ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Հովհաննես Քաջազնունի. Ազգային և պետական մտածելակերպի տեր գործիչը

15 Հունվար 2020 Ծաղկեպսակ ու թարմ ծաղիկներ Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, ճարտարապետ, պրոֆեսոր, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Հովհաննես Քաջազնունու գերեզմանին. ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր, հունվարի 15-ին հարգանքի տուրք մատուցեցին 82 տարի առաջ ճիշտ այս օրն իր մահկանացուն կնքած հայորդու հիշատակին:

Ազգային և պետական մտածելակերպ ունեցող մարդ ու անհատ, պետական ու քաղաքական, նաև արվեստի ու մշակույթի գործիչ էր Քաջազնունին: Մեր երկրի համար ծանր ու բախտորոշ ժամանակաշրջանում՝ 1918 թ., Մայիսյան հերոսամարտերից և Հայոց ագգային խորհրդի կողմից Առաջին Հանրապետության հռչակումից հետո, Քաջազնունին դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ:

«Ժողովրդային ղեկավար ու առաջնորդ լինելն էր Քաջազնունու առաջին բնութագիրը: Մարդ, որ իր ամբողջ կյանքը ապրեց ազգային, հեղափոխական, այնուհետև նաև պետական գործունեություն իրականացնելով»,- նշեց ՀՅԴ անդամ, հրապարակախոս, Արտաշես Շահբազյանը:

«Քաջազնունին ոչ միայն հայրենասեր ու նվիրյալ էր, այլև ազգային ու պետական շահը անձնականից վեր դասող գործչի վառ օրինակ: Բավական է նշել մեկ փաստ. նրա երեք որդիները՝ Աշոտը, Արամը, Ռուբենը մարտնչել են թուրքերի դեմ և զոհվել Առաջին հանրապետության շրջանում, այսինքն՝ այն շրջանում, երբ հայրը՝ Հովհաննես Քաջազնունին, երկրի ղեկավար էր կամ ազդեցիկ դեմքերից մեկը», – ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ջավախքի Գանձա գյուղում 1868 թ. ծնված Իգիթխանյան-Քաջազնունին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ակտիվ անդամ էր: Պապը՝ Տեր-Հովհաննեսը, եղել է Գանձա գյուղի քահանան:

Ա. Շահբազյանը ներկայացրեց Քաջազնունու կարճառոտ կենսագրականը. 1914 թ. աշխատել է Ազգային բյուրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սեյմի անդամ: Քաջազնունին մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, Անդրկովկասյան Սեյմում՝ Գեգեչկորիի և Չխենկելիի կառավարությունների կազմում հանդիսացել նախարար: Հայաստանում սկիզբ առած սովի դեմն առնելու նպատակով վարչապետ Քաջազնունին դիմեց դաշնակիցների օգնությանը՝ ուղևորվելով Եվրոպա և ԱՄՆ: Երկրի վարչապետն իր անձնական մասնակցությամբ կարողացավ լուծել Հայաստանի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով:

Քաջազնունու համառ ու վճռական քայլերի ու տևական բանակցություների արդյունքում Հայաստանում կանխվեց ոչ միայն սովը, այլև՝ համաճարակը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1921 թվականից Քաջազնունին գտնվել է վտարանդիության մեջ, ապաստանել Թեհրանում, Բոմբեյում, Կահիրեում, Կոստանդնուպոլիսում, Բուխարեստում: 1924թ. դիմել է Խորհրդային Հայաստանի կառավարությանը` հայրենիք վերադառնալու խնդրանքով:

«Քաջազնունուն կարելի է «մեղադրել» դյուրահավատության մեջ: Նա ասում էր՝ բոլշևիկներն էլ մարդ են, հայ են ի վերջո: Այսօր մենք հակադրություն մեջ ենք, վաղն իրենք կփոխվեն և կդառնան իսկական ազգային իշխանություն, և վերադառնալով Հայաստան՝ ակտիվորեն լծվեց պետականաշինության գործին»,- փաստեց Արտաշես Շահբազյանը:

1937թ. հուլիսի 29-ին Քաջազնունին ձերբակալվեց:

«Տվյալներ կա՝ երկար հարցաքննություն են իրականացրել, շատ բարձր լարման լույսը աչքերի մեջ գցելով, ինչից կուրացել է: Դատավճիռը ևս կայացված էր՝ մահապատիժ»,- նշեց Ա. Շահբազյանը՝ փաստելով, որ խորհրդային իշխանությունները որքան էլ փորձեցին ջնջել Քաջազնունուն և նրա հետքերը, այդուհանդերձ, և՛ մարդկանց հիշողության մեջ, և՛ պատմության պահոցներում, և՛ նյութական հուշարձանների տեսքով ապրեց Քաջազնունին, մինչև որ եկան նրան արդարացնելու, նրա վաստակը գնահատելու և ըստ պատշաճի արժևորելու ժամանակները:

«Փաստենք, որ նա ոչ միայն խոշոր պետական գործիչ էր, այլև հմուտ ճարտարապետ, ում նախագծած շենքերն ու պատմաճարտարապետական հուշարձանները զարդարել են Բաքուն, Ալեքսանդրապոլ-Լենինականը և այլ քաղաքներ», – եզրափակեց իր խոսքը Արտաշես Շահբազյանը:

