ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխանությունը ցանկանում է հակասահմանադրական ճանապարհով հաստատել մեկ մարդու դիկտատուրա

18 Փետրվար 2020 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

– Պարոն Սաղաթելյան, այս օրերին մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Մյունխենում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, մեկնարկեց հանրաքվեի քարոզարշավը: Նախ խոսենք Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Ձեր կարծիքով՝ այդ հանդիպման ժամանակ կողմերն իրենց ելույթներով որքանո՞վ բացահայտեցին, թե ինչ է քննարկվում բանակցություններում:

– Խորքային առումով մեծ բացահայտումներ կամ նորություններ այդ բանավեճի ընթացքում չեղան: Բայց կա մեկ այլ բան՝ ես ՀՀ վարչապետի մոտ չտեսա իր ժողովրդի արյան գնով իր հայրենիքն ազատագրած ղեկավարի կեցվածք և հաղթանակած երկրի ղեկավարի կեցվածք, և տեսա հավելյալ ջանք՝ ավելի խաղաղասեր և ժողովրդավար երևալու տեսանկյունից:

– Այսինքն՝ ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանը, որ չասաց:

– Շատ հստակ մի քանի ուղերձ պետք է լիներ: Առաջին՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդ՝ պետք է շատ ավելի կտրուկ արձագանքեր թշնամի երկրի ղեկավարի մի քանի հայտարարություններին` սկսած «օկուպացված տարածքներից», վերջացրած այլ լկտի հայտարարություններով: Դրանք պետք է արժանանային շատ ավելի խիստ և հստակ պատասխանների:

– Այդ հանդիպման ժամանակ էլ Ալիևը չէր թաքցնում իր հայատյացությունը, և կան տեսակետներ, թե այսքանից հետո չարժե շարունակել առաջ տանել այն թեզը, թե պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երեք ժողովուրդների համար, կամ առհասարակ պետք չէր Ալիևին ասել, թե նա կարող է դիմել հայ ժողովրդին: Համամի՞տ եք նման գնահատականների հետ:

– Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն: Սա շատ հստակ մեսիջ էր մեր հասարակությանը, որպեսզի մենք մեկ անգամ ևս հասկանանք՝ մեր հասարակության մեջ այս պառակտվածությունը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը որքան վտանգավոր է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար:

Ակնհայտ է, որ չի կարող գտնվել մի տարբերակ, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից: Ես հասկանում եմ՝ դա նաև քարոզչական հնարք է, նոր միտք բերելու, առաջինը լինելու միտում է, բայց դա հարցի լուծման հետ որևէ կապ չունի և իր մեջ պարունակում է նաև վտանգավոր մեսիջներ:

– Անդրադառնանք հանրաքվեին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն: Ինչո՞ւ, որո՞նք են Ձեր հիմնական փաստարկները, ինչո՞ւ պետք է անտեսել այս հանրաքվեն:

– Մենք կոչ ենք արել մասնակից չդառնալ և անտեսել. Մենք ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, մաս մի կազմեք այս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին և անտեսեք հանրաքվեն: Նախ՝ անտեսելով և մասնակից չդառնալով՝ կոչ ենք անում մեր հասարակությանը ցույց տալ իր կեցվածքը, որ ինքն արդեն հոգնել է այս կեղծ օրակարգերից, պոպուլիզմից, շարունակ ժողովրդի անունից խոսելուց և երկրում որևէ իրական բարեփոխում չիրականացնելուց:

– Բայց ի՞նչ ձևով եք ժողովրդին բացատրելու, որ չմասնակցեն այդ հանրաքվեին:

– Հայտարարության մեջ հստակ ասել ենք, որ պասիվ դիրքորոշում չենք որդեգրելու, մենք մեր ասելիքը, պարզաբանումներն ու բացատրությունները փորձելու ենք ներկայացնել մեր հասարակությանը, դրա համար կան տարբեր ձևեր՝ սկսած քարոզչական աշխատանքից, վերջացրած հանդիպումներով, և մենք այդ ճանապարհով ենք գնում:

– Այդ դեպքում «Ոչ»-ի ճամբար ինչո՞ւ չձևավորեցիք:

– Երկու պատճառով՝ նախ, որպեսզի չլեգիտիմացնենք այս հակաիրավական պրոցեսը, և երկրորդ՝ մենք գտնում ենք, որ իշխանությունները բանավիճելու, հարցի ծրագրային, գաղափարական մասով քննարկումներ անելու պատրաստ չեն: Իրենք իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում հարցը տանելու են բոլորովին այլ ուղղությամբ՝ հակաքարոզչության միջոցով փորձելու են հասարակությանը բացատրել այս հարցի կարևորությունը:

– Այնուամենայնիվ, դուք ինչպե՞ս եք փորձելու բացատրել:

