ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ձվի, շաքարավազի շուկայում ակնհայտ է դեմպինգի քաղաքականության կիրառումը, մինչդեռ ՏՄՊՊՀ-ն ենթադրություններով է խոսում

14 Փետրվար 2020 Մայրաքաղաքի խանութներում տևական ժամանակ է, ինչ առաջնային սպառման որոշ մթերքներ՝ մասնավորապես ձուն և շաքարավազը, զգալի ցածր գնով են վաճառվում, ինչպես նշում են տնտեսվարողները՝ անգամ ինքնարժեքից ցածր։ Օրինակ՝ ձուն վաճառվում է աննախադեպ գնով՝ 20-25 դրամով, այն դեպքում, երբ շուկայական արժեքը հասել էր 40-50 դրամի։ Ստացվում է կրկնակի գնանկում է եղել։ Առաջին հայացքից սպառողներիս համար փաստն ուրախալի է, բայց մասնագետներն ահազանգում են, որ երևույթը պայմանավորված չէ շուկայական օբյեկտիվ պատճառներով և կարող է անկանխատեսելի վատ հետևանքներ ունենալ։

Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ այս փաստով իրենք գրեթե 20 օր է՝ ուսումնասիրություններ են սկսել շուկայում՝ պարզելու գնանկման պատճառները։ Ու չնայած տևական ժամանակահատված իրականացվող ուսումնասիրություններին, ՏՄՊՊՀ ղեկավարն այսօրվա դրությամբ հստակ պատասխաններ չունի, թե ձուն և շաքարավազն ինչու են էժանացել։ Նա միայն ենթադրություններ է արել, որ հնարավոր է պատճառը ձվի գերարտադրությունն է եղել՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Հայաստան մեծ քանակությամբ ձու է ներկրվել։ Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետություն վերջին ամիսներին ձու չի ներմուծվել, վերջին ներմուծումը մարտին է եղել, բայց այդ պաշարները չէին կարող ազդել ձվի գնի վրա։ Գերարտադրության վարկածը դեռ ստուգվում է, ուսումնասիրվում, այդ գործընթացում ներգրավվել է նաև սննդի անվտանգության տեսչական մարմինը, որպեսզի ուսումնասիրություններն ավելի արագ ընթանան։ Ամեն դեպքում նա արձանագրեց, որ ձու արտադրողների քանակը մի քանի անգամ շատացել է, և գուցե հենց դա է գերարտադրության, ձվի մեծ առաջարկի և ինքնարժեքից ցածր գնի սահմանման պատճառ դարձել։

Գեղամ Գևորգյանը չի բացառել, որ հնարավոր է խոշոր տնտեսվարողները այդկերպ փորձում են շուկայից դուրս մղել մանրներին, ինչի մասին իրենք ահազանգել են ՏՄՊՊՀ, և մենաշնորհ ձևավորել՝ բարձր գին թելադրելով։

Գևորգյանը նաև ասաց, որ շաքարավազի գնանկման առնչությամբ վարույթ են սկսել, քանի որ հստակ տեղեկություն ունեն՝ շաքարավազն ինքնարժեքից ցածր է վաճառվում խոշոր սուպերմարկետների կողմից, ինչը չի բացառում, որ խոշոր տնտեսվարողները չարաշահում են իրենց գերիշխող դիրքը և հակամրցակցային համաձայնություն են ձեռք բերել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց, որ հակամենաշնորհային կարգավորման ոլորտի պատասխանատուն գնանկման վերաբերյալ պատճառներ է նշում, որոնք տեսական մակարդակի են և ցանկացած մեկը՝ նաև ոչ պրոֆեսիոնալ, կարող է նման պատճառաբանություններ ներկայացնել․ «Ոլորտի համար պատասխանատու կառույցի ղեկավարը պարտավոր է շուկայում առկա նման վիճակներում համարժեք, ժամանակին արձագանքել, ոչ թե ուսումնասիրությունները ձգձգել այնքան, որպեսզի դրանց հետևանքներն ի հայտ գան։ Երևույթը տևական ժամանակ է՝ առկա է շուկայում, բայց դեռևս կարգավորված չէ, ավելին՝ իրական պատճառներն են անհայտ և միայն վերացական ենթադրություններ են հնչում։

