ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխանությունն իր ամբողջ ռեսուրսներով անցել է հակաքարոզչության

12 Դեկտեմբեր 2019 ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է ՀՅԴ-ում վերջին շրջանում կատարվող թեժ իրավիճակի մասին:

-Պարո՛ն Սաղաթելյան, բավական երկար ժամանակ է` երկրում չէիք: Որտե՞ղ էիք ու ի՞նչ խնդիրների ու հարցերի հետ էր կապված Ձեր` երկրից բացակայելը:

-Կանադայում էի, 10-օրյա այց էր, հանդիպումը երկու մասի էր բաժանված` մեկը քաղաքական պաշտոնական հանդիպումներն էր, ու նաեւ մասնակցել եմ ՀՅԴ-ի 129-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Հանդիպումներ է եղել Կանադայի հայկական գաղթօջախներում գործող ազգային տարբեր միությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Տարբեր հանդիպումներ եմ ունեցել, որտեղ քննարկել ենք հայ-կանադական հարաբերությունները: Մեր Հայ Դատի գրասենյակներն էին հանդիպումները կազմակերպել:

–Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն փորձում է այս ժամանակահատվածում սփյուռքում հզորացնել իր կառույցները, ճի՞շտ է:

-Ճիշտ են, ու մենք բազմիցս ասել ենք, որ անկախ նրանից, թե ով են Հայաստանի իշխանությունները, ՀՅԴ-ն իր ողջ կարողականությունը, արտաքին կապերը, Հայ դատի գրասենյակները, միջազգային հեղինակությունը շարունակելու է օգտագործել ՀՀ-ի հզորացման համար: Ու այս առումով նրանք, ովքեր կարծում են, որ «Դաշնակցությունը» ՀՀ-ում զրո քաղաքական ազդեցություն ունի, պետք է տեսնեն ՀՅԴ-ի ուժը, պետք է հասկանան ՀՅԴ-ի հեղինակությունը եւ օգտակարությունը ՀՀ-ի համար:

-Բայց, ըստ ՁԵզ, սփյուռքում ՀՅԴ-ի հեղինակությունը բա՞րձր է. կարծես թե, ՀՀ-ում ՀՅԴ-ն այդքան էլ հեղինակություն չունի:

-Իսկապես սփյուռքում շատ բարձր է, ու դա կապված է իր ամենօրյա, հսկայածավալ գործունեությամբ: Հայաստանում վերջին իրադարձություններից հետո տեղի է ունեցել ընտրություն, որի ժամանակ մենք շեմը չենք հաղթահարել: Այս առումով անշուշտ մենք ունեցել ենք բացթողումներ, ունեցել ենք թերացումներ, բայց նաեւ այս իրավիճակին նպաստել է այն քաղաքական իրավիճակը, որ գոյություն ուներ ՀՀ-ում: Մենք` որպես ընդդիմություն, ձեւավորելու ենք այն օրակարգը, որ հստակ դառնանք այլընտրանք իշխանություններին: Այն թեզը, որ զարգացնում են, թե Հայաստանի ՀՅԴ-ն լավը, դրսինները լավն են, իրենց մեջ կա տարբերություն, դա իրականության հետ կապ չունի:

-Իսկ ի՞նչ իրավիճակ է այժմ ՀՅԴ-ում. դեռեւս դեկտեմբերի 5-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մի հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ էր, որ ՀՅԴ-ն հոկտեմբերի 31-ին ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողով է անցկացրել, որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել իշնշվում խանություններին: Ինչի՞ մասին է խոսքը:

