Կանադայի խորհրդարանն անընդունելի է համարում Ադրբեջանի սադրիչ քայլերն Արցախի հանդեպ
11 Հոկտեմբեր 2019
Կանադայի խորհրդարանի անդամ Ջիմ Կիրիգյանիսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է.
«Ես Արցախում եղել եմ դեռեւս խորհրդարանական ըտրությունների ժամանակ՝ որպես միջազգային պատվիրակության անդամ։ Կանադայի խորհրդարանն անընդունելի է համարում Ադրբեջանի սադրիչ քայլերն Արցախի հանդեպ։ Աշխատելով Կանադայի կառավարությունում՝ փորձում եմ այս հարցում օգնել եւ սատարել Արցախի ժողովրդին։ Հաջորդ տարի նախատեսում ենք Արցախի անկախության վերաբերյալ համաժողով կազմակերպել, որին ես եւս մասնակցելու եմ։ Արցախցիները բարի եւ ուժեղ կամքի տեր ժողովուրդ են, եւ կարծում եմ, որ ադրբեջանական հակամարտության հարցում նրանք կկարողանան ճիշտ ուղիներ գտնել»,- ասել է Ջիմ Կիրիգյանիսյանը:
