ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայաստանից արտահանվող ավտոմեքենաները խնդիր են դարձել ղազախների համար

25 Հունվար 2020 Վերջին շրջանում Ղազախստանում ԵԱՏՄ այլ երկրներից ներկրված ավտոմեքենաների նկատմամբ որոշակի վերաբերմունք է ձևավորվել։ Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Մարատ Կոժաևը հայտարարել է, որ ոչ ղազախական պետհամարանիշներ ունեցող ավտոմեքենաներով հանցագործություններ են կատարում, հետագայում ազատվում են այդ ավտոմեքենաներից։ Նաև նշել է, որ այդ ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումների ավելացում։ Ներկրված ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն և վճարեն բարձր տուրքեր, չվճարելու դեպքում դրանք կամ պետք է որպես պահեստամաս օգտագործվեն, կամ վերադարձվեն վաճառողներին։

Նշվում է նաև, որ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն իջեցնել այլ երկրներից ներկրված ավտոմեքենաների տուրքերը և անհատական զեղչեր չեն լինելու։

Ղազախստանից հայտնում են նաև, որ, մասնավորապես, հայերն իրավունք չունեին այդ ավտոմեքենաները վաճառել ղազախներին և այսօր երկիրը կանգնած է խնդրի առջև։

Analitik.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտնեց, որ խնդիրը կապված է ոչ միայն Հայաստանի, նաև Ղրղզստանի և Ռուսաստանի հետ․ «Մեր երկրում էլ ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաներ կան և այդ ամենը կանոնակարգվում է։ ԵԱՏՄ օրենսդրությունը թույլ է տալիս այդ ամենը վերահսկել»։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն իրավունք չուներ ներկրվող ավտոմեքենաները վաճառելու ղազախներին, ասաց, որ Հայաստանն իրավունք ուներ․ «ԵԱՏՄ ցանկացած երկիր մուտք գործելուց հետո, ԵԱՏՄ ցանկացած երկրում գրանցվելուց հետո այդ ապրանքը կարող է ազատորեն տեղաշարժվել ամբողջ ԵԱՏՄ տարածքում։ ԵԱՏՄ օրենսդրությունը, փիլիսոփայությունն ընկած է ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի հենքի վրա»։

Տնտեսագետը նշեց, որ Ղազախստանում սահմանի վրա ֆիքսում են, թե այդ ավտոմեքենան կոնկրետ ով է երկիր ներկրել և երկիրը կարող է այդ գործընթացը ներքին օրենսդրությամբ կարգավորել։

«Ղազախստանը չի կարողանալու կտրուկ քայլեր իրականացնել, եթե նա ունի խնդիր ԵԱՏՄ անդամ այլ երկրի կամ ապանքի հետ, նա կարող է ԵԱՏՄ դատարան դիմել։ ԵԱՏՄ երկրների միջև խնդրի դեպքում կա գործիքակազմ և երկրները կարող են օգտվել դրանից, իսկ Ղազախստանի քայլերը կխաթարի ԵԱՏՄ ազատ ապրանքների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի փիլիսոփայությունը»,-ասաց Պարսյանը։

Դիտարկմանը, թե ղազախները նշում են, որ ներկրված ավտոմեքենաներով հանցագործություններ են կատարվում, տնտեսագետը կատակեց․ «Ինչի այլ ավտոմեքենաներով հանցագործություններ չեն կատարվո՞ւմ։ Ղազախները շատ հանգիստ կարող են ավտոմեքենաների տերերին գտնել սահմանին, կամ, եթե ունեն կարգավորումների մասով հարցեր՝ Հայաստան հարցում անեն, թե ՀՀ-ում այդ ավտոմեքենաները Ղազախստանի որ քաղաքացին է գնել Հայաստանից և արտահանել»։

Իսկ թե ինչի հետ է կապված Ղազախստանի ներքին այս խմորումները, Պարսյանը նշեց, որ ղազախները փորձում են իրենց ներքին շուկան պաշտպանել, քանի որ մեծ հոսք կա Հայաստանից, Ղրղզստանից, ՌԴ-ից և այն դեռ շարունակվում է։

«Հայաստանից արտահանվող ավտոմեքենաները դեռ էժան են։ Գուցե մի տարի հետո իրավիճակը փոխվի։ Մենք Վրաստանի հետ էլ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, որը պահպանվում է։ Մենք կարող ենք Վրաստանից ավտոմեքենաներ ներկրել, հետո արտահանել․ այդ մասով Հայաստանը խնդիր չունի»,-շեշտեց տնտեսագետը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների, Ղազասխտանում մոտ 200 հազար ավտոմեքենաներ կան օտարեկրյա պետհամարանիշներով։

Գոհար Ստեփանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company