ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը քաղաքականացրեց տնտեսական գործընթացները

17 Դեկտեմբեր 2019 2019թ. տնտեսական ցուցանիշները բացարձակ թվերով դիտարկելու դեպքում կարելի է ասել, որ այս տարվա արդյունքները բավականին տպավորիչ են։ Այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրույցում past.am-ը փորձել է ամփոփել է 2019թ. տնտեսական տարին՝ հասկանալու թե՛ դրական, թե՛ բացասական միտումները։

Տնտեսագետը դրական հանգամանքների շարքին է դասում ստվերի, կոռուպցիայի կրճատումը, հարկային եկումուտների աճը, որոշ ոլորտներում աշխատավարձերի աճն ու նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

«Տասը ամսվա կտրվածքով 7,1 տոկոս տնտեսական աճ ունենք։

Սա այն դեպքում, երբ կառավարությունը որդեգրել է անհանդուրժողական պայքար կոռուպցիայի դեմ, և, այսպես ասած, վերացրել է շուկա մուտք գործելու արգելքները։ Այնուամենայնիվ, ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա կառավարության այս քայլերը բավականին փոքր ազդեցություն ունեն։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր տնտեսական ցուցանիշներն իներցիոն են։ Առկա արդյունքը սոցիալ-տնտեսական քաղաքականությունից անկախ է ստացվել։

Այս տարի ևս տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է թողել ստվերի կրճատումը։ Բայց եթե ստվերի մասնաբաժինը հանենք, կստացվի 2-3 տոկոս աճ, որից օգտվել են խոշոր սեփականատերերը, օլիգարխները։

Այդ աճը չի բաշխվել հասարակության բոլոր խմբերի միջև, չի դարձել ներառական։

Բացի այդ, առանձին ապրանքային շուկաներում մենաշնորհացման մակարդակը խորացել է։ Մենք 2019թ.-ին տնտեսական թռիչքաձև զարգացման մոդելի հիմքերը դնելու լավ հնարավորություն ունեինք, սակայն չօգտվեցինք դրանից։ Կառավարությունը գնաց ծայրահեղ լիբերալացման»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Պարսյանը։

Նա ընդգծեց, որ իշխանափոխությունից հետո կային դրական սպասումներ առ այն, որ արագ տեմպերով տնտեսական գործընթացներ կլինեն, նոր մոդելներ կառաջարկվեն. «Սակայն տեղի ունեցան իներցիոն գործընթացներ, նոր գաղափարներ ևս չեղան, իսկ այն մոտեցումները, որոնք առաջարկեցին, ավելի խորացրեցին տնտեսության մեջ առկա խնդիրները։

Բացի այդ, այս կառավարությունը չափից շատ քաղաքականացրեց տնտեսական գործընթացները, որոնց թվում էին նաև ներդրումները։

Քաղաքական գործընթացները կապեցին տնտեսական գործընթացների հետ, ինչը լուրջ հարված էր ներդրումային միջավայրին։

Սա էր պատճառը, որ մեծ չափով դիվիդենտների արտահոսք եղավ Հայաստանից։ Նկատենք նաև, որ կապիտալի արտահոսքը նախորդ տարվա համեմատ 25 տոկոսով ավելի է։

Սա վկայում է այն մասին, որ խոշոր դրամատերերը մտահոգություն ունեն իրենց սեփականության մասով։

Այս մտահոգություններին գումարվում են նաև մի շարք խնդրահարույց նախաձեռնություններ, որոնց թվում են ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, գաղտնալսման վերաբերյալ օրենքի նախագծերը»։

Անդրադառնալով հարկային քաղաքականությանը, Հարկային նոր օրենսգրքին, որի արդյունքում ներդրվեց եկամտային հարկի համահարթեցման մոդելը, տնտեսագետը նշեց.

«Ըստ էության, հարկային բեռի վերաբաշխում եղավ հարուստներից դեպի հասարակության բոլոր անդամներ, ինչն ավելի է խորացնելու եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը։

Ինչպես Վրաստանում, այնպես էլ մեզ մոտ եկամուտների անհավասարաչափ բաշխվածության ցուցանիշն ավելի է խորանալու։ Չի բացառվում, որ այդ առումով ավելի վատ ցուցանիշներ ունենանք, և այս հանգամանքը պետք է մտահոգի կառավարությանը, որն օր առաջ պետք է վերանայի այս քաղաքականությունը։

Եկամտային հարկի քաղաքականությունը համահունչ չէ նաև կառավարության կողմից առաջարկվող առողջապահական ապահովագրության համակարգին։

Ստացվում է, որ մի կողմից պետությունը մարդկանց խոստանում է եկամուտների աճ, խոսում պարտադիր կուտակային կենսաթոշակի կարևորության մասին, մյուս կողմից՝ առաջարկում է հարկել 4-6 տոկոս նոր հարկատեսակով։

Սա անտրամաբանական է։ Այս կառավարության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ առանձին քաղաքականությունները ներդաշնակ չեն միմյանց հետ։ Առանձին դեպքերում անգամ հակասում են իրար»։

Խոսելով սպասվելիք մարտահրավերներից, հիմք ընդունելով 2020թ. բյուջետային ցուցանիշները՝ տնտեսագետը նշեց, որ 13 տոկոսի չափով եկամուտների աճ է նախատեսված, ինչը դժվար է լինելու ապահովել։

