատարել է։ Այդ գումարները կան բյուջեում և որոշել է դրանք ուղղել ընթացիկ ծասերի ֆինանսավորմանը։ Ի հաշիվ կապիտալ ծախսերի՝ ֆինանսավորվելու են ընթացիկ ծախսերը։ Ընթացիկ ծախսերն ավելացնելու համար մեծ ջանք պետք չէ, սա ուղղակի պարզ թվաբանություն, պարզ որոշում է։ Կտեսնենք, որ բիզնեսը չի կարողանալու վերաներդրումներ կատարել, քանի որ մեզ մոտ չունենք այն ներդրումային դաշտը, միջավայրը, որը պատրաստ է նման գումարներ կլանել և վերաարտադրել։ Ներդրումների վերաբաշխման իմաստով խնդիր ունենք։ Կան գումարներ մարդկանց մոտ, սակայն այդ գումարները մարդիկ չեն կարողանում վերաբաշխել, քանի որ չկան բաժնետիրական ըներություններ, չկան բաժնետոմսեր, որոնք կարողանան ձեռք բերել։ 56 միլիարդի մեծ մասը բիզնեսից կհանվի որպես շահաբաժիններ և կօգտագործվի նրանց անձնական կարիքների համար կամ սեփականատարերն ուղղակի կտնօրինեն։ Այս իրավիճակում կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը։ Օրինակ առաջարկել է արժեթղթային գործարքներն ազատել ԱԱՀ-ից։ Ողջունելի է, որ խթանում, խրախուսում են արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող բրոքերական ընկերությունների գործունեությունը, սակայն պետք է փաստենք, որ մեզ մոտ արժեթղթերի առքուվաճառքը տեղի չունենում, որովհետև չունենք արժեթղթերի շուկա։ Մեզ մոտ արժեթուղթ վաճառող տնտեսվարողները շատ քիչ են. խոշոր տնտեսվարողները իրենց բաժնետոմսերն ուղղակի վաճառքի չեն հանում և այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ուսումնասիրի գերիշխող, մենաշնորհ դիրք ունեցող սուբյեկտների բաժնետոմսերը պարտադիր կարգով որոշ մասը բաժանորդագրելու հնարավորությունը։ Այսինքն այդ եկամուտը, որը նրանք աշխատում են իրենց մենաշնորհ դիրք ունեցող գործունեությունից, պետք է բաշխվի հասարակության մեծ մասի միջև։Միջին խավը և փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենան ձեռք բերել այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, ինչը թույլ կտա վերաբաշխլ եկամուտները։Սակայն կառավարությունն իր հարկային քաղաքականությամբ ավելի է խորացնում այս անդունդը։ Հարուստներին ավելի է հարստացնում, աղքատներին ավելի է աղքատացնում։

– Նշեցիք, որ չունենք այն ներդրումային միջավայրը, որը կկլանի այդ գումարները։ Ինչպե՞ս պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Կա՞ն նախադրյալներ։

– Նախ պետք է ստեղծել, խրախուսել արժեթղթերի շուկայի կայացումը՝ խոշոր տնտեսվարողներին պարտադրելով իրենց բաժնետոմսերը շուկայում հրապարակել և վաճառել։ Այնուհետև պետություն պետք է առանձնացնի ոլորտների մեծածախ, մանրածախ առևտուրը։ Ներկայումս մեծածախ վաճառողները գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ շուկայում, այլ նաև մանրածախ։ Նրանք ստեղծել են իրենց սուպերմարկետների ցանցը, իրենց գազալցակայանների, բենզալցակայանների ցանցը, որի միջոցով իրականացնում են նաև մանրածախ առևտուրը։ Այս դեպքում տեղի է ունենում տնտեսության կենտրոնացում։ Մենք պետք է դա ապակենտրոնացնենք, որի հարցում պետությունը կարևոր դերակատարում ունի։ Այսինքն պետք է մեծածախ վաճառք իրականացնող տնտեսվարողին արգելի զբաղվել մանրածախ վաճառքով։ Այս խնդիրը տարիներ շարունակ կա և ի վերջո այն լուծել պետք։ Մեր տնտեսության մեջ կան մեծ փողեր, սակայն այդ փողերը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում։

