ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով

21 Փետրվար 2020 Անթույլատրելի է պետական անարդյունավետ ծախսեր կատարել, երբ բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան երկրում։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման համար տրամադրած գումարով կարող էին սոցիալական մի շարք խնդիրներ լուծել։ Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով կառավարության փետրվար 20-ի որոշմանը։

2020–ի ապրիլի 5-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացվի 3 մլրդ 447 մլն դրամ (մոտ 7 մլն դոլար)։

«Սոցիալական մի շարք խնդիրներ ունենք, որոնք շարունակվում ու խորանում են, և 7 մլն դոլարը բավականաչափ գումար է, որ նման խնդիրները լուծվեին, ու շոշափելի արդյունք ունենայինք։ Եթե հետևենք կառավարության ծրագրային դրույթներին ու հորդորներին, ապա կտեսնենք, որ առաջնային ուղղություն է զբաղվածության ծրագիրը, ինչին հատկացված միջոցները, սակայն, հանրաքվեին հատկացվածի կեսն է կազմում»,–ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` 7 մլն դոլարը զբաղվածության ծրագրին ուղղելով` կունենայինք առարկայական արդյունքներ, այսինքն` հազարավոր մարդիկ կայուն զբաղվածություն կունենային։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, արդեն երկրորդ տարին է անցնում Սահմանադրության վերջին փոփոխություններից, որով հստակ նախատեսված է` պետությունը պետք է բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագիր իրականացնի։ Այս ընտանիքներում, ըստ Ավետիսյանի, աղքատության մակարդակը գրեթե կրկնակի բարձր է միջին ցուցանիշներից։ 7 մլն դոլարով այս ընտանիքների համար զբաղվածության և կրթական ծրագրեր կյանքի կկոչվեին։

«Բացի այդ, 2018-20 թթ. չեն բարձրացվել աղքատության նպաստների չափը, որը մեկ ընտանիքի հաշվով 31-32 000 դրամ է, այսինքն` կրկնակի ցածր է մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբյուղից։ Հանրաքվեին հատկացվող գումարով կարող էին առնվազն 10 տոկոսով այդ նպաստները բարձրացնել»,–ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` այդ միջոցները կարող էին ուղղվել նաև ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, քանի որ, ճիշտ է, նախորդ տարի 10 տոկոսով բարձրացվեց նրանց աշխատավարձը, սակայն այնպես չէ, որ նրանց աշխատավարձի խնդիրը լուծվեց։ Ավետիսյանը հայտնեց` հեռավոր բնակավայրերում մեկ հաստիքը զբաղեցնում են մի քանի ուսուցիչներ և նրանք ընդամենը 10-30 000 դրամով են աշխատում։

Տնտեսագետը նշեց` 23 տոկոս աղքատություն ունեցող երկրում, որտեղ գործազրկության մակարդակը շուրջ 20 տոկոս է, շատ անհասկանալի են լինելու մի շարք մարդկանց համար պետության կողմից նման ծախսերը։

Ավետիսյանի խոսքով` որքան կարևոր է եկամուտների հավաքագրումը, ստվերի կրճատումը, այնքան կարևոր է ծախսային քաղաքականությունը, այսինքն` հավաքագրված գումարներն ինչ առաջնահերթություններով ու ինչ ուղղություններով են ծախսվում։

Հիշեցնենք, որ հանրաքվեին հատկացված գումարի 2 միլիարդ 553 միլիոն դրամը կհատկացվի ԿԸՀ–ին` հանրաքվեն կազմակերպելու համար։ 660 միլիոն դրամը կծախսվի տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, իսկ 234 միլիոն դրամ կտան ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company