ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սա մահակ էր՝ լռեցնելու համար

04 Դեկտեմբեր 2019 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը


– Մեկնարկել է ԱԺ-ի հերթական քառօրյան, որի օրակարգում է 2020 թ. բյուջեի նախագիծը. ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտնել են, որ իրենց առաջարկները չեն ընդունվել, հետևաբար՝ դեմ են քվեարկելու։ Ստացվում է՝ 2020 թ. բյուջեն ընդունելու պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա՞ է վերցնում իշխանությունը։


– Իշխանությունը երբեք չի էլ ժխտել, որ միայնակ պատասխանատվությունը վերցնում է իր վրա և չի պատրաստվում որևէ մեկի հետ հաշվի նստել։ Հիշե՛ք, երբ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը գնաց Ազգային ժողով, և կառավարությունը պատասխան չուներ, թե, օրինակ, ինչո՞ւ է գյուղատնտեսությունը միացրել Էկոնոմիկայի նախարարությանը. իրենց վերջին փաստարկը հետևյալն էր՝ մենք ենք մեծամասնությունը և ինչ կուզենք, այդ էլ կանենք։ Սա կառավարության մաչոյական քաղաքականության արդյունք է։

– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ներդրողները Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված ետ են գնացել ու մոռացել են ներդրումների մասին, մինչդեռ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019թ. բարգավաճման ինդեքսում Հայաստանը 61-րդ տեղն է զբաղեցրել՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով»: Հիմա Հայաստանում կա՞ բիզնես միջավայրի բարելավում, թե՞ ոչ։

– Եթե այդքան աճ է արձանագրել, ապա մարդիկ պետք է դա իրենց մաշկի վրա զգային՝ էական բարգավաճման և բարեկեցության տեսքով։ Մարդիկ պետք է ավելի թանկ ուտեին, շատ ծախսեին, բայց նման բան չկա։ Շատ հարցերում այդ ինդեքսում Հայաստանն անգամ ետ է գնացել և գտնվում է բավականաչափ ցածր դիրքերում։ Եթե բիզնես միջավայրն այդքան բարելավվել է, բա ինչո՞ւ մենք այդ աճը չենք տեսնում։ Վերջերս կառավարությունը հրապարակեց մի ցուցանիշ, որտեղից երևում է, որ աճ արձանագրվել է բացառապես մանրածախ առևտրի և ՀԴՄ-ների հաշվին։ ՀՀ-ի տնտեսական աճը, փաստորեն, պայմանավորված է մանրածախ առևտրո՞վ։ Դա չի կարելի ներկայացնել տնտեսական հեղափոխական աճ։

– Ի դեպ, բիզնես միջավայրի մասին խոսել է նաև խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ հիմա «փայ չեն մտնում», ինչը, ըստ նրա՝ անում էին նախորդների ժամանակ։

– Եթե այն ժամանակ լավ չէր, դա չի նշանակում, որ հիմա ամեն ինչ լավ է։ Իհարկե, այն ժամանակ եթե ամեն ինչ լավ լիներ, տեղի չէին ունենա 2018 թ. իրադարձությունները։ Շատ վատ և հոռի երևույթներ՝ ինչպես կային նախկինում, հիմա էլ նույնպես շարունակվում են։

– Իսկ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ի վերջո, եթե նախկինները «փայ էին մտնում», այդ ինչպե՞ս Խ. Սուքիասյանը դարձավ նրանց ժամանակ խոշոր գործարար։

– Դե, իհարկե, հետաքրքիր կլինի ուսումնասիրել, թե նա ինչպես դարձավ խոշոր գործարար։ Այն, որ նա մտերմիկ հարաբերություններ է ունեցել՝ ՀՀ առաջին նախագահի, և հիմա էլ նման հարաբերություններ ունի ներկայիս վարչապետի հետ, որևէ մեկին անհայտ չէ։ Այդ մասին նաև շատ են գրում, և որևէ մեկը դա դեռ չի հերքել։

– Իսկ այդ մտերմությամբ կարո՞ղ ենք պայմանավորել Խաչատուր Սուքիասյանի դրական գնահատականը ներկայիս բիզնես միջավայրի մասին։

– Միգուցե։

– 2018 թվականին իշխանության եկած ուժը, ի վերջո, կատարե՞լ է արդյոք ներդրումային բում ունենալու քայլը։

