Արցախն ինքը պետք է որոշի իր ապագան
11 Հոկտեմբեր 2019 «Ես կարծում եմ, որ պատմությունը պետք է ասվի և մարդիկ, ամբողջ աշխարհը պետք է իմանա Արցախի մասին»,- այս մասին Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբորա Բեյզմորը՝ ավելացնելով, որ սա իր առաջին այցն է Արցախ, բայց ոչ վերջինը:
«Ես հավատում եմ, որ ժողովուրդն անկախ լինելու իրավունք ունի, Արցախն ինքը պետք է որոշի իր ապագան: Բոլոր նահանգները պետք է միասին գործեն, բոլորս միասին կկարողանանք շատ բան անել Ղարաբաղի համար, փոփոխություն մտցնենք: Անհատապես շատ դժվար է փոփոխություններ կատարել, մենք բոլորս պետք է նույն ուղղությամբ աշխատենք»,- ասել է Ջորջիայի Ներկայացուցիչների պալատի անդամը, ով տվյալ խորհրդարանում Հայոց Ցեղասպանության բանաձևի նախաձեռնողն է:
