ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այս օրերին աննախադեպ ակտիվացած բոլոր շրջանակներին կոչ եմ անում՝ մի՛ ջղաձգվեք

07 Դեկտեմբեր 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Կանադայում, Yerkir.am-ի հետ զրույցում արձագանքել է Դաշնակցության շուրջ օրերս տեղի ունեցող զարգացումներին։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ՀՅԴ-ն անցած շրջանում ժողով է գումարել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, խոսք է եղել նաև իշխանությունների դեմ, այսպես կոչված, «պարտիզանական պայքար» մղելու մասին։

- Նախ՝ հստակ կուզենայի արձանագրել, որ այդ ժողովի մասին կեղծ լուրեր տարածողներն այդ ժողովին ներկա չեն եղել։ Սա՝ առաջինը։ Հաջորդը՝ այն տեղեկությունները, որ իբրև թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով իրականացնել պարտիզանական գործողություններ, սա ևս կեղծիք է։ Մեկ անգամ ևս պաշտոնապես ասում եմ՝ նման շրջաբերական գոյություն չունի։ Երրորդը՝ ժողովը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, մեր հերթական ժողովն է եղել։ Այդ հանդիպմանը մասնակցել է շուրջ 150 հոգի, քննարկվել է մեր ընթացիկ օրակարգը։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանական լրատվամիջոցների, հատկապես՝ իշխող ուժի պատգամավորների աննախադեպ ակտիվացումն այս ուղղությամբ։

– Ինձ համար և՛ հասկանալի, և՛ ծիծաղելի էին խորհրդարանի որոշ պատգամավորների երեկվա ջղաձգումները։ Իշխող խմբակցության ղեկավարը, պարզվեց, ևս ցնցված է այդ կեղծ և ճղճիմ լուրերից։ Կարելի էր, չէ՞, ցնցվելուց առաջ գոնե ճշտել լուրի իսկությունը։ Իր հերթին՝ ոմն նորելուկ պատգամավոր, նոր տերերին իր հավատարմության երդումը վերահաստատելու համար, իր չափն անցավ։ Իսկ ահա իրեն ընդդիմադիր պատգամավոր հռչակած, ըստ հրապարակված փաստերի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր հաստատած ոմն Արման Բաբաջանյան, որի ողջ գործունեությունն ուղղված է պետության ներքին կայունությունը խաթարելուն և երկիրը ցնցումների տանելուն, կրկին աչքի ընկավ սողունի իր վարքագծով, այն է՝ կեղծ և զրպարտիչ հայտարարություններով փորձելով կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում։ Այս ամենի համար նա պատասխան է տալու։ Ցավում եմ, որ իշխանությունները հենվում են այս տեսակի վրա, և սրանք են նրանց հույսը։

– Կարծիք կա, որ այս ամենի միջոցով կարծես վերադարձ է կատարվում 1990-ական թվականներին, երբ նույնպես բարիկադների մի կողմում ՀՅԴ-ն էր, մյուս կողմում՝ տերպետրոսյանական ռեժիմը։ Դուք զուգահեռներ տեսնո՞ւմ եք։

– Իհարկե, և դա արդեն երևում է անզեն աչքով։ Ինչպես նշեցիք՝ այս ամենը մեզ համար ծանոթ ձեռագիր է, և ներկա իշխանավորներին խորհուրդ չեմ տա կրկնել իրենց «նախահայրերի» սխալները. թող բացեն և կարդան ոչ հեռու անցյալի պատմությունը։ Ես այս օրերին աննախադեպ ակտիվացած բոլոր շրջանակներին կոչ եմ անում՝ մի՛ ջղաձգվեք, ոտքի տակ մի՛ ընկեք, ի տարբերություն ձեզ, մեզ համար մեր երկրի կայունությունը և երկիրը ցնցումներից զերծ պահելը առաջնահերթ է։ Իսկ Դաշնակցությունն իր միասնական օրակարգով, կազմակերպական կառույցով, կուռ շարքերով և նվիրյալ անդամներով շարժվում է առաջ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company