ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պատերազմը չի ավարտվել, պետք է պաշտպանությունը հզորացնել

04 Դեկտեմբեր 2019 Հայրենիքի պաշտպանության պարտականությունից հրաժարվում ես՝ ինչ-որ գումար մուծելով, ամոթ է, խայտառակություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կամավորական շարժում» հայրենասիրական ՀԿ-ի համահիմնադիր, ԶՈՒ ԳՇ կազմզորհավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանը:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից առաջարկվող նախագծին, ըստ որի կարող են 10 մլն դրամ վճարել և մեկ ամիս ծառայել՝ Արտաշես Մխիթարյանն ասաց.

«Համոզված եմ, որ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի կողմից այդ հարցը ընդհանրապես չի քննարկվի, այդ հարցը դուրս է գալու: Չեմ հասկանում էս աժիոտաժը, քննարկումներն ինչո՞ւ են արվում: Աբսուրդ առաջարկություն է: Ի՞նչ է նշանակում մի ամիս ծառայես, 10 մլն տաս, ի՞նչ է, զինգրքույկի գինը դարձել է 10 մլն: Հայրենիքի պաշտպանության պարտականությունից հրաժարվում ես՝ ինչ-որ գումար մուծելով, ամոթ է, խայտառակություն է: Մի ամսում զինվոր չես դառնում, գոյություն ունի ուսումնական փուլ, ստորաբաժանումների ներդաշնակման փուլեր, զինվորի գործողությունների դասընթացներ: Մի ամսվա ընթացքում սովորելու է շարք կանգնել, հրաձգային զենքից 3-9 փամփուշտ կրակել: Այդպես ընդամենը պատրաստվում են երդման արարողությանը»,-ընդգծեց նա:

Արտաշես Մխիթարյանն անդրադարձավ նաև «Կամավորական շարժում» հայրենսաիրական ՀԿ-ի հետագա գործունեությանը: Նա նշեց, որ ՀԿ-ն զինված կառույց չէ, ստորաբաժանումները ստեղծվելու են Զինված ուժերի կազմում, և կիրառումը միայն ԶՈՒ ԳՇ պետի հրամանով է լինելու:

Նա վստահեցրեց, որ գումարտակն առաջնագծում կիրառվելու է ակտիվ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: «Դեռևս 2016-ի պատերազմից հետո մենք որոշում կայացրեցինք ստեղծել ակտիվ պահեստազոր, որպեասզի նմանատիպ ակտիվ մարտական գործողություններին պատրաստ լինենք: Երբ ապրիլին մեր կամավորները մեկնեցին առաջնագիծ և մարտական հերթապահություն իրականացրեցին Արցախի ամենավտանգված տարածքներից մեկում ՝ Թալիշի մարտական դիրքերում, բավականին թերություններ առաջ եկան, անհամապատասխանություններ. տեղանքին անծանոթ էին, մարտական խնդրին ծանոթ չէին, համպատրաստից մարտական հերթապահություն էին ստանձնել: Պահեստազորային այս գումարտակը կազմավորվել է 2017-ին՝ բայց իշխանափոխությունից հետո 2018-ին կազմալուծվեց, արդեն 2019-ի սկզբին ՊՆ-ի կողմից առաջարկություն եղավ վերականգնել պահեստազորային ստորաբաժանումը»,-մանրամասնեց նա:

Արտաշես Մխիթարյանի խոսքով՝ նախկինում հանդես էին գալիս որպես ՀՅԴ ԳՄ Ազատամարտիկների հանձնախումբ, իսկ այժմ, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն, կուսակցական պիտակ չտրվի, ստեղծեցին ՀԿ, որտեղ կուսակցական պատկանելիություն պարտադիր չէ, այժմ հարյուրից ավել մարդ անդամագրվել է , որոնց մոտ քսան տոկոսն անկուսակցական են:

Արտաշես Մխիթարյանի խոսքով՝ պատերազմը չի ավարտվել, պետք է պաշտպանությունը հզորացնելով՝ հակառակորդին խաղաղություն պարտադրենք՝ անկախ նրանից, թե ինչ թեզեր կառաջարկեն իշխանությունները:

Նրա դիտարկմամբ՝ այժմ իշխանություններն իրենց ձախումներն արդարացնելու համար նախկին իշխանությունների հասցեին հերյուրանքներ են տարածում՝ մեղադրելով նրանց ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/OwJsHgTMLqg

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company