ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Քաղծառայության մասին օրենքի փոփոխությունը չմտածված քայլ է

25 Փետրվար 2020 Քաղծառայության մասին օրենքի փոփոխությունը հերթական չմտածված քայլն է, որը բխում է այս ոլորտում իրականացվող քաղաքականության և ռազմավարության նպատակադրումներից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով օրերս ուժի մեջ մտած՝ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։

Կրճատվել են քաղծառայողի պաշտոնն զբաղեցնելու համար նախապայման հանդիսացող ստաժները՝ մտահոգություն հայտնեց տնտեսագետը՝ բացատրելով, թե ինչու․ «Հանրային ծառայության 3 տիպի ստաժեր կան․ հանրային ծառայողը պետք է ունենա որոշակի տարիների կամ մասնագիտական ստաժ կամ տվյալ բնագավառի համար անհրաժեշտ ստաժ։ Ստաժները կրճատվել են բոլոր խմբերում։ Նպատակը, գուցե, բարի է՝ որ երիտասարդները կարողանան ներգարվվել համակարգ, բայց մինչև վերջ չմտածված է, քանի որ չի կարելի մի լավ նպատակը հակադրել մեկ այլ կարևոր և նույնչափ լավ նպատակի հետ»։

Երիտասարդների ներգարավումն, իհարկե, դրական հանգամանք է, արձանագրեց Թադևոս Ավետիսյանը, բայց, մյուս կողմից, աշխատանքի որակի իմաստով շատ կարևոր է մարդկանց ոչ միայն կրթությունը, գիտելիքը, այլ նաև շատ կոնկրետ՝ հանրային ծառայության համապատասխան փորձառությունը՝ հատկապես ղեկավար պաշտոնների համար։

«Քաղաքական պաշտոններ զբաղեցնողների մոտ այդ փորձառության բացակայության և դրանից բխող ձախողումներ տեսնելու պակաս մենք չենք ունենում։ Այսպիսի պարագայում, երբ կրճատվում է ստաժը և առանց խորամուխ լինելու՝ արդյո՞ք այդ փորձառությունը կբավարարի, որպեսզի այդ քաղծառայողը կարողանա իր բովանդակային աշխատանքը կատարել որակյալ և դրանից հետո չմեղադրվի որպես դպրոցական իր աշխատանքի արդյունքով, դրա համար մտածված և վերլուծված, նաև միջազգային փորձի հիմքով ժամանակին ներդրված էր այդ ստաժների պահանջը և դեռ 2018 թ-ին այդ համակարգը գործում էր»,-ասաց նա։

Այսպիսի՝ ականջահաճո նպատակով փոփոխության արդյունքում, տնտեսագետի համոզմամբ, խնդիրներ ենք ունենալու։

«Մտահոգություն կա, որովհետև մինչև այս փոփոխությունը գործող համակարգը լիուլի հնարավորություն էր տալիս երիտասարդ կադրերին համակարգ մտնելու և բնականոն աճով կրտսեր պաշտոններից մինչև բարձր պաշտոններ հասնելու»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Մասնագիտական պաշտոնների կրտսեր խմբերում հանրային ծառայության փորձի պահանջ չկա և նոր ավարտած երիտասարդը կարող է ընդունվել հանրային ծառայության որևէ պաշտոնի և աշխատել՝ արձանագրեց նա։ Դրանից հետո գործում է հստակ տրամաբանություն՝ երբ կաշխատի մեկ տարի և ձեռք կբերի գիտելիքներ և փորձառություն, կբարձրանա ավելի վերև՝ այնպիսի պաշտոնի, որտեղ, ենթադրենք, քաղաքականության մշակում է ենթադրում, ավելի կոնկրետ մասնագիտական հանրային ծառայությունների մատուցում և ինքը արդեն պատրաստ է։

«Իսկ այս փոփոխություններով թուլացնում են այս պահանջը և մեկ տարվա ստաժ ունեցողն արդեն կարող է հավակնել առաջատար մասնագիտական պաշտոն զբաղեցնելու, ինչը պաշտոնի անձնագրով ենթադրում է արդեն շատ կոնկերտ հանրային ծառայություն, օրինակ՝ քաղաքականության մշակում, փաստաթղթեր, վերլուծություններ կամ կոնկրետ մարդկանց համար այս կամ այն ծառայության մատուցում»,-ասաց տնտեսագետը։

Ներկա փոփոխություններով որևէ տեղ մասնագիտական աշխատանք կատարած մեկին կարելի է նշանակել առաջատար պաշտոնում, ինչը Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ թույլատրելի չէ․ «Այս բնականոն աճի սկզբունքն է խաթարվում»։

Հաջորդ խնդրահարույց փոփոխությունը նա համարում է բարձր՝ ղեկավար պաշտոնների համար նախկինում նախատեսված սահմանափակումները հանելը․ «Նախկինում պահանջվում էր 5 տարվա ղեկավար ծառայության փորձ, բայց եթե մասնագիտական փորձ էր, ապա 2 տարի ավել՝ 7 տարի։ Հիմա կրճատել են մասնագիտական փորձի պահանջը և թողել են ընդամենը 1 տարվա տարբերություն, այսինքն, գրեթե նույնն է։ Բայց մենք գիտենք, որ դրանք տարբեր աշխատանքներ են՝ հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնելը»։

Թադևոս Ավետիսյանի համար ակհայտ է, որ նորից ականջահաճո նպատակ դնելով՝ թուլացրել են մասնագիտական աշխատանքի հիմնական գրավական հանդիսացող սահմանափակումը։

«Այսպիսի կարգավորման պարագայում մենք շատ չենք սպասի և կարճ ժամանակում կունենանք արդեն դրա էական հետևանքները, որպես աշխատանքի որակի նախապայմանի կորուստ»,-ասաց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/9JVFpKzCxsk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company