Ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ թեկուզ Ոչ-ի շտաբից չպետք է մասնակցի այս գործընթացին
13 Փետրվար 2020
ՀՅԴ-ն կոչ է անում մեր հասարակությանը չխառնվել և մասնակից չդառնալ այս կեղծ օրակարգին և արհամարհել, մերժել այս ոչ իրավական գործընթացը: Ինչպես կարելի է այսքան մեծ աղմուկ բարձրացնել ոչնչից, հանուն մի քանի հոգու աշխատանքից ազատելու ծախսել այդչափ մեծ գումար:
Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը: Նրա կարծիքով ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ թեկուզ Ոչ-ի շտաբից չպետք է մասնակցի այս գործընթացին:
ԳՄ անդամը նաև համոզմունք հայտնեց, որ այս ամենը արվում է իրական խնդիրներից և մարտահրավերներից հասարակությանը շեղելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում