ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրոյցներ

Արցախի ինքնորոշման խնդիրն անառարկելի է

10 Հոկտեմբեր 2019 Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց իրաքցի ճարտարապետ, քաղաքական և անվտանգության հարցերի հետազոտող Մուհամեդ ալ Ուգայլին, որը Իրաքից ժամանած պատվիրակության կազմում Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելուց և Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց հետո պետք է մեկնի Արցախ՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:

– Ի՞նչ նպատակով եք Հայաստանում և արդյո՞ք հավանեցիք Հայաստանը:

– «Պրո Արցախ» համաժողովի կազմակերպիչների ազնիվ հրավերով Իրաքի մտավորականների և գիտնականների պատվիրակությունն այցելել է Երևան, նաև Ստեփանակերտում մասնակցելու ենք «Պրո Արցախ» համաժողովին: Ծիծեռնակաբերդի այս հուշահամալիրում մեր մարդկային զորակցությունն ենք հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այն միշտ վառ պետք է մնա ժողովուրդների և մարդկության պատմության մեջ, ինչպես նաև պետք է առաջ տանել ճանաչման գործընթացը: Պատմությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունն ամենադաժան արարքն է մարդկության պատմության մեջ:

Մենք, ծաղիկներ խոնարհելով, մեր հարգանքը մատուցեցինք նահատակված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին: Այս այցելությունը մեր համեստ ներդրումն է հայ ժողովրդի պայքարում, որը ջանք չի խնայում, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ստանա:

– Դուք այցելելու եք նաև Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ կազմակերպած «Պրո Արցախ» համաժողովին: Գիտենք, որ Արցախ այցելող բոլոր արտասահմանցիներին Ադրբեջանը գցում է «սև ցուցակը»: Մտավախություն չունե՞ք այս հարցում:

– Ժողովուրդների իրավունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հավասարակշռությունը:

Չեմ կարծում, որ Արցախյան հարցն անկայունություն է ստեղծում տարածաշրջանում, այդ պատճառով էլ Արցախի ինքնորոշման խնդիրն անառարկելի է: Բացի այդ, հակառակ մերժվածության մթնոլորտին, Արցախ այցելությամբ մեր աջակցությունն ենք հայտնում իրավական ու մարդասիրական արժեքներին: Կոչ եմ անում կառավարություններին, որ չհակադրվեն այս կարգի այցերին և չպատժեն այցելողներին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիան երկար տարիներ շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

– Պետության կողմից իր հարևանների հետ ցանկացած հակամարտություն ազդում է ներկա և ապագա հարաբերությունների վրա: Բայց որպեսզի պետությունները կարողանան տնտեսապես և անվտանգության առումով կայուն լինել, պետք է ձգտեն փակ սահմաններ չունենալ իրենց հարևանների հետ: Այսօր՝ 21-րդ դարում, մենք ամենաշատը կարիք ունենք ժողովուրդների երկխոսության, որը ստեղծվում է տնտեսական և մշակութային հարաբերություններով: Այս տարածաշրջանը բարդ է, սակայն միշտ հնարավորություն կա, որ թե՛ Թուրքիայի, թե՛ այլ պետությունների հասարակությունների միջև կապեր ստեղծվեն:

Սահմանները փակելու որոշումները անկայունություն են ստեղծում տարածաշրջանում, իսկ անկայունությունից ոչ մեկն ապահովված չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը խաղաղության կոչեր է ուղղում համայն աշխարհին, այդ թվում՝ Թուրքիային: Ճիշտ է՝ այս երկու ժողովուրդների միջև հակամարտություն է տեղի ունեցել, գրավված հողեր կան, բայց ժողովուրդների ներկայիս մտածելակերպը նման չէ անցյալ դարի մտածելակերպին:

– Իրաքում այժմ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք նաև մարդկային զոհերի պատճառ են դառնում. ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

– Իրաքի Հանրապետությունն ունի իր Սահմանադրությունը, որն Իրաքի ժողովրդի համար օրենքներ է սահմանում, նաև ներառում իրաքցիների՝ հանրահավաքներ անելու իրավունքը: Կառավարությունը պարտավոր է արդարացնել ժողովրդի պահանջները, հակառակ դեպքում՝ կաշխատեն արտաքին գործոնները՝ հաշվի առնելով Միջին Արևելքի եռացող կաթսան: Չենք ուզում, որ Իրաքը Միջին Արևելքի խնդիրների զոհը դառնա և Իրաքի ժողովուրդը օգտագործվի որպես զենք միջազգային խնդիրների լուծման համար: Իրաքի ժողովրդի պահանջներն արդարացի են, և կառավարությունը լուրջ է տրամադրված՝ արդարացնելու դրանք օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջոցով: Այս համակարգերը պետք է միասնաբար աշխատեն, որ արդարացնեն ժողովրդի պահանջը: Իրաքի ժողովուրդը շատ տանջվեց պատերազմներից, պաշարումից և տառապեց անկայուն վիճակից, այդ պատճառով էլ իրավունք ունի մարդկային և արդար պայմաններում ապրելու, որովհետև Իրաքի ժողովուրդը խելացի ժողովուրդ է, որը խորը մշակութային, պատմական, արժեքներ ունի:

https://youtu.be/XCJ2NAjI6vw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company