ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դաշնակցական պատմական գումարտակը համալրվել է նոր պահեստազորայիններով

01 Հոկտեմբեր 2019 ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գոտեպնդող խոսք ասաց ՀՅԴ պահեստազորայինների գումարտակի հավաքին:

1990-94 թվականներին ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Հարմիկ Հովսեփյանը պահեստայինների նոր կազմավորվող ստորաբաժանման հրամանատարն է, այն ժամանակվա շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը՝ այժմ էլ շտաբի պետ:

ՀՅԴ անդամներից ու համակիրներից կազմված Պահեստային կամավորականների գումարտակը հավաք է անցկացրել Բյուրականում, հաշվառել անդամներին, ճշգրտել թիվը: ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչները հանդիպել են նրանց հետ, քննարկել գումարտակի գրանցման, վարժանքների, մարտական խնդիրներին ծանոթացնելու հեռանկարները:

Արտաշես Մխիթարյանը Yerkir.am-ին ասաց՝ սա Դաշնակցության զինված ուժեր չեն, այլ 1990-94 թթ. հերոսական գումարտակի հենքով կազմված պահեստազորային ստորաբաժանում, որն անհրաժեշտության դեպքում մարտի դաշտ է մեկնելու ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով ու կիրառվելու է զինված ուժերի ղեկավարության կարգադրություններով ու հրահանգներով:

«Նպատակն ավելի ներդաշնակ գործելն ու մարտական խնդրի հետ նախօրոք ծանոթանալն է, որովհետև ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նույն պահեստազորայինները, որոնք զինկոմիսարիատի կողմից էին զորահավաքի ենթարկվել, իրենց համար անծանոթ վայրում հայտնվելով՝ շատ դժվարությունների հանդիպեցին»,- նշեց նա:

Պահեստազորային այս գումարտակը՝ իբրև առանձին հրաձգային ստորաբաժանում, կազմավորվել է 2017-ին՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հրամանով, ԶՈւ զորամասերից մեկում 1-շաբաթյա վարժական հավաքների մասնակցել, բայց 2018-ին կազմալուծվել է:

Մեկ տարի էլ չանցած՝ 2019-ի սկզբներին, ՊՆ գլխավոր շտաբը կրկին առաջարկել է վերականգնել գումարտակը: Երբ ներկայացրել են պաշտոնական հաստիքացուցակն՝ ըստ մասնագիտությունների, ԳՇ-ից առաջարկել են հավաքվել մի տեղ, որպեսզի ստուգեն անձնակազմի առկայությունը և գումարտակի համալրվածությունը: Բյուրականում հենց այդ հավաքն էր: Երբ գումարտակը գրանցվի, վարժանքները կներառվեն ԶՈւ պատրաստության պլանում, և պարապմունքները կկազմակերպվեն ԶՈՒ կազմում և միջոցներով:

«Գումարտակը կիրառվելու է ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Համաձայն օրենքի՝ առաջին կարգի պահեստազորայիններ են՝ մինչև 48 տարեկաններ, և երկրորդ կարգի՝ մինչև 50 տարեկաններ: Բայց կարող են նաև ենթասպայական պատրաստության միջոցառումներին հրավիրել սահմանային տարիքը լրացած քաղաքացիների՝ պայմանագրային հիմունքներով»,- ասաց Արտաշես Մխիթարյանը:

Բյուրականի հավաքին մասնակցելու էին եկել պահեստազորայիններ մայրաքաղաքից ու գրեթե բոլոր մարզերից, առավել հեռու համայնքներում գումարտակի տղաները հավաքվել և հաշվառվել էին տեղում:

Մխիթարյանի խոսքով՝ պարբերական վարժական հավաքների միջոցով պետք է կատարելագործվեն պահեստազորայինների ռազմական հմտությունները, ունակությունները, ավելի մանրամասն պետք է ծանոթանան մարտական խնդիրներին, հետո այն տարածքում, որտեղ մարտական խնդիր են կատարելու, հնարավոր է իրականացնեն մարտական հերթապահություն, որպեսզի տեղանքին ավելի լավ ծանոթանան:

1990-94 թթ. մարտական գործողությունների մասնակցելուց հետո ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հենքով Արցախում ստեղծվեց 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը: ՀՀ ԶՈւ կանոնավոր բանակի այդ ստորաբաժանումը մինչ օրս գործում է՝ համալրվում ժամկետային զինծառայողներով:

Գումարտակի վերտերաններն ամեն հոբելյանական նոյեմբերի այցելում են այդ զորամասը: Ասում են՝ այնտեղի ցուցակներում հավերժ ներառված են իրենց զոհված ընկերների՝ Պետրոս Ղևոնդյանի, Ալբերտ Ալավերդյանի, Մուրադ Զաքարյանի, Հրաչ Գասպարյանի և մյուսների անունները:

Վերջին այցը զոհված փոխհրամանատարի՝ Պետոյի ծննդյան 55-ամյակին էր:

ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ, Պահեստային կամավորական գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանն ասում է՝ նախկին գումարտակի վետերանների զգալի մասը գործազուրկ է կամ սոցիալական դժվար պայմաններում. Դաշնակցությունը փորձում է օժանդակել՝ որքան հնարավոր է: Ինքը հրադադարից հետո 23 տարի ծառայել է զինված ուժերում:

Ներկայիս՝ պահեստազորային գումարտակում ընդգրկվելու հնարավորություն ունեն բոլորը, բացի, Մխիթարյանի խոսքով, հակադաշնակցականներից:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company