– Վարչապետը Լոս Անջելեսում հայտարարեց, որ այժմ գործարարները կարող են հանգիստ ներդրումներ իրականացնել, քանի որ չկան մենաշնորհներ։ Մինչդեռ ավելի վաղ պատգամավորներից մեկն ասել էր, որ ներդրողներին սահմանից հետ են ուղարկում՝ ասելով շուկայում խոշոր խաղացողներ կան։ Ինչպե՞ս պետք է վարվել այդ խոշոր խաղացողների հետ։ Այս դեպքում ևս կոշտ վարչարարությա՞նն է պետք դիմել։

– Մեր շուկայում կան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։ Նրանք, ըստ էության, շարունակում են իրենց գործունեությւոնը, առանձին դեպքերում ավելի են ուժեղացրել իրենց շուկայական իշխանությունը։ Սուպերմարկետներն իրենց մասնաբաժիններն ավելի են մեծացրել մանրածախ առևտրի ոլորտում և ավելի մեծ վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում։ Նման իրավիճակ է նաև բենզին/դիզելային վառելիքի շուկայում։ Չնայած դրամն արժևորվում է այս վերջին ընթացքում, բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրանում էր վերջին 3-4 ամիսների ընթացքում, միայն վերջին ամսվա ընթացքում է նկատվում նվազում։ Սա խոսում է այն մասին, որ մեր շուկան, մեր մրցակցությունն առողջ չէ։ Մեր տնտեսվարողները դեռևս շարունակում են հակամրցակցային հարաբերությունների մեջ գտնվել։ Միասին գնային քաղաքականություն են իրականացնում։ Միասին գինը բարձրացնում, միասին գինն իջեցնում են։ Դատապարտելի է և տնտեսության համար մեծ վնաս է հասցնում միասին գինն իջեցնելը, քանի որ սրա հետևանքով փոքր-միջին տնտեսվարողները կարող են դուրս մնալ։ Արդեն վեց ամիս է՝ գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը որևիցե տեսանելի արդյունք առ այսօր չի գրանցել։ Մենք խոսում ենք , որ նախկինում հանձնաժողովը պարապուրդի է մատնված եղել, բայց հիմա ունենք նույն իրավիճակը, դեռ ավելի վատ։ Ավելին առանձին շուկաներում խորացրել է իրավիճակը։ Կարծում եմ՝ հասարակությունը հանձնաժողովի առջև պետք է իր պահանջը բարձրացնի, որովհետև անհրաժեշտ է հրատապ քայլեր իրականացնել առաջինը պարենային ապրանքների ուղղությամբ։ Առաջին վեց ամիսների ընթացքում ունենք պարենային ապրանքների լուրջ գնաճ։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ուղղակիորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են այս ապրանքների ձեռքբերման համար։ Ոչ պարենային ապրանքների գների նվազումը խոսում է այն մասին, որ պահանջարկն այս ուղղությամբ նվազել է։ Այսինքն մարդիկ ոչ պարենային ապրանքներից հրաժարվել են, որպեսզի ձեռք բերեն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այնուամենայնիվ մեր գնողունակությունը նվազել է։ Դրա ապացույցը կրպակների, խանութների, սուպերմարկետների իրացման ծավալների նվազումն է։

– Ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՕ-ում պարբերաբար իրականացվող փոփոխությունները բիզնես հատվածի և ներդրումային դաշտի վրա։

