ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկյանի հուշարձանին

29 Հունվար 2020 Մեծանուն պետական գործչի՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրվա կապակցությամբ նրա հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

«Արամն իր ապրած ողջ կյանքով դաստիարակեց հայությանը, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը, ինչպես է պետք սիրել ժողովրդին, և նույնիսկ իր մահով այդ դաստիարակչական աշխատաքը չդադարեցրեց, – Արամ Մանուկյանի հիշատակի արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Արժևորելով Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության դրվագները՝ Բագրատ Եսայանն առանձնացրեց Արամի գործունեությունը Վանում, երբ Հայոց ցեղասպանության ամենադաժան շրջանում նրան հաջողվեց համախմբել բոլոր ուժերին, ստանձնել ինքնապաշտպանական ուժերի ղեկավարումը և կերտել «նախապետական» միավորումը՝ մինչև ռուսների գալը:

Արամի գործունեության հաջորդ և ամենակարևոր շրջանը, ըստ Բագրատ Եսայանի, դա 1917 թ. վերջերից մինչև վաղաժամ մահն ընկած հատվածն է, որտեղ Արամի պետականամետ մտածողությունն ստացավ իր ամենավառ արտահայտությունը:

«Երբ օրհասական պահին թուրքական զինված ուժերը, ցեղասպանելով և հայրենազրկելով արևմտահայությանը, մի քանի ուղղություններով ներխուժել էին՝ ոչնչացնելու նաև Արևելյան Հայաստանը և հայության մնացած բեկորներին, Արամը ուղղակի կազմակերպեց Երևանի պաշտպանությունը, կազմակերպեց ժողովրդին, և Արարատյան դաշտավայրի քաոսը վերածվեց հաղթանակի, վերածվեց պետականության», – նշեց նա

Բ. Եսայանը փաստեց նաև, որ դիկտատոր հասկացությունը սովորաբար բացասական իմաստով է ընկալվում, բայց 1918 թ. մարտին ժողովրդի կողմից Արամին դիկտատոր հռչակելը բոլորովին այլ փիլիսոփայություն ուներ իր մեջ:

«Դա ժողովրդի ներքին ձայնի, ներքին կանխազգացողության պոռթկումն էր՝ Արամը պետք է դառնար դիկտատոր, նրա կազմակերպական ունակությունները պիտի հանգեցնեին Մայիսյան հաղթանակներին, և պիտի ծնվեր հայոց պետականությունը: Եվ ժողովրդի ներքին ձայնը չսխալվեց», – եզրափակեց Բագրատ Եսայանը:

Արամ Մանուկյանի հուշարձանին այցի եկած ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Անի Ազատյանը նշում է՝ նախկինում բացասական էր վերաբերվում իր այն սերնդակիցներին, ովքեր չէին ճանաչում Արամ Մանուկյանին: Այժմ այլ կերպ է նայում այդ երևույթին:

«Մենք այժմ ոչ թե նախատում ենք բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում մեր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին կամ անտարբեր են նրա ունեցած ավանդի հանդեպ, այլ ամենօրյա աշխատանքների միջոցով փորձում ենք մեր սերնդակիցների շրջանում տարածել ինչպես Արամ Մանուկյանի դավանած գաղափարներն ու արժեքները, այնպես էլ նրա և մյուս մեր մեծերի թողած անգնահատելի ժառանգությունը», – նշեց Անի Ազատյանն՝ ավելացնելով, որ եթե այսօր աշխարհի քարտեզի վրա առկա է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, և իրենք հպարտորեն ծածանում են Եռագույնը՝ որպես պետականության խորհրդանիշ, ապա այդ ամենի համար պետք է խոնարհվել Արամի և նրա զինակիցների կյանքի ու գործի առջև:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company