ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն ուրվագծվում ներառական զարգացման առաջնահերթությունները

22 Հունվար 2020 Շատ դժվար է գործնականում հիմնավորել, որ Ամանորին ծախսված 271 մլն դրամի ծախսն է հիմնական այն գործոնը, որ այդ օրերի ընթացքում մոտ 9 մլրդ դրամով շրջանառությունն աճել է մեր երկրում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ուղիղ եթերին հնչեցրած հայտարարությանը:

«Որքան հնարավոր է կապել այս երկուսն իրար հետ, նույնչափ հնարավոր է հիմնավորել, որ դրանք իրար հետ կապ չունեն ուղղակի»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոչ միայն 2019 թ., այլև 2018 և 2017 թթ. նույնպես զբոսաշրջությունն աճել է՝ ավելացնելով շրջանառությունը. «Բայց այդ 9 մլրդ դրամի մեջ միայն զբոսաշրջության էֆեկտով առաջացող շրջանառության աճը չէ: Ի վերջո, մենք ունեցել ենք նաև այլ ոլորտներում շրջանառության ծավալների մեծացում և նաև դրանք կարող էին բերել այդ աճին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով Երևանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին, հայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում. «Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյոք արժե՞ր Ամանորին այդքան ծախս անել: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին»,- ասել էր նա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը կարևորում է պետության մասնակցության զարգացումը տնտեսության զարգացման՝ հատկապես ներառականության ապահովման տեսանկյունից, բայց, ըստ նրա, դա չպետք է լինի ընդհատուն, ժամանակային ինչ-որ քայլերով:

«Պետությունը պետք է կայուն ծրագրեր իրականացնի՝ իր մասնակցությունը բերելով, և ոչ միայն զբոսաշրջության ոլորտում: Ներառական զարգացման տեսանկյունից ավելի կարևոր էին աշխատատար այլ ճյուղեր ևս՝ սկսած տեքստիլ արդյունաբերությունից, սննդի արդյունաբերությունից և այլն: Պետությունն այստեղ էլ իր ծրագրային մասնակցությունը պետք է ունենա, բայց սրա մասին միայն լսում ենք և կոնկրետ ծրագրեր չկան»,- նկատեց նա:

Տնտեսագետը նաև լրացուցիչ ստեղծվող արդյունքի բաշխման խնդիր է տեսնում: Նրա կարծիքով՝ այստեղ պետությունը պետք է ունենա հստակ դերակատարում, որպեսզի արդյունքը հնարավորինս շատ ուղղվի առաջնահերթ շահառուներին:

«Երբ ներառականությունից ենք խոսում և ընդամենը մեջբերում ենք մեկ թիվ, որ շրջանառության աճը 9 մլրդ դրամով ավելացել է, սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար, որովհետև հարց է առաջանում՝ այդ 9 մլրդ դրամը ո՞ր ոլորտներում է ծախսվել: Եթե այդ 9 մլրդ դրամը մի քանի ոլորտի տնտեսվարողների մոտ է ավելացել, օրինակ՝ հյուրանոցներ ու ռեստորանային ծառայություններ մատուցողներ, սա չի նշանակում, որ մենք ապահովել ենք ներառականություն: Ես չլսեցի թիվ, թե այդ 9 մլրդ դրամից որ մասն է բաժին ընկել փոքր բիզնեսին, որ մասը՝ խոշոր բիզնեսին և քանի հիմնական ճյուղերում են գրանցվել և այլն»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նրա կարծիքով՝ ընդհանրապես, Կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն ուրվագծվում ներառական զարգացման առաջնահերթությունները և չեն լուծվում սոցիալական խնդիրները։

«Այպիսի կոսմետիկ, դրվագային, ականջահաճո արդյունքներով չեն կարող լուծվել աղքատության, գործազրկության և արտագաղթի հարցերը: Արդեն օր-օրի ավելի պարզ է դառնում, որ ոչ թե հիմնարար բարեփոխումների որդեգրում կա, այլ ավելի շատ ցույց տալու, արդարանալու, ինչ-որ տեղ նաև մանիպուլյացիաներով պատկերներ և սպասումներ առաջացնելու: Սա եթե նույնիսկ կարճաժամկետ հատվածում իշխող քաղաքական ուժի համար ինչ-որ խնդիր լուծի, ապա երկարաժամկետում ակնհայտ է, որ եղած պրոբլեմները չեն լուծվելու: 25 տոկոս աղքատության մակարդակ ունեցող երկրում, աշխատողների 20-25 տոկոսը աղքատներ են։ Մենք պարտադրված են բարեփոխումներն իրականացնել բոլոր ուղղություններով»,- նշեց տնտեսագետը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company