Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան և ներողություն խնդրի
10 Հունվար 2020 ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է գա դատարան, իր հայտարարությունները հիմնավորի, լսի հակափաստարկները եւ ներողություն խնդրի։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Նա ԱԺ-ում մեղադրանքներ է հնչեցրել, որի համար պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել։ Այսինքն՝ կա մի անձ, որը լկտիաբար մեղադրանքներ է հնչեցնում կուսակցության հասցեին։ Այս փուլում նպատակահարմար ենք գտել իրավական ճանապարհով հարցին լուծում տալ։
Դատարանում կպարզվի արդյոք ինքը ընդունո՞ւմ է իր դեմ ներկայացված դատական հայցը, թե՞ ոչ։ Նա պետք է գա դատարան եւ իր հայտարարությունները պաշտպանի եւ հիմնավորի, լսի հակափաստարկները, ներողություն խնդրի, ուրիշ ճանապարհ չունի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։