Թուրքերն ու ադրբեջանցիները բոլոր ժողովուրդների և մշակույթների թշնամի են
13 Հոկտեմբեր 2019
Հոկտեմբերի 11-12-ը Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և ԱՀ ԱԳՆ համակազմակերպմամբ կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին մասնակցել է նաև Իրաքցի գրող, Իրաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային կոմիտեի անդամ Ջավադ Ալ-Բայդհանին:
«Ապառաժ»-ի հետ զրույցում հայ ժողովրդի իրաքցի բարեկամը նշել է, որ մինչ Արցախ գալը կարծում էր, որ այստեղ իրավիճակն Իրաքի նման անկայուն է: «Կարծում էի, որ Իրաքի ու Արցախի դրությունը նման է, այն իմաստով, որ դեռ վերջնական խաղաղություն չի հաստատվել ու պատերազմական շրջանի մեջ ենք, բայց ականտես եղա բոլորովին ուրիշ իրականության, տեսա ապահովություն և քաղաքական համերաշխություն: Երկրներ ստեղծելու և պահելու օրենքներ կան, որոնք առկա են Արցախի պարագայում»,- ասել է Ջավադ Ալ-Բայդհանին
Նա տեղեկացրել է, որ շատ է գրել Արցախի մասին, իսկ այցից հետո ուրիշ տեսանկյունից, ուրիշ ոգով է գրելու. «Իմ սիրտը ձեր հետ է և ձեր հարցը նաև իմ հարցն է»:
Անդրադառնալով Ադրբեջանում հայկական մշակութային կոթողների ոչնչացման քաղաքականությանը, մեր զրուցակիցն ասել է, որ թուրքերը, ադրբեջանցիները նույն իսլամական ահաբեկիչներն են՝ «նույն մտածելակերպով, տարբեր հագուստներով մարդիկ են: Նրանք բոլոր ժողովուրդների և մշակույթների թշնամի են»: «Սրանք ոչ գիտություն և ոչ էլ մշակույթ ունեն: Մեր մշակույթը 5000 տարվա պատմություն ունի: Հայ պատմաբանները գրել են, որ Հայկ Նահապետը ծնվել է Իրաքում՝ Բաբելոն քաղաքում, մենք եղբայրներ և քույրեր ենք, որովհետև մեր զարգացումը ձեր հողերից է գալիս»,- հավելել է Իրաքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային կոմիտեի անդամ Ջավադ Ալ-Բայդհանին:
