ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում

06 Դեկտեմբեր 2019 Tert.am–ը հայաստանյան ներքաղաքական հարցերի շուրջ զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ, ով վերջերս է ստեղծել «Կամավորական շարժում» ՀԿ–ն։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ ՀՅԴ–ն երբևէ չի ղեկավարվել միանձնյա։ Նա նույնիսկ ավելորդ է համարում խոսակցությունները, որ ինքը ստվերից է կառավարում կուսակցությունը։


Հարցազրույցը կարդացեք ստորև

-Պարո՛ն Մարգարյան, վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ չնայած Դուք հեռացել եք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից, այնուամենայնիվ շարունակում եք կուսակցության ստվերային ղեկավարումը: Ի՞նչ կասեք այս մասին։

– Այս տարվա սկզբին կայացած ՀՅԴ հերթական ընդհանուր ժողովի ժամանակ իմ թեկնածությունը չներկայացրի Բյուրոյի անդամ ընտրվելու համար: Այդպիսով, փաստորեն հրաժարվեցի քաղաքական գործունեության ղեկավարման մեջ դերակատարություն ունենալուց: Այդ ժամանակ դեռ որոշումս հիմնավորել եմ և հայտարարել, որ որևէ կողմնակի դրդապատճառ այդտեղ չկա և չի կարող լինել, ինչպես նաև վստահեցրել եմ, որ չեմ պատրաստվում վարագույրների հետևից շարունակել ղեկավար գործունեություն ծավալել: Հիմա էլ ստիպված եմ կրկնել նույնը: Քանի որ, հատկապես վերջին օրերին, ականատեսն եմ կազմակերպված և հետևողական մի քարոզչության, ավելի ճիշտ՝ ասեկոսեների և բամբասանքների, որոնց նպատակն է ապակողմնորոշել հանրությանը և ներկայացնել, թե իբրև շարունակում եմ ղեկավարել իմ կուսակցության կողմից վարվող քաղաքականությունը:

Նրանք, ովքեր կանգնած են նման բամբասանքների հետևում, պարզապես չեն ճանաչում մեր կուսակցությանը և չգիտեն, որ այն որևէ ժամանակ չի ղեկավարվել միանձնյա կերպով, ուր մնաց հանդուրժի որևէ մեկի կողմից ստվերային ղեկավարում:

Նրանք կա՛մ ուզում են այդ կերպ նսեմացնել Դաշնակցության ներկա ղեկավարության գործունեությունը, կա՛մ չեն կարողանում թաքցնել իրենց անհանդուրժողական կեցվածքը Դաշնակցության դեմ ընդհանրապես:

– Կուսակցության ղեկավար կազմից դուրս գալուց հետո, կարծես թե, պասիվ եք, վերջին մեկ տարում քաղաքական գործընթացներում չեք, ինչո՞ւ:

-Այո, վերջին մեկ տարվա ընթացքում հնարավորինս խուսափել եմ հանրային ակտիվությունից և հրապարակային ելույթներից՝ իմ բաժին գործն ու առաքելությունը համարելով միայն երկրի անվտանգությունը, պաշտպանությունը և Արցախի ազատագրական գործի անշեղ ընթացքի ապահովումը:

Ընդամենը երկու անգամ եմ հանդես եկել հրապարակային խոսքով՝ երկու անգամն էլ խոսքիս առանցքը եղել է Արցախը: Երկու դեպքում էլ շեշտել եմ, որ երկրում ընթացող քաղաքական պայքարը որևէ պարագայում չպետք է խախտի երկրի կայունությունը, որը հիմնական գրավականն է Արցախի անվտանգության:

-Դրա՞ն է առնչվելու «Կամավորական շարժում» ՀԿ-ի ստեղծումը:

– Վերջերս, մի խումբ ընկերների հետ նախաձեռնել եմ«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության ստեղծումը: Սա եմ համարում իմ հետագա գործը և այս գործով եմ պատրաստվում նախկինի պես շարունակել ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին:

– Պարո՛ն Մարգարյան, ՀՅԴ-ական ուսանողներն են վերջերս քաղաքական օրակարգում, խնդիրներ ու պահանջներ ունեն, ի՞նչ կասեք այդ մասին, հետևո՞ւմ եք գործընթացներին:

– Ինչ վերաբերում է այդ զարգացումներին, ուզում եմ ընդամենը մտահոգությունս ու ցավս հայտնել առ այն, որ ոմանք փորձում են օգտագործել երիտասարդներին՝ նոր սերունդը իրենց քաղաքական խարդավանքներում: Սա անթույլատրելի է: Չի կարելի անմեղ ու անփորձ երիտասարդներին դրդել լրտեսության ու դավաճանության: Ավելին` այս կապակցությամբ ասել չեմ կամենում:

Վերջում միայն ավելացնեմ, որ ով էլ լինի Դաշնակցության ղեկավար կազմում, Դաշնակցությունն իր շարքերով շարունակելու է հայապահպան ու ազգապահպան իր գործունեությունը և թույլ չի տալու դրանից որևէ շեղում: Եվ որևէ մեկին չի հաջողվելու արգելել մեզ մտածել, արտահայտվել ու գործել:

Ի դեպ, հատուկ չեմ ուզում անդրադառնալ այս օրերին ԱԺ ամբիոնից և այլ հարթակներից հնչող ամենացնորամիտ հայտարարություններին և մեղադրանքներին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company