-Այն ժողովից, որի մասին խոսում էին, այդ ժողովում տվյալ մարդիկ չեն մասնակցել: Նախ որ հայտարարում են, թե ժողովն արել է Հրանտ Մարգարյանը, թե ինքն է վարել, սուտ են ասում: Ժողովը վարել եմ ես, ժողովին քաղաքական զեկույցով հանդես եմ եկել ես, ժողովի ամփոփումը իրականացրել եմ ես, ժողովին մասնակցել է շուրջ 140-150 հոգի, ժողովին ներկա են եղել ՀՅԴ-ի բոլոր կոմիտեներից 2 ներկայացուցիչ, Հայաստանի 10 մարզային կոմիտեներից 3 ներկայացուցիչ, նաեւ հրավիրված են եղել ուսանողական երիտասարդական միությունների վարչությունները ու Բյուրոյի եւ Գերագույն մարմնի նախկին անդամներ: Այդ ժողովը մեր հերթական ժողովներից մեկն է եղել, որտեղ քննարկել ենք օրակարգ:

-Ո՞րն է եղել ժողովի առանցքային հարցը:

-Առանցքային հարցերը` երկրի ներքաղաքական իրավիճակ, կատարել ենք գնահատումներ, որից հետո ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ ու ներկայացրել, թե ինչ հարցեր ենք քննարկել: Բայց որոշ շրջանակներ փորձեցին ինչ-որ որակումներ տալ եւ հատուկ բառեր օգտագործել, թե իբրեւ… Ազատ քննարկում է եղել մոտ 5-6 ժամ, դա ՀՅԴ-ում շատ նորմալ պրոցես է: Հիմա որ ասում են պարտիզանական ջոկատներ, դա սուտ է, նման քննարկումներ կամ Հրանտ Մարգարյանը նման ելույթներ չի եղել:

-Ներկա՞ է եղել Հրանտ Մարգարյանը ժողովին:

-Մարգարյանը ներկա եղել է ու ելույթ ունեցողներից մեկը եղել է ինքը, բայց նման բովանդակությամբ ելույթ չի եղել:

-Ովքե՞ր են այդ դեպքում այն շրջանակները, ովքեր, ըստ Ձեզ, խեղաթյուրել են ժողովի բովանդակությունը:

-Այսօր արդեն «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հեռացված նախկին մի քանի դաշնակցականներ:

-Բայց Դուք ինչ-որ ականջնե՞ր եք տեսնում այդ անձանց արված հայտարարությունների հետեւում, այսինքն` նրանց հրահրե՞լ են, որ նման տեղեկություն տարածեն:

-Իհարկե տեսնում ենք ականջներ, դժբախտաբար, այսօր այդ երիտասարդները օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից:

-Իշխանակա՞ն շրջանակների:

-Ինչ-որ շրջանակների, ժամանակը կգա, դրա մասին ամբողջական կխոսենք, դա մեզ համար ակնհայտ է: Այդ երիտասարդները երբեք ՀՅԴ-ում խոսելու, արտահայտվելու, դիրքորոշում հայտնելու խնդիր չեն ունեցել: Իրենցից մեկը անգամ վերջերս մասնակցել է ՀՅԴ-ի ընդհանուր ժողովին, որտեղ ինքը ոչ մի բան չի խոսել: Ես ցավում եմ, որ իրենք այսօր օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Ամբողջ իշխանական մամուլը հակաքարոզչություն է իրականացնում ՀՅԴ-ի դեմ` հղում անելով կեղծ, գոյություն չունեցող թեզերի վրա: Ակնհայտ է, որ ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում ձեւավորում է օրակարգ, եւ դա դուր չի գալիս իշխանություններին: Ակնհայտ հակաքարոզչություն է գնում ՀՅԴ-ի դեմ, փորձում են պիտակավորել, փորձում են մեզ մղել այլ դաշտ:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել իշխանությունների կողմից ՀՅԴ-ի դեմ իրականացվող հակաքարոզչությանը պատասխանելու համար, պլաններ ունե՞ք:

-Իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով, լայնածավալ իր սպասարկուներով անցել է հակաքարոզչության, մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք: Մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մեր երկրի օրենսդրությամբ, մեր ծրագրերից բխող քայլերով շարժվում ենք առաջ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company