ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Սեփական ձախողումը արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և նրանց դեմ պայքարել

14 Դեկտեմբեր 2019 Ես պետական ապարատից հեռացել եմ 2018-ի հոկտեմբերի 2-ին, այդ օրվա դրությամբ գոնե գյուղնախարարության կտրվածքով կարող եմ ասել, որ որևէ մեկը հեղափոխության դեմ չէր պայքարում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ամեն ինչ անելու է՝ այդ դիմադրությունը ջարդելու համար:

«Եթե մարդկանց առջև դնում ես ճիշտ խնդիրներ և կարող ես մարդկանց հետ ճիշտ աշխատել ու ներգրավվել խնդիրների լուծման մեջ, ապա պետական ապարատը կարող է արդյունք ցույց տալ»,- շեշտեց նա:

Իսկ թե ինչի համար են ամեն օր նոր մեղավորներ ի հայտ գալիս, հեղափոխության դեմ նոր պայքարողներ փնտրվում, Խաչատրյանն ասաց. «Ցանկացած հեղափոխությունից հետո այդպես էլ լինում է: Օրինակ՝ բոլշևիկյան հեղափոխությունը. անընդհատ գտնում էին հակահեղափոխականներ, կուլակներ, ժողովրդի թշնամիներ: Սեփական ձախողումն արդարացնելու համար միշտ էլ պետք է թշնամիներ ստեղծել և թշնամիների դեմ պայքարել»:

Ըստ բանախոսի՝ հայտարարության մյուս խնդիրն այն է, որ սրանով հիմք է դրվում պետական ապարատում էական կրճատումներ սկսելուն: «Նախորդ փուլում նախարարությունները միավորվեցին և մի քանի աշխատողներ կրճատվեցին, բայց չմոռանանք, որ անցած տարի խոսում էին հարյուր հազարավոր «ձրիակեր» մարդկանց մասին, որոնք նստած են հարկատուների ուսերին: Այս հայտարարությամբ, կարծում եմ, ցավոք սրտի, հող է նախապատրաստվում հետագա կրճատումների համար»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ անցած տարի էլ էին ասում, որ պետական ապարատը պետք է կրճատեն, որովհետև նրանից արդյունք չկա: «Հիմա էլ էական կրճատումների համար հող են նախապատրաստում. կարող է՝ սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ պետական ապարատում կրճատումներ կլինեն»,- ասաց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ հեղափոխության հանդեպ որևէ դիմադրություն չկա:

«2018 թվականի հոկտեմբերի 2-ին մինչև ժամը տասը այդ «հակահեղափոխականների» հետ բյուջետային հայտերն էինք քննարկում և ապարատը նորմալ աշխատում էր, թե ինչ եղավ հետո՝ չգիտեմ, բայց եթե մարդկանց հետ կարողանան ճիշտ աշխատել, ճիշտ առաջադրանք տալ, ճիշտ կարողանան ներգրավել խնդիրների լուծման հարցում, ճիշտ կարողանան խրախուսել, ես համոզված եմ՝ պետական կառավարման ապարատը կաշխատի ըստ պահանջի: Ունի՞ այն բարելավման խնդիր, իհարկե ունի , ունի՞ արդյունավետության բարձրացման խնդիր՝ ունի, բայց դա չի նշանակում որ այնտեղ հակահեղափոխականների որջ է և հակահեղափոխություն է հասունանում»,- շեշտեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company