ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու

11 Նոյեմբեր 2019 Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է, եւ այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել կամ առնվազն իրեն զեկուցել են մակերեսորեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նխարարության դիմաց Դաշնակցության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

Նրա խոսքով, սա պայքար է ազգային եւ ապազգային երեւույթների միջեւ. «Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթներ: Օրենքը հստակ սահմանում է, կառավարության անունից՝ ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով հստակ է ձեւակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, հակասում է օրենքին: Այսինքն հակաօրինական ընթացքի մեջ է:

Երրորդ, ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը եւ իր խորհրդատուները, եւ եթե վարչապետն էլ միանա, ուրեմն նաեւ ինքը, ակնհայտորեն փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ առաջացավ երիտասարդության շրջանում: Այո, ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգային պահպանելու դիրքերից եւ գտնվելու է ցանկացած շարժման կողքին, որը ազգայինը դուրս մղելու գործողություն է իրականացնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության հայտարարությանն են միացել 20-ից ավելի երկրների երիտասարդներ. «Սա խոսում է այն մասին, որ հարցը համազգային է դարձել: Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ստացած ցանկացած իշխանություն պարտավոր է ազգային դիմագիծը պահել: Սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու: Աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ այդ դիրքերից է հանդես եկել, հանկարծ փոխել է իր դիրքորոշումը, ապա դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նա ժողովրդի տված քվեն օգտագործում է ի չարս»:

ՀՅԴ ԳՄ անդամը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել, փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծն իր վրա վերցնել. «Եթե իրեն թվում է, որ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպ հարցեր առաջ տանել, սխալվում է: Այդ հարցերում մեր ազգը զգայուն է եւ չի հանդուրժի անգամ հերոսին, եւ նրան էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը:

Հրաժարականի պահանջը դեղին քարտերի մեր քաղաքականության համատեքստում է եւ արդեն կարմիր քարտէ կոնկրետ անձի: Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆունկցիան վերցնի իր վրա կամ կառավարության վրա, նշեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին եւ վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը սեւ ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,-ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է կրթության ոլորտում ՀՅԴ-ի գործունեության հետ կապված քրեական գործերով եւ հետ ուղարկի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք պահանջել ենք, որ Արայիկ Հարությունյանը, եթե կան այդպիսի հանցագործություններ, ներկայացնի, հակառակ դեպքում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար: կամ առնվազն հասարակությունը պետք է իմանա, որ սրանք քաղաքական հնարքներ, մանիպուլյացիաներ են: Նա պարզապես օդում հայտարարություններ է անում, որպեսզի ցույց տա, թե իբր կա լուրջ բան եւ այլն»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company