ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մեր ինքնության կարեւորագույն բաղադրիչը լեզուն է

18 Նոյեմբեր 2019 «Ազատությունը» հյուրընկալել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանին (նոյեմբեր 12, 2019թ):

- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ասում է՝ 12-ամյա կրթություն ունենք, բարձր դասարաններում ամեն ինչ անցնում են, մի հատ էլ առաջին-երկրորդ կուրսում կրկնել, թե ինչ բան է գոյականը, ով է Մովսես Խորենացին և այլն, դրա փոխարեն մասնագիտական կրթություն կտանք բուհում, և ամբողջ աշխարհում է այդպես:

– Սխալվում են նրանք: Որովհետև իրենց թվում է, թե ամբողջ աշխարհից Հայաստանում մարդ չկա, և պարտադիր չէ ամբողջ Հայաստանը գնա ամբողջ աշխարհ՝ աշխարհի փորձառությունը ունենալու համար: Բացարձակապես մոլորություն է: Նախ մի փոքր պատմություն: 2004 թվականին, երբ Լևոն Մկրտչյանն էր Կրթության նախարարը, այդ ժամանակ «Հանրակրթության մասին» օրենքով պարտադիր պայման համարվեց հայագիտական այդ առարկաների՝ հայոց լեզվի, գրականությանը և պատմության դասավանդումը ոչ մասնագիտական բուհում: Մոտավորապես երեք կիսամյակի մասին էր խոսքը: Իսկ ինչ վերաբերում է ամբողջ աշխարհին, նախ պիտի ասեմ, որ համաշխարհայնորեն ընդունելի բակալավրական ծրագրի առաջին երկու տարվա ընթացքում պարտադիր են հումանիտար առարկաները: Եվ պետք չի խեղաթյուրել հասարակությանը: Երեկ ես լսում էի Արսեն Թորոսյանին, որ չգիտես ինչու Առողջապահության նախարարը միգուցե սոլիդարությամբ մտել էր Արայիկ Հարությունյանի տիրույթ և, խեղելով իրական այս պայքարի նպատակը, ասում է՝ մենք չպիտի կենսաբանության կամ ֆիզիկայի հաշվին հայոց լեզվի կամ պատմության դասավանդումը իրականացնենք: Ուղղակի ազնիվ չէ հայոց լեզուն համեմատել միջուկային ֆիզիկա առարկայի հետ:

– Թող անցնեն: Բուհերին տրվում է ինքնավարություն, կարող են բուհերն իրենց ղեկավարության մակարդակով որոշել, որ միևնույն է մնում է պարտադիր:

– Կրթության նախարարությունը կրթության քաղաքականություն մշակողն է:

– Դառնանք Արայիկ Հարությունյանի հակափաստարկներին․ ապազգային էր ձեր իշխանությունը, դպրոցներում կոռուպցիան էր ծաղկում, ընտրակեղծարարությունը, իսկ հիմա իրեն եք մեղադրում ապազգային քայլերի մեջ:

– Ես անկեղծորեն խորհուրդ կտայի Արայիկ Հարությունյանին, որին ես լավ ճանաչում եմ, որովհետև «Դեմ եմ օտարալեզու դպրոցներին» պայքարում ինքը իմ զինվորներից էր: Ես էլ հարգելով մեր այդ պատմությունը՝ պիտի պարոն Հարությունյանին խորհուրդ տայի, որ մի փոքր ուսումնասիրեր մանավանդ Լևոն Մկրտչյանի պաշտոնավարության [ժամանակաշրջանը]: Չգիտես ինչու տպավորություն է, թե անկախությունից հետո ամբողջ շրջանի նախարարը ինքն է եղել: Այդ երեք անգամվա վերանշանակումը ընդամենը հինգ և կես տարիների հանրագումար ունի: Ինքը առաջին անգամ երբ ստանձնեց Կրթության նախարարությունը, 1998 թվականն էր: Մեր հասարակությունը շատ լավ գիտի, թե 98 թվականը՝ հետպատերազմյան շրջան, ինչպիսի մթնոլորտ, և կրթությունը ոտնահարված էր չասեմ, բայց օբյեկտիվ պատճառներ ուներ, ուսուցիչների աշխատավարձը 30 դոլար էր: Մեկ տարվա մեջ նրա պաշտոնավարման օրոք դարձավ 90 հազար դրամ:

– Լևոն Մկրտչյանն էր նախարար, երբ Իրազեկ քաղաքացիների միավորումը հրապարակեց դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որ ընտրացուցակներ են կազմել Հանրապետականի համար և այլն: Ինչո՞ւ իր հրաժարականը չեք պահանջել այդ ժամանակ, երբ պարզ դարձավ, որ համակարգային դպրոցները ներգրավված ընտրակեղծարարության մեջ:

– Հանրապետականի համար էին այդ ցուցակագրումները արվում, և հանրապետական էին նաև տնօրենների մի մասը:

– Այս օրերին մամուլում հիշեցնում են Մկրտչյանի և Հարությունյանի ունեցվածքների տարբերությունը: Հարությունյանինը մեկ տարում միայն իր աշխատավարձով է ավելացել, իսկ Մկրտչյանինը 20 հազար դոլարը 40 հազար է դառել, 25 հազար եվրոն՝ 67 հազար, ֆրանսիական լողափում բնակարան ունի:

– Դրանք անձնական տվյալներ են, որոնց ես ընդհանրապես չեմ տիրապետում:

Կարլեն Ասլանյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company