– Մենք շատ պարզ, շատ հստակ ասելու ենք՝ սա կեղծ օրակարգ է, որևէ կապ չունի ժողովրդավարության, մեր երկրի հիմնական օրակարգերի, մեր երկրի առջև կանգնած հիմնական մարտահրավերների հետ, սրանով իշխանությունն ընդամենը ցանկանում է հակաօրինական, հակապետական, հակասահմանադրական ճանապարհով հաստատել մեկ մարդու դիկտատուրա: Սա է իրականությունը:

Ավելին, այս հապճեպությունը պայմանավորում ենք դրանով և մտածում ենք, որ առաջիկայում կա որևէ կարևոր հարց, որը պետք է գնա ՍԴ՝ ստանալու ՍԴ եզրակացությունը:

– Մի քանի հարցի մասին է խոսվում՝ Ստամբուլյան կոնվենցիա, Արցախի հարց…

– Այո, և տվյալ իրավիճակում անհրաժեշտ է կառավարելի, իր քիմքին հաճելի և համապատասխան որոշում ընդունող ՍԴ, և իրենք իրենց այս նպատակին հասնելու համար բազմաթիվ պատճառաբանություններ փորձելու են գտնել և հիմնավորել:

– Սփյուռքի դաշնակցական որոշ կառույցներ կարծես թե աջակցում են Նիկոլ Փաշինյանին, տեղեկություններ կան, որ տարբեր այցերի ժամանակ նույնիսկ մարդկանց ներկայություն են ապահովում, դա ինչպե՞ս հասկանալ, կուսակցությունում հակասություննե՞ր կան, թե՞…

– Չկա նման բան, և ընդհանրապես, այդ ձևակերպումը, որ Սփյուռքի կառույցներից որոշներն աջակցում են, կա մեկ Դաշնակցություն՝ համահայկական կազմակերպություն, որը շարժվում է իր բարձրագույն ժողովների որոշումով: Վերջին ամիսների ընթացքում Սփյուռքի մեր հիմնական գաղթօջախներում լինելու առիթ եմ ունեցել, շփվել եմ մեր տեղի կառույցների հետ, բազմաթիվ քաղաքական, պաշտոնական և ընկերական հանդիպումներ եմ ունեցել, և այդ տարբերությունը, հակասությունը, որ փորձում են գտնել մեր և դրսի մեջ, ասելով՝ ներսի և դրսի Դաշնակցություն, չկա նման բան:

– Իսկ Ձեր այցերն ի՞նչ ցույց տվեցին՝ ինչպիսի՞ն է սփյուռքահայերի վերաբերմունքը՝ Սփյուռքի նախարարության փակման հետ կապված:

– Սփյուռքի նախարարության մասին մենք հենց առաջին օրերից ասել ենք, որ սխալ են անում: Կարող ենք շատ հստակ գնահատել, որ անցնող մեկ տարվա ընթացքում սփյուռքի հանձնակատարի գրասենյակը մեծ և կարևոր ձեռքբերումներ չի ունեցել, իսկ գոյություն ուներ Սփյուռքի նախարարություն, որը զրոյից ստեղծված կառույց էր, տասը տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք էր իրականացրել, այնպես չէ, որ մենք բավարարված էինք Սփյուռքի նախարարության գործունեությամբ, բայց պետք է վեր հանել այն խնդիրները, որոնք գոյություն ունեին, և ավելի մեծ թափով աշխատանքներ իրականացնել:

– Դաշնակցության քննադատություններն ավելի չափավոր, նույնիսկ՝ զգուշավոր են: Կարծիքներ կան, որ դուք կաշկանդված եք, որովհետև ունեցել եք նախարարական պորտֆելներ և մտավախություն ունեք, որ իշխանության կողմից գործողություններ կկատարվեն նաև ձեր դեմ: Կա՞ նման բան:

– Մենք երբեք կաշկանդված չեք, բայց մենք սկզբունքներ ունենք: Մեզ համար ընդդիմություն լինելը չի նշանակում՝ հայհոյել: Մեզ համար գոյություն ունեն կարմիր գծեր, և երբեք մեր քննադատությունների մեջ անձնական վիրավորանք չենք հնչեցնում: Մենք 130 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական կազմակերպություն ենք. այն, ինչ շատ անհատներ կարող են իրենց թույլ տալ, մեզ համար կան տաբուներ: Մենք շատ հաճախ իշխանության լկտի արձագանքներին, ցինիզմից դուրս հայտարարություններին երբեմն չենք էլ պատասխանել՝ զուտ մեր երկրի ներքին կայունությունը և էթիկայի որոշ նորմեր հաշվի առնելով: Մենք մեր քննադատությունների մեջ շատ կոշտ և հստակ ենք, խոսում ենք փաստերով, բայց հայհոյանք չենք հնչեցնում և չենք գոռում, որ մենք ընդդիմություն ենք:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company