ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը գնաց հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով

12 Հունվար 2020 Կառավարությունը գնաց հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը. «Մեր աշխատողների շուրջ 65 տոկոսը ստանում է մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ, 25 տոկոսն աշխատող աղքատներ են, այսինքն այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ չի կարողանում ապահովել իր ընտանիքի անդամների նվազագույն կենսամակարդակը։ Եվ այս իրավիճակում կառավարությունը գնում է հարուստներին ավելի հարստացնելու ճանապարհով։ 150 հազար դրամից ավելի ստացողների եկամտային հարկը 28 տոկոսի փոխարեն կդառնա 23 տոկոս, իսկ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներինը կմնա նույնը։ Միաժամանակ 2020 թվականի հունվարի 1-ից ավելացան մի շարք ապրանքների ակցիզային հարկերը՝ ծխախոտ, ալկոհոլային խմիչք, բենզին, դիզվառելիք, այսինքն պետությունը հարուստների, բարձր եկամուտ ստացողների հարկերը փորձում է փոխհատուցել ի հաշիվ հասարակության՝ բարձրացնելով ակցիզային հարկերը։ Սա լուրջ խնդիր է առաջացնում, ավելի է սրում սոցիալական խնդիրը, քանի որ այստեղ արդարության սկզբունքը չի գործում, «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը չի գործում, շատ աշխատավարձ կամ շատ եկամուտ ստացողը պետք է ավելի շատ վճարի, քանի որ պետությունը այդ մարդու գույքի պաշտպանության համար համար ավելի մեծ ջանք է ներդնում, քան ցածր եկամուտ ստացողի դեպքում»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ միջազգային փորձը փաստում է, որ պրոգրեսիվ հարկային համակարգը ապահովում է տնտեսության ներառականությունը, այսինքն բարձր եկամուտ ունեցողների եկամուտները վերաբաշխում է հասարակության մեջ, ստեղծվում են հանրային բարիքներ, անվճար որակյալ կրթություն, առողջապահություն, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ այլն, ինչն էլ բարձրացնում է մարդկանց կենսամակարդակը։Տնտեսագետի խոսքով՝ ունենք իրավիճակ, երբ հասարակության մեծ մասը ստիպված է տուժել հանուն փոքրաթիվ հարուստների. «Մենք որոշել ենք, որ օլիգարխները 20 տոկոս շահութահարկի փոխարեն պետք է վճարեն 18 տոկոս։ Այդ 2 տոկոսը զիջելու դիմաց պետք է վճարի ողջ հասարակությունը։ Ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ի՞նչ տրամաբանությամբ, հայտնի չէ։ Կառավարությունն առաջնորդվում է ծայրահեղ լիբերալ մոտեցմամբ, հնարավորինս հարկերը նվազեցնել՝ մտածելով, որ տնտեսական ակտիվություն կլինի, ներդրումներ կլինեն, բայց այդպիսի բան որեւէ երկրում տեղի չի ունեցել»։

Կառավարությունն, ըստ Սուրեն Պարսյանի՝ 2019-ին ձախողել է զբաղվածության ծրագրերի 50 տոկոսը. « Բացի այդ՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր շուկաներում գերիշխում են մենաշնորհները եւ խոշորները թույլ չեն տալիս, որ ՓՄՁ-ն զարգանա։ Այս իրավիճակում մենք չենք կարող խոսել աշխատատեղերի ստեղծման մասին կամ «ձեր գլխի ճարը տեսեք» կամ «եկեք բիզնեսով զբաղվեք» կոչեր անենք։ Այս մոտեցումները չեն աշխատի, քանի որ նրանք չեն կարող մրցակցել մենաշնորհների հետ եւ այս մասով կառավորությունը լուրջ խնդիր ունի։ Ցավոք չեն խոսում մենաշնորհների մասին, քանի որ դա նրանց համար կդառնա լուրջ գլխացավանք, մենաշնորհների հարցը լուծելու համար պետք է ցանկություն, կարողություն եւ ամենակարեւորը՝ «դուխ», որ կարողանան այս շուկաները կարգի բերել»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company