– Ես չեմ կարողանում մտաբերել որևէ խոշոր ներդրումային ծրագիր։ Ներդրումներ կան, բայց դրանք նախապես սկսված ծրագրի պոչերն են։ Օրինակ՝ Մարալիկի բամբակի ֆաբրիկան, որը, մի քանի տարի է՝ կառուցվում էր, այս տարի բացվեց։ Ներդրումների խոստումներ կան, բայց դրանք ներդրումներ չեն, իսկ խոստումներով «սոխակին չես կերակրի»։ Ինչ վերաբերում է կառավարության նիստում տրված հարկային արտոնություններին այս կամ այն ներդրումային ծրագրին, ապա նման արտոնություններ միշտ էլ տրվել են։ Բացի այդ, հիմա պետք է մոնիտորինգ արվի՝ հասկանալու համար, թե քանի աշխատատեղ է ստեղծվել տրված արտոնության դիմաց, ստեղծվե՞լ է, թե՞ ոչ, իսկ նման մոնիտորինգ չի արվում։

– Գազի սակագնի բարձրանալ-չբարձրանալու հարցը շարունակում է մնալ առկախված, իշխանությունը չի ասում, թե որքան է գազի գինը մնալու անփոփոխ, միևնույն ժամանակ, գիտենք, որ «Գազպրոմ Արմենիային» է վճարում նախորդ տարվա թանկացման համար, և արդեն կուտակվել է 30 մլն դոլարի պարտք։ Որքա՞ն կկարողանա այդ ընկերությունն այդպես պարտք կուտակելով՝ շարունակել, և ի՞նչ կարող է անել գործադիրը:

– Կառավարության ներկայացուցիչներն ասում են՝ ձմռանը գազը չի թանկանա։ Նրանք հասարակությանը դրանով նախապատրաստում են, որ ապրիլից, օրինակ, պատրաստ եղեք տհաճ անակնկալների։ «Գազպրոմ Արմենիան» անվերջ առաձգական չէ և չի կարող իր ծախսերի հաշվին կուլ տալ եկամուտների կորուստը, իսկ ինչ վերաբերում է պետության կողմից հնարավոր սուբսիդիային, ապա պետության փողը դա նույն հարկատուի փողն է։

– Հայաստանում քաղաքական կոռուպցիա կա՞։ Նշեմ, որ դրա չլինելու մասին հաճախ կրկնում է կառավարության ղեկավարը։

– Նախ այդ պնդումները՝ քաղաքական և համակարգային կոռուպցիա… պետք է հասկանալ, թե դա ի՞նչ է նշանակում։ ՊՎԾ պետին և Առողջապահության նախարարի տեղակալին կոռուպցիայի մեղադրանքներ են, չէ՞, առաջադրվել, իսկ եթե համակարգային կոռուպցիա չկա, այդ դեպքում ինչո՞ւ են այս մարդկանց մեղադրանքներ առաջադրվել։ Երկրորդ՝ հիմա ում ասում ես՝ ի՞նչ փոփոխություն է եղել, ասում են՝ կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ կա, և բացահայտել են։ Բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, և ես հույս ունեմ, որ այդ պայքարի շրջանակում անաչառ քննություն մենք կունենանք, օրինակ, քաղաքապետարանին նվիրված «Կամազ»-ների հարցով։ Այն, որ դա սկանդալ է, դա փաստ է։

– Իսկ եթե գործարարը կարողանար օրինական ճանապահով ձեռք բերել այդ շինթույլտվությունը, նա «Կամազ»-ներ կնվիրե՞ր։

– Ռացիոնալ մարդու կանխավարկածն ասում է, որ դրա հավանականությունը կլիներ շատ ցածր։ Ընկերությունը, որը գրանցվել է այս տարվա հունվարին, մի քանի միլիոնի նվիրատվություն է անում, դա զարմանալի է, իսկ այն ընկերությունը, որը մի քանի ամիս առաջ չէր կարողանում հեռախոսի ապառիկի գումարը վճարել՝ հիմա նվիրատվություն է անում, դա տարօրինակ է։

– ՀՅԴ-ն արկղերով քրգործեր ստացա՞վ։

– Ո՛չ։ Եթե հանցագործություն կա, պետք է ցույց տան և պետք է պատասխանատվության ենթարկեն, ոչ թե որպես մահակ՝ ինչ-որ բան օգտագործեն քաղաքական ակցիան լռեցնելու համար։

– Հնչում են գնահատականներ, որ «Կամազ»-ների նվիրատվությունը եղել է վարչապետ գործուն մասնակցության արդյունքում։

– Չեմ բացառում: Այն, որ Հայկ Մարությանի հեղինակությունն այնքան բարձր չէր, որ կարողանար մի քանի «Կամազ»-ներ ստանալ, հայտնի է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company