ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ինչ է լինելու ՍԴ ուղարկված Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հետ

01 Մարտ 2020 Փետրվարի 7-ին Հանրապետության նախագահը չստորագրեց Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ արդեն ընդունած օրենքները և դրանց սահմանադրականությունը պարզելու համար դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։ Հիմա, երբ, փաստորեն, ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեով դրված է ՍԴ 7 հոգանոց կազմը, բացի երկու հոգուց՝ Վահե Գրիգորյանից ու Արման Դիլանյանից, աշխատանքից հեռացնելու հարցը, օրենքի նախագիծն օդում կախված է մնացել։

Ակնհայտ է, որ ՍԴ -ն այս կազմով չի հասցնի ու միգուցե չցանկանա էլ այն քննարկել, սակայն նոր Սահմանդրական դատարանը կարող է ընդունել օրենքը, որը տնտեսագետների հիմնական մասի գնահատմամբ՝ կարող է դառնալ վերջին մեխը մեր տնտեսության դագաղի։ Ի վերջո, եթե հիշում ենք, Արման Սարգսյանի աշխատակազմից այս օրենքը չստորագրելը պայմանավորել էին Նախագահի հետ հանդիպումներում բանկային համակարգի, իրավաբանական հանրության, գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական և օտարերկրյա ներդրողների հայտնած մտահագություններով։

Ըստ այդմ՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալների և կասկածյալների մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ, «բայց միայն դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ»։ Հիմանական նպատակը, արագացված քրեական դատավարություններն են։Տնտեսագետների հիմնական մասը՝այս թվում՝ խորհրդարանական ընդդիմությունն այն կարծիքին է, որ նման օրենքները որևէ կերպ չեն կարող լավացնել որևէ երկրում ներդրումային աուրան։

Իհարկե, գտնվեցին նաև տնտեսագետներ, այդ թվում՝ ՀՀ ԿԲ առաջին նախագահ Բագրատ Ասատրյանը, ովքեր ապշեցուցիչ արդարացումներ բերեցին հօգուտ օրենքի։ Կենտրոնական բանկի առաջին նախագահը կարծիք էր հայտնել, թե բանկային գաղտնիքը, էդ երևույթն արդեն դարձել է մշակույթ, որը մեր հասարակությունը էսպես տիրապետում է։

Պաշտոնական տվյալներով, ինչպես հայտնի է, այս տարվա ընդհանուր ներդրումների մասով շուրջ 20 տոկոս աճ է արձանագրվել,(սրա հետ կապված բազմաթիվ փորձագիտական վեճեր կան),սակայն վերաներդրումները պակասել են շուրջ 60 միլիոն դոլարով։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոշոր ու միջին նախագծերը սառեցված են ամեն ինչ քաղաքական փոփոխություններով պայմանավորող այս իշխանության որդեգրած քաղաքականության արդյունքում։

Պատահական չէ, որ Երևանի քաղաքի կենտրոնում գտնվող 5 -աստղանի հյուրանոցներից մեկը, որը տարեկան 1․6 միլիոն դոլարի շահույթ է ապահովում, այսօր իր վաճառքի գինը 30 միլիոն դոլարից պակասեցրել, հասցրել է 15-ի ու որևէ մեկը հյուրանոցին մոտ չի գալիս։ Սա որևէ մեկին հետաքրքիր չէ։ Կարելի է պատկերացնել, թե սույն հյուրանոցի համար 2 տարի առաջ ինչպիսի պայքար կընթանար տեղական օլիգարխների միջև։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է, որ այս օրենքը քիչ է, հիմա էլ կառավարությունը բերել է ԿԲ-ից Ոստիկանության կազմ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը տեղափոխելու մասին օրինագիծ, որը կրկին նույն նպատակն է հետապնդում՝ վերահսկել ֆինանսական հոսքերն ու գործարքները, գնահատել առանձին անձանց կատարած փոխանցումները։

Դե, իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, Սուրեն Պարսյանն էլ այս հարցում մեծամասնության կարծիքն է կիսում, այն լուրջ մտահոգություններ է առաջացնելու օտարերկյա ու տեղական ներդողների մոտ՝ Հայաստանի բանկային համակարգի գաղտնիության հետ կապված։ «Չնայած կառավարությունը խոսում է, որ «մենք ուզում ենք կանխիկիի շրջանառությունը տնտեսության մեջ կրճատել , բայց այս և նման այլ նախագծերի միջոցով , իրենք հակառակն են խրախուսում, քանի որ նույն այսպես կոչված՝ սև գործարքների մեջ մտած մարդիկ կաշխատեն ոչ թե փոխանցումներով, այլ կանխիկով, որպեսզի այս կամ այն ձևով չերևան իրենց կատարած գործարքները»,-ասում է Պարսյանը։

Նա նշեց, որ այն երկրներում, որոնց ոստիկանություններին տրված են բանկային և առևտրային գաղտնիքի նկատմամբ կա նման վերահսկողություն և որոնց օրինակը բերվում է, ապա նման երկրներում ոստիկանությունը վայելում է բավականին մեծ վստահություն և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալիզմ։ Այսինքն՝ այնտեղ պատահական դեմքեր ու քաղաքական մարդիկ չեն կարող լինել համակարգի առաջին դեմք։ Մինչդեռ, Պարսյանն ասում է, որ մեզ մոտ համակարգը լրիվ ուրիշ է և քանի որ քաղաքական դեմքը կարող է լինել ոստիկանության պետ, կարող է նաև քաղաքական նպատակով օգտագործել հավաքագրված տեղեկատվությունը։


Անուշ Դաշտենց

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company