ՀՀ Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը, ով ևս ներկա էր Երևանի Կենտրոնական գերեզմանատանը տեղի ունեցած հիշատակի արարողությանը, փաստեց. «Քաջազնունու նախագծած հոյակերտ շենքերից մեկն այսօր Գյումրու կենտրոնում գտնվող հայտնի «Լոդկա» շենքն է, որն այսօր ներառված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և ծառայում է որպես ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարան: Իմ պաշտոնավարման շրջանում մենք նախաձեռնեցինք Քաջազնունու անունը մատնանշող հուշատախտակ փակցնել շենքի պատին, և, չնայած փակցնելու պահին ես արդեն հրաժարական էի ներկայացրել, այդուհանդերձ՝ չափազանց ուրախ եմ, որ մեծավաստակ գործչի պատկառելի ավանդը վերստին արժևորվեց նաև Գյումրի քաղաքում»:

Արժևորու՞մ են ներկայիս իշխանությունները անցյալի մեծերին՝ հիշատակի արարողությանը ներկա ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ցավում է՝ Քաջազնունու կերտած արժեհամակարգի նկատմամբ որևէ վերաբերմունք այսօրվա իշխանություններից չի զգացել: Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունը կարծես մերժում է իրենից առաջ եղած ամեն ինչ, մերժում է ազգայինը, պետականը: Մերժում է ոչ միայն Առաջին, այլև նորանկախ հանրապետության բոլոր ձեռքբերումները:

«Ուրանալով այցյալը, ապագա կերտել չես կարող: Մարդկանց թվում է, թե իրենք եկել են հայ ժողովրդի պատմությունը մաքուր թղթից սկսելու համար և իրենք են առաջինները: Սա իհարկե շատ ցավալի երևույթ է, որովհետ եթե դու անցյալդ չես ճանաչում, չես կարող նաև ապագա ունենալ: Դրա համար մենք այս վայրիվերումների մեջ ենք, այս րոպեի մեր շահը, մեր իշխանության, մեր խմբակցության կամ կուսակցության շահը սա է պահանջում. մենք սա կասենք, վաղը դրա հակառակը կասենք: Սա ընդհանրապես ավելի խորը հարց է, ոչ թե Քաջազնունուն և նրա արժեհամակարգը չգնահատելու, այլ իրենց արժեհամակարգի բացակայության խնդիր ունենք մենք»,- նշեց Բ. Եսայանը:

Թե ինչ արժեհամակարգով է առաջնորդվում այսօրվա իշխանությունը՝ Բագրատ Եսայանի համար տեսանելի չէ: Նա համոզված է՝ միայն նախորդ իշխանությանը մերժելով՝ դու արժեհամակարգ չես ստեղծում:

«Ավելին, մարդիկ ասում են՝ մեր ուժը մեր իզմերի բացակայության մեջ է, մենք արդեն 3-րդ հազարամյակում ենք՝ 21-րդ դարում, մենք մերժում ենք որևէ իզմ, չկա իզմ: Սա մեկ բան է ասում՝ նրանք չունեն գաղափարախոսություն, որովհետև գաղափարախոսություն ունենալն է արժեհամակարգ ենթադրում: Նրանք չունեն արժեհամակագ, սա իսկապես ցավալի է և, կարծում եմ, որ լավ տեղ չի հասցնի», – մանրամասնեց նա:

Օրվա խորհրդի համատեքստում Բ. Եսայանը ներկայացրեց, թե ինչ ասել է արժեհամակարգ. «Ես, օրինակ, արժեհամակարգ ասելով հասկանում եմ, թե ինչպես է ապրել Քաջազնունին՝ լինելով երկրի առաջին վարչապետը. տղաները զոհվել են հայ-թուրքական պատերազմի ժամանակ, ինքը հնամաշ վերարկուով փողոցներում ման էր գալիս և որևէ անձնական առավելության, շքեղության չէր ձգտում: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները, իշխանության գալու առաջին տարում հանդես գալով բարձարագոչ հայտարարություններով՝ թաքուն բարձրացնում են առաջինը իրենց աշխատավարձը և բարձրացնում են 2.5-3 անգամ, իջեցնում են իրենց վճարելիք հարկերը: Երբ որ խոսում են նրանք՝ մի բացատրություն ունեն՝ պետական պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, պետք է արժանապատիվ ապրի: Իսկ ահա Քաջազնունու ժամանակակիցները մտածում էին ոչ թե պետական պաշտոնյայի լավ ապրելու մասին, այլև հայ ժողովուրդի առհասարակ ապրելու մասին»:

«Այս անձնազոհության գիտակցումը չկա, այս արժեհամակարգը չկա, այս ողնաշարը չկա այսօրվա իշխանության մեջ, դրա համար մենք ունենք այսօր խարխափող, դեգերող, չգիտենք որ ուղղությամբ շարժվող մի իշխանություն»,- եզրափակեց Բագրատ Եսայանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company