ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Առողջապահական հարկից տուժելու են 60 տոկոս «աշխատող աղքատները»

16 Դեկտեմբեր 2019 Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը ներկա տեսքով ընդունելու դեպքում կտուժեն 60 տոկոս այն քաղաքացիները, որոնք ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ՝ այսինքն, առանց այդ էլ «աշխատող աղքատներ» են՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

Նա բացատրեց, որ հաջորդ տարվանից համահարթեցված՝ 23 տոկոս եկամտահարկի անցնելու պարագայում մինչև 150 հազար դրամ ստացողները, միևնույն է, այդքան հարկվելու են՝ այդ թիվը նրանց համար չի փոխվելու, և գումարվելու է նաև լրացուցիչ 6 տոկոս առողջապահական հարկը։ Այնինչ, ավելի բարձր ստացողները 23 տոկոս հարկ են վճարելու 32 տոկոսի փոխարեն։

Թադևոս Ավետիսյանն առաջարկում է, որ առողջապահական հարկը բարձր եկամուտ ստացողների համար ավելի բարձր լինի, իսկ մինչև 150 հազար դրամ ստացողների համար գրեթե զրոյական, որպեսզի գոնե այս կերպ փոխհատուցվի համահարթեցված եկամտահարկի բացասական հետևանքը։

Բարձր եկամուտ ստացողները առողջապահական ավելի բարձր հարկ վճարելուց չեն տուժի, քանի որ այսօր, միևնույն է, վճարում են 32 տոկոս, իսկ վաղը վճարելու են 23 տոկոս․ այստեղ մոտ 9 տոկոսային կետ հարկային բեռ նրանց համար նվազեցվում է և շատ հանգիստ կարելի է դրա մեջ տեղավորել նաև 72 միլիարդ դրամը, որ լրացուցիչ պետք է հավաքվի այդ նոր հարկատեսակով՝ երբ համակարգը ներդրվի․ «Այդ 72 միլիարդ դրամը կարելի է այնպիսի դրույքաչափով բաշխել, որ հիմնական ծանրաբեռնվածությունը լինի բարձր եկամուտ ունեցողների վրա և գոնե չավելանա մինչև 150 հազար դրամ ստացողների հարկային բեռը»։

Մինչդեռ Առողջապահության նախարարության առաջարկած հայեցակարգով անկախ եկամտից բոլորը պետք է վճարեն նույն՝ 6 տոկոս առողջապահական հարկը։

«Այս պարագայում մինչև 150 հազար դրամ ստացողների համար լրացուցիչ հարկ է առաջանում, որովհետև 23 տոկոս եկամտահարկը նրանց համար չի փոխվելու և 6 տոկոս էլ հարկային բեռ է ավելանալու․ սա անհասկանալի, անընդունելի է ընդհանրապես սոցիալական, ներառական զարգացման տեսանկյունից, քանի որ պրոգրեսիվի փոխարեն ռեգրեսիվ հարակատեսակ են մտցնում, այսինքն, ցածր եկամուտ ունեցողներին ավելի շատ են հարկում, քան բարձր եկամուտ ունեցողներին»,-պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հաջորդ առանցքային առաջարկն այն է, որ առողջապահական հարկը բաշխվի ոչ միայն աշխատող քաղաքացու և պետության, այլ նաև գործատուի միջև։

«Գործատուն մասնակցության իր մասնաբաժինը պետք է ունենա։ Բացի պետությունը, որ տարբեր սոցիալական խոցելի խմբերի համար պետք է պետբյուջեից ֆինանսավորի այդ ապահովագրական վճարը, որը հաշվարկված՝ 77 հազար դրամ է՝ 1 անձի հաշվով՝ 1 տարին․ հասկանալի է, որ, այո, սոցիալական որոշ խմբերի համար, որոնք չեն աշխատում և չեն ստանում եկամուտներ, պետությունն է հոգում այդ ծախսերը։ Հասկանալի է, որ աշխատողը նույնպես մասնակցում է։ Բայց այստեղ խնդիրը մեխանիզմի մեջ է, որ հիմնական բեռը պետք է լինի բարձր եկամուտ ունեցողների վրա և, որպես կորպորատիվ պատասխանատվություն, որոշակի մաս պետք է վճարի նաև գործատուն»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նրանց գրասենյակի առաջարկով՝ գործատուն պետք է յուրաքանչյուր աշխատողի համար որոշակի չափով հաստատագրված գումար վճարի՝ այդ 77 հազար դրամի որոշակի մասը։

«Սա շատ կարևոր է, երբ նկատի ենք ունենում, որ շատ հաճախ հենց այդ աշխատողները գործատուի մեղքով է, որ ունենում են առողջության հետ կապված խնդիրներ և մասնագիտական հիվանդություններ կամ դժբախտ դեպքեր։ Սա օրենքով արդեն իսկ գործատուի պարտավորությունն է։ Ստացվում է, որ առաջարկվում է լուծում, երբ գործատուն, որը փաստացի նաև պատասխանատվություն ունի իր աշխատողի առողջության խնդիրների համար, ոչինչ չի անում, իսկ աշխատողը իր միջոցներով կատարած ապահովագրությամբ վճարում է ցանկացած պարագայում՝ այդ թվում նաև դժբախտ դեպքի հետևանքները վերացնելու համար»,-նշեց տնտեսագետը։

Այս առաջարկները ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը կներկայացնի նախարարությանը՝ քննարկումների փուլում։

Բնակչության առողջությունը համապարփակ ապահովագրելու սկզբունքն ինքնին Դաշնակցության համար ողջունելի է։ Դեռ 2018 թ-ի համապետական ընտրություններին դա ՀՅԴ նախընտրական ծրագրի դրույթներից էր։ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրենց ներկա առաջարկները հիմնականում այդ առանցքից են բխում, որը 2018 թ-ի օգոստոսին Դաշնակցությունը ներկայացրել է իբրև սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներ, որոնք բխում են սոցիալական պետության կարևոր պարտավորություններից։

Աննա Բալյան

https://youtu.be/s7efieUkawo

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company