Եթե գնանկման քաղաքականության պատճառներից մեկը դեմպինգն է, որի միջոցով խոշոր տնտեսվարողները փորձում են փոքր տնտեսվարողներին դուրս մղել շուկայից, իսկ ես հակված եմ հենց այդպես մտածել, դա իմ գնահատականն է, ապա երկար սպասելը կարող է փոքրերի համար կործանարար լինել։ Մի կողմից այս կառավարությունը, իշխանությունները խոսում են ազատ մրցակցություն ապահովելու մասին, մյուս կողմից այսպիսի կարևորագույն ոլորտում դանդաղկոտութունն ու անգործությունը թերևս կարող է փոքր ու միջին տնտեսվարողների համար վատ հետևանք ունենալ։ Ժողովուրդն ասում է՝ Զատիկից հետո կարմիր ձուն մեծ հաշվով մեծ նշանակություն չունի»։

Տնտեսագետի կարծիքով՝ շատ երկար ուսումնասիրությունների անհրաժեշտություն չկա խնդիրը պարզելու և լուծելու համար՝ հաշվի առնելով ՏՄՊՊՀ ունեցած գործիքակազմը։ Կառույցը հենց նման խնդիրները պետք է իր ուշադրության կենտրոնում պահի և շատ հրատապ ռեժիմով դրանք կարգավորի։ Այնինչ տպավորություն է, որ նրանք շտապելու հարկ չեն տեսնում։

«Առաջին հայացքից թվում է, թե գնանկումը դրական երևույթ է, բայց դա ինչի՞ հաշվին է, կարող է այդ կարճաժամկետ վիճակը վաղը շուկայական մրցակցության վրա անդառնալի հետևանք ունենա, և մենք նորից բախվենք այն իրականությանը, երբ խոշորը բարձր գին է թելադրում ու նորից տվյալ ապրանքների շուկայում գնաճ լինի՝ նախկինից ավելի բարձր գին սահմանվի։

Այսօրվա դրությամբ նման գնանկման համար շուկայական նպաստավոր պայմաններ չկան, և ակնհայտ է, որ գնանկումը այլ պատճառներ ունի։ Ոչ թռչնակերն է էժանացել, ոչ նոր տեխնոլոգիաներ են ներդրվել ոլորտում, ինչը հնարավորություն կստեղծեր պարզեցնելու ձվարտադրության գործընթացը, մեծացնելու արտադրողականությունը և այլն։ Տնտեսագիտորեն գնանկումը չի բացատրվում նաև շուկայական առաջարկի և պահանջարկի փոխազդեցությամբ։ Ակնհայտ է, որ արհեստական միջամտություն է եղել, մանավանդ, որ գնանկումը 50 տոկոսով է եղել։ Դա ինձ համար մտահոգիչ է, քանի որ հաջորդ պահին կարող ենք ունենալ շուկայական մրցակցության, հավասարակշռության խաթարում, ինչի հետևանքը կլինի գների անհամարժեք բարձրացումը։

Իսկ ձուն, շաքարավազն առաջին անհրաժեշտության ապրանքներ են և լայն սպառում ու սոցիալական մեծ ազդեցութուն ունեն հանրության համար, նաև արտադրական նշանակություն ունեցող մթերքներ են, օգտագործվում են վերամշակվող սննդամթերքի արտադրության մեջ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա հարցադրում է անում՝ դանդաղկոտությունն անգործությա՞ն հետևանք է, թե այլ ավելի վտանգավոր պատճառներ կան, որ պետական մարմինը գնահատական չի տալիս երևույթին և հետևողական չի լինում դրա նկատմամբ։

Թագուհի Ասլանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company