ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ծիծաղելի է ամեն ինչ այդ մակարդակի իջեցնելը

27 Հունվար 2020 Դեռևս 9 ամիս առաջ մայիսին՝ հանրահավաքի ժամանակ ենք մեր հիմնական ուղերձը հղել իշխանություններին, որ պետք է լրջանան, այդ ուղերձն ուժի մեջ է և, ցավոք, այս ժամանակահատվածում, լրջանալու փոխարեն ավելի են «ջրիկացել», արդյունքում ունենք այն, ինչ կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ներկայացրած ապացույցը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում, վարչապետի գրառումների արձագանքին՝ Սաղաթելյանն ասաց. «Ինձ համար շատ մտահոգիչ է այն հեգնանքը, ծաղրանքը, որը կա, բայց դրա անմիջական մեղավորը ու պատասխանատուն երկրի իշխանություններն ու անձամբ վարչապետն է, որովհետև երբ իրենք այդ բառապաշարով ու տոնով խոսում են իրենց ընդդիմախոսների, իրենց կարծիքը չկիսողների հետ, սա ունենում է նաև իր հակառակ էֆեկտը, ինչի արդյունքում այսօր ունենք այդ մթնոլորտը: Այս իրավիճակն արդեն անլրջության բոլոր սահմաներն անցնում է, ու իրոք մտահոգիչ է»:

Խոսելով այն մասին, որ երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իշխանական շրջանակների կողմից տարածվեց մի լուսանկար, որում, իբր ՍԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել, սակայն իրականում լուսանկարում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էր, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ անհաջող «ստոպկադրի» օգտագործումը նախ ցույց տալու համար, թե դա Թովմասյանն է, ապա Արծվիկ Մինասյանի վրա ուղղորդելը ստորություն ու սրիկայություն է, ապա հավելեց. «Այդ կադրի օգտագործումը, ընդհանրապես մարդկանց ծաղրելու, մարդկանց գլխին սարքելու գործելաոճը, սուտն ու կեղծիքը այսօր իշխանության աշխատանքի հիմնական գործիքներից մեկն է: Ով ճանաչում է Արծվիկ Մինասյանին՝ լավ գիտի նրա արժանապատվությունն ու թասիբը, այնպես որ, այդ սուտն ու կեղծիքը, մեկ էլ ուրիշ բառ կա, քառասուն օր է, հետևաբար, դրա վրա հենվելով՝ երկար չեն կարող գնալ, անհրաժեշտ է լրջանալ ու գործ անել»:

Հարցին՝ այդ գրիչի մասին հրապարակումն իրո՞ք այն փաստն էր, որով վարչապետն ապացուցեց, թե ՍԴ նախագահն իր ծառայություններն է առաջարկել, Սաղաթելյանն ասաց. «Ամեն ինչ այնքան պարզ ու հստակ է. գիտակից մարդու համար այս ամեն ինչն այնքան հասկանալի ու պարզ է, որ ավելորդ մեկնաբանությունների ու լրացուցիչ գնահատականի կարիք չկա, շատ հստակ է այս ամեն ինչը ու ծիծաղելի է ամեն ինչ այդ մակարդակի իջեցնելը, կարմիր գծեր կան, որոնք պետք է չանցնել»:


Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company