Ուրուգվայը առաջինն է լինելու նաև Արցախի ճանաչման գործում
12 Հոկտեմբեր 2019 Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Արցախում անցկացված համաժողովին մասնակցել են նաև Հարավային Ամերիկայից ժամանած Արցախի բարեկամները:Պատվիրակության անդամ, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Արևելյան շրջանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Էդուարդո Կոստանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբում ընդգրկված են պատվիրակներ Ագենտինայից, Ուրուգվայից, Չիլիից, Կոստա Ռիկայից և Իսպանիայից:

«Համաժողովը կարևոր է, որովհետև մեր հյուրերը ականատես եղան, թե ինչպես են աշխատում ամբողջ աշխարհի Հայ Դատի հանձնախմբերը՝ Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- ասել է Էդուարդո Կոստանյանը:
ՀՅԴ Հարավային Ամերիկայի Արևելյան շրջանի Կենտրոնական Կոմիտեի անդամը նաև հույս է հայտնել, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայը առաջինն է լինելու նաև Արցախի ճանաչման գործում և Արցախի առաջին դեսպանատունը կբացվի հենց Ուրուգվայում: