ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պրոֆիցիտով փակվող բյուջեի դեպքում դեֆիցիտի հիմնավորմամբ վարկ վերցնելն աբսուրդ է

16 Դեկտեմբեր 2019 2019 թվականի բյուջեի դեֆիցիտի լրացման հիմնավորմամբ 2019 թվականի դեկտեմբերի վերջում վարկի ստացման նախագիծ բերելը անիմաստ էր, որովհետև եթե մենք ունենք պրոֆիցիտ՝ այսինքն տարին փակում ենք ավելի շատ գումարով, դեֆիցիտ չունենք, բայց վարկ ենք վերցնում, որովհետև էժանը է, սա անիմաստ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով 152 մլն դոլար նոր վարկի ստացմանը:

«Սա բացատրվում է նրանով, որ մենք վարկը վերցնում ենք, որովհետև մեր ազատ միջոցները ավանդ են դրված, իսկ ավանդը մեզ բերում է տոկոս: Այս էժան տոկոսով վարկի վերցնելու նպատակը ոչ ոք չպարզաբանեց, ոչ ոք չասաց, թե այդ վարկը որտեղ է ծախսվելու: Այս վարկը ուղղակի կարող է դառնալ նորից ավանդ, որը հետո կբաժանվի ժողովրդին՝ էլի վարկի տեսքով»,- ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների հաջորդ հիմնավորումն այն էր, որ էժան վարկը վերցնելու են՝ վաղն ավելի թանկ վարկը փակելու համար: «Սրա անունը վարկի վերաֆինանսավորում է, եթե վարկի վերաֆինանսավորում ենք անում, ավելի անկեղծ ու ճիշտ է, որ դրա մասին խոսենք, որովհետև դրանով ամբողջ տրամաբանությունը փոխվում է: Մենք 2020 թվականի բյուջեով ունենք 20 տոկոս դեֆիցիտի աճ և վախեր ունենք, որ կարող է մենք այդ դեֆիցիտը չկարողանանք փակել: Այդ պատճառով էլ մտածել են՝ քանի 2019 թվի բյուջեով նախատեսված ունենք այս վարկը, եկեք վերցնենք, որ 2020 թվականի բյուջեի այդ հարցը կարողանանք լուծել: Այսինքն՝ իշխանությունը մտածում է՝ չենք կարող այդքան հարկային եկամուտներ ապահովել: Սա լրիվ այլ խոսակցություն է և նշանակում է, որ 2020 թվականի բյուջեն չսկսված արդեն ձախողված է գնահատվում»,- բացատրեց նա:

Արմեն Գրիգորյանը նախ նշեց, որ ստացվում է՝ մենք վարկը վերցնում ենք 2019 թվականի բյուջեով ու պահում ենք այդ գումարը: Նա հիշեցրեց, որ վարկերի նախագծերն ԱԺ-ում զեկուցող ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն ասում էր, որ պետք է այդ գումարը, որովհետև կանխատեսում են, որ հարկային մուտքերը չեն ապահովվի, քանի որ ավտոմեքենաներից գանձվող հարկերը 2020 թվականին չեն լինելու. «Է թող բյուջեն այդ տրամաբանությամբ կառուցվեր, ի՞նչ իմաստ ունի պետական պարտքն ավելացնելու: Մենք, որ այս բյուջեին քննադատում և ասում էինք, որ այն հեղափոխական չէ, մեկ անգամ ևս փաստվեց: Չի կարելի այս տարի պարտք վերցնել հաջորդ տարվա բյուջեի կատարման համար, չի կարելի այս տարին դեկտեմբերի 31-ով փակել իրենց հայտարարած 7 տոկոս տնտեսական աճով, բայց մեկ օր հետո՝ հունվարի մեկից կանխատեսել 4,9 տոկոսի ընթացք ամբողջ տարվա համար: Նման բաները չեն կարող հեղափոխական կոչվել»,- ընդգծեց նա:

Նա հավելեց, որ ընդամենը պետք էր անկեղծ լինել ու ասել՝ քանի հնարավորություն կա այս վարկը վերցնում ենք, որ հետո մեծ խնդիրների առաջ չկանգնենք, քան ասել, որ 132 մլն եվրոյի վարկ ենք վերցնում, որովհետև մեր վարած քաղաքականությունը հավանել են դոնոր կազմակերպությունները և որ դա քաղաքականությամբ պայմանավորված վարկ է:

