ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Վարչապետը մանիպուլացնում է հարցի էությունը

14 Նոյեմբեր 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլյացիայի է ենթարկում հարցի էությունը, այս պայքարը միայն ֆիլմի համար չէ, հարցն ավելի գլոբալ է՝ ազգային արժեքների պահպանում, ազգային քաղաքականության իրականացում, իսկ նա մանիպուլյացիա է անում և անձնավորում է հարցը, կոնկրետ մենք և Դաշնակցության երիտասարդները Մելինե Դալուզյանի հետ հարց չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որոնք վերաբերում էին ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի քննադատներին:

Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 20 մլն դրամ, ինչը քննադատում է նաև ՀՅԴ-ն:

«Մենք ասում ենք՝ իշխանությունները պետության բյուջեով չպետք է խրախուսեն, ֆինանսավորեն, աջակցեն սեռափոխված մարդու մասին ֆիլմ նկարահանելուն: Մեր երիտասարդների պահանջը դա է: Ինչ վերաբերում է նրան, թե անձը հալածվում է, պետք է ասեմ՝ մենք երբեք ո՛չ հալածանքի կոչ ենք արել, ո՛չ էլ անում ենք: Մենք ասում ենք՝ մեր պետությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու նաև ունենք արժանի հերոսներ, որոնք և՛ ֆիլմի, և՛ գովասանքի, և խրախուսանքի կարիք ունեն, դուք այդ մարդկանց թողել եք և պետության բյուջեով ֆինանսավորում եք սեռափոխված մեկին: Խարանն իրականում դա է, ոչ թե այն, որ պետությունը պետք է չֆինանսավորեր»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ վարչապետը հայտարարեց, որ քննադատները լափամանից զրկվածներն են, արդյո՞ք նկատի ուներ Դաշնակցությանը, Սաղաթելյանը պատասխանեց. «Արդեն հոգնեցնում են այս հայտարարություններով: Բան ունեն ասելու, թող կոնկրետ ասեն, դրա հասցեատերը մենք չենք, դրա համար չենք ուզում իջնել այդ հարթություն և պատասխանել: Մեկ տարի շարունակ ցանկացած հարց, որն ուզում ենք բովանդակային քննարկման մեջ բերել, դրա պատասխանը լինում է՝ լափաման, թալան, փռեմ ասֆալտին, ծեփեմ հատակին … հոգնեցնող է, արդեն լուրջ չէ այս ամեն ինչը: Թող հասցեական ասեն և կոնկրետ պատասխանը կստանան»,- ընդգծեց նա:

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց Մելինե Դալուզյանին գոնե Դաշնակցությունից պաշտպանելու կարիք չկա, քանի որ իրենք նրա դեմ չէ, որ պայքարում են: «Դաշնակցությունը Մելինեի, նրա անձի, անձնական կյանքի դրսևորումների հետ գործ չունի, դա մեր գործը չէ, մեր խնդիրն այդ անձը չէ: Մենք խոսում ենք կառավարությունից, ԿԳՄՍ նախարարությունից, որ ֆինանսավորում, խրախուսում է այդ կերպարներին: Մենք ասում ենք՝ իբրև պետություն իրական հերոսներին թողել են և սպորտսմենի քողի տակ ֆիլմ են նկարում, այն դեպքում, երբ Հայաստանի դրոշը շատ այլ կանայք ու տղամարդիկ են բարձրացրել, ինչո՞ւ են ընտրել հենց սեռափոխվածին, որը Հայաստանի քաղաքացի էլ չէ»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝ արդյո՞ք երեկվա Փաշինյանի հայտարարությունը նրա հեղինակության վրա կազդի, Սաղաթելյանը նշեց. «Հասարակությունը պետք է այս ամեն ինչից հետևություն անի և անում է: Ես չգիտեմ նրա հեղինակությունն ընկե՞լ է, թե՞ բարձրացել, բայց ինձ համար մեկ բան ակնհայտ է՝ իրական հերոսներին թողնում ու սկսում են իրենց պաշպանության տակ վերցնել անհասկանալի կերպարների, դրանից մեր հասարակությունը բնականաբար եզրակացություններ պետք է անի և այս ամեն ինչին իր գնահատականը տա»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company