– Տնտեսվարողները ցանկանում են, որ իրավական դաշտը լինի կանխատեսելի։ Երկուս-երեք տարվա կտրվածքով կայուն լինի, քանի որ բիզնես նախագծերը մշակելիս նրանք հաշվի են առնում տվյալ պահին գործող հարկային օրենսգիրքը։ Սակայն մեր տնտեսության մեջ, մեր կառավարության համակարգում ընդւնված է արագ փոփոխություններ իրականացնելու գործելաոճը և առանձին դեպքերում շատ մեծ է անհատների ազդեցութունը։ Հստակ է, որ վերջին շրջանում բանկային հատվածի լոբբինգը բավականին հզորացել է կառավարության վրա և նրանց կողմից նախընտրելի օրենսդրությունն առաջ է մղվում։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՕ-ի փոփոխությունների հիմնական շահառուն ֆինանսական համակարգն է։ Կարողացել են իրենց ֆինանսական համակարգի համար լավ պայմաններ ստեղծել , հարկային փափուկ օրենսդրություն ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ մեր կառավարության տնտեսական թիմը պարտվում է ԿԲ-ի թմին, և այս գործընթացն ավելի է խորանում։ Մեր խնդիրն այն է, որ ՀՕ-ն լինի կայուն և առաջին հերթին աշխատատեղեր ստեղծող, արտադրության համար սպասարկող, այլ ոչ ֆինանսական հատվածի համար։ Հիմա մեր արտադրողները լուրջ խնդիր ունեն, մեր շինարարները լուրջ խնդիր ունեն, որովհետև պահանջարկը նվազել է։ Չնայած հայտարարվում է, որ ներդրումներ են իրականացվում, ներդրումների ծավալն աճել է, բայց դա չի արտահայտվել շինարարության ոլորտում կտրուկ աճերով։ Օրինակ Հյուսիս-հարավի ծրագիրը սառեցված է, բազմաթիվ ջրամբարային ծրագրեր ևս սառեցված են։ Սրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության ցուցանիշների վրա։ Կապիտալ ծախսերի չիրականացումը, այս կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն ազդում է ոչ միայն այս տարվա ցուցանիշների վրա, այլ գալիք տարիների միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

– Ներքաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում ներդրումային դաշտի վրա։ Պարբերաբար ստուգումներ են իրականացվում խոշոր կազմակերպություններում կամ քրեական գործեր են հարուցվում խոշոր ներդրողների հետ կապված։

-Ցավոք քաղաքական գործընթացներից այս սև-սպիտակ գործընթացները տեղափոխվել են նաև տնտեսական դաշտ և հստակ է, որ այս իշխանություններն առանձին դեպքերում նախընտրում են օգտագործել քրեական գործերի հարուցման մեխաիզմներ, գործիքակազմ։ Ըստ իրենց դա կարող է էֆֆեկտ տալ։ Այո դա կարող է կարճաժամկետ էֆֆեկտ տալ, սակայն համակարգը մնում է հիվանդ և անարդյունավետ։ Դիցուք երկաթուղին, որի դեպքում մենք ունենք մեկ տարվա ընթացքում յոթ քրեական գործ հարուցված, սակայն առ այսօր որևէ արդյունք չկա այս ուղղությամբ։ Հստակ է, որ այս քրեական գործերի նպատակն է ճնշում գործադրել երկաթուղային համակարգի նկատմամբ և կառավարելի դարձնել։ Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում ցանկանում են բնական մոնոպոլիաների նկատմամբ վերահսկողություն իրականացնել, քանի որ այստեղ աշխատում են մեծ թվով մարդիկ, մեծ ֆինանսական միջոցներ են պտտվում և հաճախ տարբեր քաղաքական գործընթացների համար է ծառայել և ծառայում։ Հաճախ այդ տնտեսական գործընթացները շաղկապվում են քաղաքակա գործընթացների հետ, ինչը սխալ է։ Պետք է տարանջատենք դրանք, քանի որ դրա արդյունքում հիվանդ համակարգեր ենք ունենալու։ Մենք ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք։ Մեր խնդիրն այն չէ, որ առանձնացնենք և այս կամ այն երկրին առավելություն տանք, այլ եղած հնարավորություններից առավելագույնս օգտվենք։ Ռուսական կողմի հետ ունենք լավ պայմանագրեր, ռազմավարական պայմանագրեր, սակայն չենք կարողանում օգտվել դրանցից։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company