ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ցավալի է, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը

06 Դեկտեմբեր 2019 «Ահաբեկչական անցյալով հայտնի կառույց» Դաշնակցությանը բնութագրել են միայն թուրքերն ու ադրբեջանցիները: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում Դաշնակցությանն այդպես էր բնութագրել պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով. «Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ»:

«Ես, իհարկե, տխուր եմ, որ հայ ժողովրդի մեջ կա նման անձ, որը նման որակավորումներ տալով՝ իրեն նույնացնում է այդ ժողովրդական ընդհանրությունների՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ: Ուրիշ որևէ մեկը Դաշնակցությանը չի կարող ահաբեկչական կառույց բնութագրել»,- ասաց Բագրատ Եսայանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ուսանողական միության անդամների հրապարակած նամակին և դրանում նշված՝ պարտիզանական պայքարի ծրագրերին, դաշնակցական գործիչն ասաց՝ «պարտիզանական պայքար» տերմինը վերցված է անստորագիր մի գրությունից, որը կարող է մեկնաբանել միայն այդ գրությունը ստեղծող որևէ մեկը կամ ստեղծմանը գաղափարակից որևէ մեկը. «Ես չեմ պատրաստվում այդ գրության որևէ բառ մեկնաբանել»:

Բագրատ Եսայանը հաստատեց, որ աղմուկի պատճառ դարձած երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ-ից: Նա, միաժամանակ, ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց արդեն նախկին դաշնակցական երիտասարդների հրապարակած փաստաթղթի առկայությունը: «Անստորագիր մի գրություն է, որի վերևում ընդամենը կա՝ «սիրելի ընկեր»: Շատ հեշտությամբ այն կարող էին ստեղծել, և մանավանդ շահագրգիռները կան, այսօրվա իշխանությանը ծառայող բազմաթիվ ֆեյքեր կամ քարոզչական կենտրոններ: Անստորագիր որևէ փաստաթուղթ ես չեմ կարող մեկնաբանել, առավել ևս՝ լեգիտիմացնել՝ այն բնութագրելով որպես փաստաթուղթ: Ինձ համար ցավալի է նաև, որ մեր երիտասարդ ընկերներն ընկել են այդ ծուղակը»,- նշեց Եսայանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի մասին՝ հայտարարելով. «Մենք շատ լավ գիտենք՝ այդ ժողովը վարած Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Եվ չպետք է մոռանանք, թե «Դրո» կառույցը, «31-ի գործը» ինչի մասին էին, և թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»:

Բագրատ Եսայանն ասաց՝ Արման Բաբաջանյանն «իր ներսում կուտակված թույնի հերթական չափաբաժինն է դուրս ցփնել»: «Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է այդ անձը՝ բանակից կեղծիքներով փախած և սեփական մոր դեմ ցուցմունք տված անձ: Իսկ ինչ վերաբերում է բնութագրումներին, դրանց արմատը, կարծում եմ, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեղում պետք է փնտրել: Իսկ այն, թե Հրանտ Մարգարյանը 1990-ականներին ինչով է զբաղվել, բոլորին է հայտնի. նա եղել է ղարաբաղյան ազատագրական պատերազմում պայքարի կազմակերպիչներից մեկը, ազատամարտին Դաշնակցության մարտական մասնակցության կազմակերպիչը: Մնացած բոլոր բնութագրումները վերցված են նորից այդ շատ հին՝ 1990-ականների սկզբի դեռևս քարոզչական զինանոցից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ենթակաների»,- ասաց մեր զրուցակիցը:

Թմրանյութերի շրջանառության վերաբերյալ էլ Բագրատ Եսայանն ասաց՝ կա դատավճիռ, որտեղ Հրանտ Մարգարյանի անունը մեղադրվողների ցանկում կա ընդամենը մի դրվագով՝ ապօրինի զենք կրելու մասով: «Այն ժամանակ՝ 1994 թվականին, Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի օրոք փորձ արվեց Հրանտ Մարգարյանին ներկայացնել թմրանյութերի շրջանառության մեղադրանք, որը իր իսկ դատախազության կողմից չընդգրկվեց մեղադրական եզրակացության մեջ, առավել ևս՝ չդրվեց դատավճռի հիմքում: Իհարկե՝ Հրանտ Մարգարյանն ինքը կորոշի, բայց եթե ես լինեի Հրանտ Մարգարյանի փոխարեն, միանշանակ այդ արարածին դատի կտայի և պատասխան կպահանջեի իր ակնհայտ զրպարտությունների համար»,- հայտարարեց ՀՅԴ անդամը:

Թամարա Հակոբյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company