ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Երկրում հերթական անգամ խախտվում է սահմանադրական կարգը

11 Փետրվար 2020 Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը կայացվել է մի շարք խատումներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը` անդրադառնալով հանրաքվե անցկացվելու որոշմանը:

«Բացակայում է համապատասխան գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, ակնհայտորեն չի կատարվել Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ կետի պահանջը. Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Երկրում հերթական անգամ խախտվում է սահմանադրական կարգը, և այս ամենի նպատակը երկրում միանձնյա ղեկավարություն, միապետություն հաստատելն է»,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այս իշխանությունը մոռացել է, որ իրենց հայտարարած հեղափոխությունը կոչված էր երկրում օրենքի գերակայություն հաստատելու: «Ստացվում է, որ սահմանադրական կարգի տապալմամբ, երկրի մայր օրենքի կոպտագույն խախտումներով փորձում են երկրում օրենքի գերակայությո՞ւն հաստատել: Այս ամենը ապացուցում է, որ իմքայլականները, նրանց ղեկավարը շատ լավ հասկացել են, որ իրենց վարկանիշն օր օրի ընկնում է և փորձ են անում հանրաքվեի, քարոզարշավի օգնությամբ նորից դուրս գալ հանրության առաջ և հերթական ճոռոմախոսությամբ խաբել ժողովրդին, հնարավորինս դանդաղեցնել իրենց վարկանիշի անկումը: Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է վարչապետը հերթական ֆեյսբուքյան կոչով շեղում հանրությանը հանրաքվեի հիմնական հարցից, այն կոչում հեղափոխությանը «Այո» ասելու հանրաքվե: Եթե դա այդպես չէ, ապա ինչո՞ւ է այդ նույն մարդը դիմում սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց կանչում մասնակցելու ապրիլի 5-ի հանրաքվեին: Չէ՞ որ իրենց վկայակոչած բարձր տոկոսները նրանք ստացել էին առանց դրսի այդ ձայների»,-ասաց նա:

Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ հանրաքվեի անցկացման որոշումը ուղերձ է միջազգային հեղինակավոր կառույցներին, ԵԽԽՎ-ին, Վենետիկի հանձնաժողովին, նրա նախագահին առ այն, որ մեր իշխանությունները չեն կարևորում նրանց կարծիքը, որ մեր իշխանությունները ամեն հակաօրինական քայլերի պատրաստ են, միայն թե իրենց ղեկավարի անհատակ ախորժակը բավարարվի:

«Մյուս կողմից, եթե հանկարծ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն հաստատվի, ապա կունենանք մի բավականին երկար ժամանակահատված, երբ երկրում չի գործի սահմանադրական դատարանը, չի ստուգվի երկրի օրենսդիրի և գործադիրի ընդունած որոշումների սահմանադրականությունը: Հենց սա էլ ամենամեծ վտանգն է մեր երկրի համար: Հարց է ծագում. արդյո՞ք հենց դա չէ հանրաքվեի անցկացման իսկական պատճառը, արդյո՞ք մեր երկրի իշխանությունները ինչ–որ թաքուն ծրագրերի իրականացման համար չեն սկսել այս գործընթացը… Մի գուցե ինչ–որ հակազգային, հակապետական որոշումներ Արցախի հարցի, եկեղեցու, ազգային արժեքների վերաբերյալ»,- ասաց նա և նշեց, որ եթե նման բան լինի, ապա օրվա իշխանությունները դրանով կստորագրեն իրենց իսկ դատավճիռը:

«Պետք է մասնակցել քարոզարշավին, հանրությանը ներկայացնել առաջարկվող փոփոխությունների իրական վտանգները, հանդիպել բնակիչներին՝ մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք՝ ինչպես կասեր մեր Քաջ Նազարը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը, ինչքան էլ դա դժվար լինի իրականացնել այս կարճ ժամանակում:

Ինչ վերաբերում է նախագահի կողմից հանրաքվեի նախագիծը ստորագրելուն, ապա Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ թեև չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին, սակայն նշեց, որ մեր Սահմանադրությունն իրոք կարիք ունի լուրջ պաշտպանության, կարիք ունի պետականությունը գնահատող, պետության հզորազումը արժևորող, սահմանադրականության պահպանումը գնահատող ուժեղ նախագահի:

«Չկա չարիք առանց բարիքի: Այս հանրաքվեն պետք է համախմբի ազգային անվտանգության, տնտեսության զարգացման, ազգային արժեհամակարգի պահպանման, Արցախի հիմնահարցի հայանպաստ լուծման, դատաիրավական համակարգի անկախության համար պայքարող բոլոր ուժերին: Ես համոզված եմ, որ մոտ ապագայում մենք ունենալու ենք այս բոլոր հարցերը լուծելու կարողություն, ցանկություն և կամք ունեցող օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company