«Այսինքն, մենք կրթության կամ առողջապահության ոլորտի հետ կապված ի՞նչ քաղաքականություն ենք վարում, որ դոնոր կազմակերպություններին դուր է եկել ու դրա համար մեզ էժան փող են տալիս: Կարո՞ղ է իրենց ուզած քաղաքականությունն ենք վարում, դրա համար: Ես իրենց հիմնավորումներն եմ ասում, չեմ հորինում. վարկի անունն է այդպես: Օրինակ՝ մեկ վարկի անունը՝ առողջապահական ոլորտի քաղաքականության համար տրվող վարկ է, իսկ առողջապահության նախարարը թմբկահարում է գարդասիլը, մեկը, մյուսը… և ես չգիտեմ, թե դա ինչ քաղաքականություն է: Իսկ քաղաքականության մասին բովանդակային քննարկում ԱԺ-ում տեղի չունեցավ»,- հայտարարեց տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից բովանդակային հարցեր հնչեցվեցին, որոնք մնացին անպատասխան, թե ի վերջո նպատակը ո՞րն էր, ինչի՞ համար են վերցնում վարկը. տաբեր գործիչներ տարբեր բացատրություններ տվեցին, սա անթույլատրելի բան է:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, թե ընդդիմադիրների քննադատությունները պետք է այսպես թե այնպես լինեն, բայց միջազգային կառույցները վստահում են իշխանություններին, դրա համար էլ էժան վարկ են տալիս, նա ասաց. «Այն, որ նշվեց, թե սովորական բան է, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին, դա սխալ թեզ է: Մեր քաղաքական ուժը տարբեր ժամանակներում՝ ընդդիմություն լինելով հանդերձ, որը դրական է եղել, ասել է՝ դրական է: Հիմա էլ ենք ասում, որ օրինակ ստվերի դեմ վարվող պայքարը լավ է, լավ է որ նվազագույն աշխատավարձը հավասարեցվել է նվազագույն կենսաապահովման զամբյուղին. այդ անատամ քննադատությունները, որ եթե ընդդիմություն են, ուրեմն պետք է քննադատեն, անիմաստ է: Նա (Արարատ Միրզոյանը) նույնիսկ ասաց, որ եթե իրենք լինեն ընդդիմություն, իրենք էլ այդպես կանեն, դա ոչ մի տեղ չտանող քաղաքական կուրս է»:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ իրենց վստահում են, դրա համար են վարկ տալիս, Գրիգորյանն ասաց՝ ինչի՞ն են վստահում: «Տարբեր ժամանակներ էլ վարկեր են տվել, ուրեմն նախորդ իշխանություններին էդքան վստահե՞լ են, որ պարտքը հասել է 7 միլիարդ. եթե վարկ տալը վստահության նշան է, ուրեմն նախորդ իշխանություններին ավելի շատ են վստահել, էդ տրամաբանությունը ոչ մի տեղ չի տանում: Դեկտեմբերի վերջում պրոֆիցիտով փակվող բյուջեի դեպքում դեֆիցիտի հիմնավորմամբ վարկ են վերցնում, դա աբսուրդ է, ավելի լավ է ասեն՝ վերցնում ենք հաջորդ տարվա համար, որովհետև հունվար, փետրվար, մարտ ամիսներին դժվար է լինելու, կամ ապրիլին գազը թանկանալու է, փորձելու են մեղմել ճնշումը հանրության վրա, ես հուշեմ, գոնե թող այսպես ասեն, դա ավելի անկեղծ կլինի: Արտաքին պարտքն ավելացնելով` մենք ոչ մի լավ տեղ չենք գնա»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի այն հայտարարությանը, որ սա վերջին բյուջետային աջակցության վարկը կլինի, որ ՀՀ-ն կվերցնի, հաջորդիվ ծրագրային վարկեր ենք վերցնելու, Գրիգորյանը հույս հայտնեց, որ խոսքը կպահեն: «Հույս ունեմ, որ 2020 թվականի վերջին չենք հասնի մի վիճակի, որ ասվի՝ մեզ մոտ սպառումը ընկել է, որովհետև եկամտահարկը համահարթեցրել ենք, իսկ փոխարենը անուղղակի հարկերն ենք ավելացրել, սրան գումարվել է նաև ԵԱՏՄ հիմնական ապրանքների մաքսատուրքի բարձրացումը, սպառումն ընկել է, իրացումը պակաս է, ուրեմն հարկային հավաքագրումները նույնպես պակաս են, ուրեմն մենք բյուջետային աջակցության վարկի պակաս ունենք ու պետք է վերցնենք: Աստված տա, չունենանք այս խնդիրները, ես կողմ եմ, որ ծրագրային վարկեր լինեն»,- եզրափակեց նա:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company