ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դեղին քարտ ցույց տվեց իշխանություններին

02 Փետրվար 2020 ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին արձագանքի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: Նա կարծում է՝ համազեկուցողների արձագանքից պետք է եզրակացնել, որ օրենսդիր և գործադիր մարմինները իրավունք չունեն որևէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների և ընդհանրապես դատավորների վրա, որ նրանք պարտավոր են գործել Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակում և դրանից դուրս յուրաքանչյուր քայլ դատապարտելի է: Նա հույս հայտնեց, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարող իշխանավորները ճիշտ դասեր կքաղեն ԵԽԽՎ հանձնաժողովի արձագանքից և կհրաժարվեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից:

– Ինչպե՞ս կգնահատեք ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մասնավորապես նրանք անհանգստություն են հայտնել Կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ:

– Կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության համատեքստում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների արձագանքը իրականության արտացոլումն է առ այն, որ օրենսդիր և գործադիր մարմինները իրավունք չունեն որևէ կերպ ճնշում գործադրելու դատական մարմինների՝ Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների և ընդհանրապես դատավորների վրա, որ նրանք պարտավոր են գործել Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունների շրջանակում և դրանից դուրս յուրաքանչյուր քայլ դատապարտելի է ու հակասում է ժողովրդավարական երկրի գաղափարախոսությանը: Մեծ հաշվով` ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը դեղին քարտ է ցույց տվել իշխանություններին և դիմել «լրջացե՛ք» կոչով: Ես հույս ունեմ, որ օրվա իշխանությունը չի տառապում քաղաքական դալտոնիզմով և հաջորդիվ մեր երկրին չի արժանացնի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից տրված կարմիր քարտին:

– «Իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը»: Ըստ Ձեզ` համազեկուցողների այս դիտարկումը ո՞ր կողմին է վերաբերում:

– Այսօր երկրում ունենք մի իրավիճակ, երբ բազմակուսակցական ժողովրդավարության անվան տակ հաստատված է միակուսակցական իշխանություն և մեր երկրի վարչապետին դա էլ է քիչ ու նա ձգտում է միանձնյա իշխանության հաստատման: Եվ այդ ճանապարհին նա ոչ մի քայլի առաջ չի ընկրկում: Իր նպատակին հասնելու համար նա բազմիցս արդեն խախտել է սահմանադրական կարգն ու շարունակում է խախտել այն տարբեր գործողություններով ու հայտարարություններով: Նա իր տարբեր ելույթներով տարբեր մարդկանց մեղավոր է նշանակում, իսկ օրենսդիրի ու գործադիրի իր կուսակից ընկերները՝ կամա թե ակամա, հասկանալով թե չհասկանալով, ընդունելով թե չընդունելով, բայց իրար հերթ չտալով խոսում ու գործում են այնպես, որ իրենց ղեկավարի ախորժակը բավարարեն: Եվ այդ պարագայում էլ ինչպե՞ս հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքը: Համազեկուցողների՝ Ձեր մեջբերած դիտարկումն առաջին հերթին, իհարկե, հենց օրենսդիրին և գործադիրին է վերաբերում: Սակայն այն հավասարապես վերաբերում է նաև դատական մարմիններին: Նրանով փաստվում է, որ իրավունքի գերակայութան սկզբունքը պետք է գործի բոլոր դատավարական գործընթացներում, և դատավորներն ու դատարանները չպետք է ընկրկեն իշխանությունների ցանկությունների առաջ:

– Տիկին, Կյուրեղյան, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները՝ սկսած արդարադատության նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Ստացվում է, որ ընդդիմությունն ընդգծում է, որ պետք է զգուշանալ այս արձագանքից, իշխանությունը հակառակը՝ ողջունում է: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:

– Այո, իշխանության ներկայացուցիչները, սկսած արդարադատության նախարարից, ողջունում են համազեկուցողների արձագանքը: Գիտեք, կա՛մ այդ մարդիկ իսկապես չեն ընկալել, ի վիճակի չեն ընկալելու, կա՛մ չեն ուզում ընկալել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի արձագանքի բուն էությունը: Ինձ թվում է, որ նրանք ամեն ինչ լավ էլ ընկալել են, պարզապես միակողմանի ներկայացնելով, թաքցնելով ԵԽԽՎ զեկուցողների մտահոգությունները, փորձում են հանրությանը շեղել գործադիր իշխանությանը՝ խելքի գալու ԵԽԽՎ կոչերից:

– Կարծիք կա, որ իշխանության ներկայացուցիչները խմբագրել են և միայն արձագանքի դրական մասն են ներկայացնում, ինչո՞ւ:

– Այն, որ իշխանությունները խմբագրել են և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի արձագանքի միայն դրական մասն են ներկայացնում հանրությանը, դա փաստ է: Բայց ասեմ, որ իզուր էլ խմբագրել են: Ինչո՞ւ, որովհետև հասարակության այն մասը, ում իրենք կարող են մոլորեցնել, բոլորովին չի էլ կարդալու այդ տեքստը, լինի այն խմբագրված, թե չխմբագրված: Իսկ հասարակության գիտակից զանգվածը, որը վաղուց արդեն հանրության մեծ մասն է, ի վիճակի է տարբերելու և գնահատելու խմբագրված և իրական տեքստերը, իսկ խմբագրման փաստն ինքնին արդեն նպաստում է իշխանությունների գործունեության գնահատականի նվազմանը:

– «Մենք արդեն իսկ ընդգծել ենք, քաղաքական դերակատարների կողմից այնպիսի գործողություններից և հայտարարություններից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա»: Ինչպես կմեկնաբանեք համազեկուցողների այս դիտողությունը:

– Նույն փաստաթղթում համազեկուցողները դիմել են իշխանության բոլոր ճյուղերին և կոչ արել քաղաքական դերակատարներին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի վրա: Ակնհայտ է, որ միայն շատ մեծ ցանկության դեպքում կարելի է չտեսնել, չհասկանալ, որ կոչն ուղղված է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերին: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հայտարարող իշխանավորները ճիշտ դասեր կքաղեն ԵԽԽՎ հանձնաժողովի արձագանքից և կհրաժարվեն իրենց որդեգրած հակաժողովրդավարական, հակապետական, հակասահմանադրական գործելաոճից և, վերջապես, կմտածեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում ազգային անվտանգության ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ, եթե իհարկե, դեռ հնարավոր է:


Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company