«Պատճառն այն է, որ, ըստ էության, չեն ունենալու ավտոմեքենաների այն հոսքը, որն ունեցան 2019թ.-ին։ Միայն 9 ամիսների կտրվածքով այդ հոսքը ապահովեց բյուջեի 50 մլրդ դրամ եկամուտը։

Տարվա կտրվածքով այդ ցուցանիշը մոտ 70-80 մլրդ դրամ կլինի, ինչը չի լինելու 2020թ.-ին։ Բացի այդ, եթե իրենք 2019թ. ընթացքում ստվերի կրճատման հաշվին նաև մուտքեր էին ապահովել, ապա 2020թ.-ին այդ հնարավորությունները ևս կրճատվելու են։

Այս իրավիճակում կառավարությունը մի քանի լուծումներ ունի։ Առաջին՝ պետք է խոշոր չափի ներդրումներ ներգրավի վերոնշյալ եկամուտների բացը լրացնելու համար, ինչը քիչ հավանական է։

Երկրորդը գնաճն ավելացնելու տարբերակն է, և, ըստ էության, 4,5 տոկոսի չափով գնաճ նախատեսել է պետական բյուջեով։

Բայց այստեղ այլ խնդիր կա։

Եթե այդ 4,5 տոկոսը տեղի ունենա առաջին անհրաժեշտության ապրանքների հաշվին, ապա կստացվի, որ 55 հազար դրամ ստացողն ավելի շատ ապրանքներ ձեռք կբերի հիմա, երբ աշխատավարձը 55 հազար է, քան 2020թ.-ին, երբ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ կլինի։

Այստեղ կառավարությունը գնաճային ճնշումները ղեկավարելու խնդիր ունի։ Երրորդ տարբերակը կառավարության ստեղծած «սև օրվա» փողն է։

Այս և նախորդ տարվա ընթացքում ավել հավաքագրված և չծախսված գումարները հիմա կուտակում են Կենտրոնական բանկում՝ ավանդի տեսքով։

Մոտ 600 մլն դոլարի մասին է խոսքը, որը կօգտագործվի 2020թ.ի ընթացքում, եթե այս կառավարությունը չկարողանա հավաքագրումներ իրականացնել և եկամուտների բացը լրացնել։

Այսինքն, կառավարությունն իրեն մի քանի ուղղություններով է ապահովագրում։ Կարծում եմ՝ 2020թ.-ի ընթացքում կօգտվի և՛ այդ «սև օրվա» գումարից, և՛ գնաճային ճնշումներ կառաջացնի շուկայում, որ կարողանա իր բյուջետային եկամուտները հավաքագրել։

Իսկ ինչ վերաբերում է բյուջեի ծախսային մասին, ապա ինչպես այս տարի, այնպես հաջորդ տարի այս կառավարությունը չունի բավարար կարողություններ, որոնք թույլ կտան ժամանակին և ամբողջ ծավալով իրականացվեն կապիտալ ծախսերի ծրագրերը»։

Հնարավոր գնաճի պարագայում, Ս. Պարսյանի խոսքով, ազգաբնակչության գնողունակությունը կնվազի։

Բայց այդ ամենից զատ, առաջնահերթ մարտահրավերների շարքում 2020թ. ապրիլից բնական գազի սակագնի հնարավոր վերանայումն է, ինչը, տնտեսագետի դիտարկմամբ, շղթայական ազդեցություն կունենա։

Տնտեսական տարվա զրույցն ավարտեցինք 4 վարկային համաձայնագրերի կնքման փաստով։

Անդրադառնալով համաձայնագրերին՝ տնտեսագետը նախ նշեց, որ կառավարությունը 2019թ. համար նախատեսել էր մոտ 320-330 մլն դոլարի դեֆիցիտ՝ բոլոր պետական ծրագրերն ամբողջ ծավալով իրականացնելու պարագայում։

«Բայց նույն կառավարությունը ձախողել է իր կապիտալ ծախսերի ծրագրերը մոտ 61 տոկոսի չափով, ինչը մոտ 150 մլրդ դրամ է կազմելու։

Բացի այդ, առիթը բաց չի թողնում ու հայտարարում է, որ 120 մլրդ դրամ ավելի գումար է հավաքագրել։ Այսինքն, ընդհանուր առմամբ, 540 մլն դոլարի չափով պետք է խնայողություն ունենար, ինչը և ունի՝ մոտ 600 մլն դոլարի չափով ԿԲ-ում ավանդ կա։

Այսինքն, ունենք իրավիճակ, երբ կառավարությունը գումար ունի, բայց վարկ է վերցնում այն հիմնավորմամբ, որ ցածր տոկոսով են տալիս։ Սա սխալ ֆինանսական քաղաքականության լավագույն օրինակներից կարող է լինել։

Իսկ ի՞նչ նպատակով է վերցրել։

Պատճառներից մեկն այն է, որ 2020թ. առումով ռիսկեր ունեն, որոնց համաձայն իրենց եկամտային մասը չեն կարողանալու ապահովել։

Բայց պետք է նկատենք, որ այդ համաձայնագրերի կնքմամբ արժանացան միջազգային խոշոր դոնոր ֆինանսական կազմակերպությունների դրվատանքին. մի շարք կազմակերպություններ հայտարարություններ արեցին Հայաստանի տնտեսական լավ ցուցանիշների և առաջընթացի մասին։

Ըստ էության, այս վարկային ծրագրերը ոչ թե վարկային, այլ գովազդային էին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company