ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հարկային բեռը հարուստներից տեղափոխվեց հասարակության բոլոր անդամների վրա

08 Հունվար 2020 Հունվարից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխություններն, ըստ որոնց եթե նախկինում գործում էր եկամտահարկի եռաստիճան համակարգ, ապա այսուհետ թե՛ ցածր, թե՛ բարձր աշխատավարձ ստացողները վճարելու են համահարթ՝ 23 տոկոս եկամտահարկ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում հարկային բեռը հարուստներից կամ բարձր աշխատավարձ ունեցողներից տեղափոխվեց հասարակության բոլոր անդամների վրա, քանի որ նախատեսվում է նաև հունվարի 1-ից ակցիզային մի շարք հարկատեսակների ավելացում՝ ալկոհոլ, ծխածոտ, դիզելային վառելիք, բենզին և այլն, սրանք այն ապրանքատեսակներն են, որ մարդիկ ձեռք են բերում, անկախ նրանից, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում չեն։ Միաժամանակ, տարեսկզբից 700 ապրանքատեսակների մաքսատուրքերն են ավելանալու, որը նույնպես լրացուցիչ բեռ է մարդկանց վրա։ «Արդյունքում, ունևորներին զիջված հարկերը վճարում է ողջ հասարակությունը։ Այս օրենքի արդյունքում նաև առաջանում է եկամուտների անհավասարաչափ բաշխվածության խնդիր, քանի որ սոցիալական արդարությունը հիմնված է որոշակի արժեհամակարգերի վրա, տնտեսական հաշվարկների վրա և եթե մենք ուզում ենք տնտեսական զարգացում ունենալ, պետք է եկամուտները վերաբաշխել։ Այսինքն, հարուստներից վերցնել որոշակի գումար և դրա հաշվին տարբեր հանրային բարիքներ ստեղծել, ինչպես օրինակ, անվճար ու որակյալ կրթություն, առողջապահություն, բարեկեցիկ շրջակա միջավայր և այլ։ Այսինքն, սրանք ոչ թե ինքնանպատակ են, այլ սրա միջոցով հասարակությունը ստանում է լրացուցիչ հանրային բարիքներ կենսամակարդակն ավելի բարձրանում է»,-ասաց նա։

Պարսյանն ընդգծեց նաև, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում հարուստներն ավելի կհարստանան, աղքատները կշարունակեն մնալ աղաքատ, հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունն ավելի կխորանա։ «Դրա վառ ապացույցը Վրաստանն է, որը 2006 թ-ից ունի համահարթ եկամտային հարկի քաղաքականություն, որի արդյունքում առաջին տեղում է եկամուտների անհավասար բաշխվածության արդյունքով։ Կարծում եմ, մենք մի քանի տարի հետո կգերազանցենք Վրաստանին։ Վերջին տարիներին մի շարք երկրներ, ովքեր ունեցել են եկամտային համահարթ քաղաքականություն, ինչպես օրինակ Սլովակիան, Մակեդոնիան, հրաժարվել են այդ քաղաքականությունից՝ վերադառնալով եկամտային հարկի տարբերակմանը։ Նրանք ցույց են տվել, որ սրա արդյունքում եկամուտներն անհավասարաչափ է բաշխվում, պետությունն ավելի շատ պարտք է կուտակում։ Կարծում եմ մեզ դա սպասվում է, քանի որ մենք խնդիր ենք ունենում եկամուտների արդյունավետ բաշխվածության։ Մեզ մոտ ոչ թե եկամուտ չկա, այլ շահույթը մի քանի անձանց ձեռքում է, սրանով տնտեսությունը չի զարգանում, տնտեսական աճը ներառական չէ»,-ասաց Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company