ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Վտանգներ կլինեն, եթե Հայաստանում չսկսվի իրազեկման լայնամասշտաբ քարոզչություն հասարակության շրջանում

25 Փետրվար 2020 Փակ սահմաններն ունենում են իրենց բացասական հետևանքները, հատկապես բարեկամ երկրների հետ ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իրանի հետ փակ սահմանի տնտեսական հետևանքին և թե ինչով դրանից կտուժի Հայաստանը:

«Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացնելու հսկայական պոտենցիալ կա, ցավոք 2019 թվականի ցուցանիշները արտահանման հատվածը շուրջ 10.3 մլն դոլարի չափով անկում են գրանցել 2018 թվականի նկատմամբ 94.2 մլն դոլարից դառնալով 83.9 մլն դոլար: Ներմուծումն ավելացել է, ավելացնելով նաև ներմուծում-արտահանում հարաբերակցության բացասական սալդոն: 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունն Իրանից ներմուծել է 324.93 մլն դոլարի ապրանք»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ մենք հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա, որն ամբողջ արտահանման մեջ ունի ավելի քան 90 % տեսակարար կշիռ: «Այս իմաստով փակ սահմանները խնդիրներ չեն հարուցի, իսկ ոչխարի մսի կամ մետաղի ջարդոնի արտահանման դեպքում դժվարություններ կլինեն: Չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը որոշել է բեռանփոխադրումներին չխոչընդոտել, այնուամենայնիվ տնտեսական գործունեություն իրականացնելու մեջ կան ռիսկեր, ինչն էլ տնտեսվարողներին որոշումներ կայացնելու մեջ կանգնեցնում է դժվարությունների առաջ, քանի որ հայտնի չէ, թե կորոնավիրուսն ինչ մասշտաբների կհասնի և ԻԻՀ կառավարությունն ինչ կորոշի»,- հայտարարեց նա:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն Իրանից ներմուծում է նավթամթերքի մի շարք տեսակներ, գյուղատնտեսական և հանքարդյունահանման մեջ օգտագործվող պարարտանյութեր, շինարարական ապրանքներ և այլն: Վիրուսի մասշտաբների հնարավոր մեծացմանը զուգահեռ, կարող են ժամանակավորապես դադարեցվեն որոշ գործունեություններ, ինչի օրինակն արդեն կա Չինաստանում:

Հարցին, եթե Նովրուզի հետ կապված սահմանը բացվի, ինչ վտանգներ կլինեն, չնայած նրան, որ իշխանության ներկայացուցիչները նշում են վտանգի դեպքում սահմանը չի բացվի, Գրիգորյանը պատասխանեց. «Նովրուզը մահմեդական երկրների նոր տարին է, որը նշվում է գարնան գիշերահավասարին: Որքանով տեղյակ եմ դա մարտի 20-22 ընկած ժամանակահատվածն է, իսկ այդ ընթացքում Հայաստան են այցելում ավելի քան 40,000 իրանցի զբոսաշրջիկներ: Եթե սահմանը փակ մնա, ապա դա ուղղակի ազդեցություն կունենա տնտեսության վրա»:

Իսկ ինչ վերաբերում է վտանգներին նա նշեց, որ վտանգներ կլինեն, եթե Հայաստանում չսկսվի իրազեկման լայնամասշտաբ քարոզչություն հասարակության շրջանում: «Չպետք է թույլ տալ, որ տագնապ լինի հասարակության շրջանում, իսկ մենք՝ անպատրաստ: Կարելի է բժիշկների խումբ ուղարկել Իրան՝ խնդրին ավելի մոտիկից ծանոթանալու, օգնելու և սեփական լուծումներ ունենալու համար: Սա արդեն քաղաքական դիրքորոշման խնդիր է»,- նշեց նա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից Հայաստանում հնարավոր թանկացումներին տնտեսագետը նշեց, որ Հայաստան-Իրան միջպետական սահմանը, եթե երկար փակ մնա կամ նվազի անհրաժեշտ քանակի ապրանքների ներմուծումը, իսկ դրանց պակասը լրացվի այլ երկրներից ներմուծմամբ, դա կենթադրի տրանսպորտային ծախսեր, իսկ որոշ ապրանքների համար զգալի թանկ են նաև ձեռքբերման գները, օրինակ` ազոտական պարարտանյութերը, հեղուկ գազը: «Հույս ունեմ բանը դրան չի հասնի և Իրանը շատ արագ դուրս կգա այս վիճակից և չի ընկնի վիրուսի ճանկը»,- եզրափակեց նա:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company