ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

Հաղորդագրութիւն. Աւարտեցաւ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու հնգօրեայ համաժողովը

02 Մարտ 2020 Փետրուար 24-28, 2020, Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու և գրասենեակներու համաժողովը։

Համաժողովին մասնակցեցան Հայ Դատի աւելի քան 20 յանձնախումբերէն և գրասենեակներէն, եւ Հ.Յ.Դ. կուսակցական մարմիններէն մօտ 50 ներկայացուցիչներ։
Համաժողովը քննարկեց Հայ Դատի աշխատանքներու ընթացքը 2019-ի Յունուարէն առ այսօր։ Լսեց զեկոյցներ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան մարտահրաւէրներու եւ ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին։

Խորհրդաժողովի օրակարգին հիմնական կէտերն էին.

.ՀՀ-ի ի նպաստ իրազեկման (լոբբիինգ) աշխատանքներ.
.Պայքարը Արցախի իրաւական միջազգային ճանաչումին համար և Ազրպէյճանի հակահայ քաղաքականութեան դէմ. Արցախի բարեկամներու ցանցի աշխուժացում.
.Աշխատանքներ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումին և պահանջատիրական պայքարին ուղղութեամբ.
.Ջաւախքի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան ուղղութեամբ նախաձեռնութիւններ.
.Նախիջեւանի հայկական ինքնութեան արծարծում միջազգային շրջանակներու մօտ.
.Սեւրի դաշնագրի եւ Հայաստան-Թուրքիա սահմանին մասին Ուիլսոնեան իրաւարար վճիռի 100-ամեակի քաղաքական բովանդակութեամբ նշում.
.Մոսկուայի եւ Կարսի դաշնագրերու 100-ամեակ. անոնց հետեւանքներու սրբագրութեան եւ վերացնելու ձեւերը.
.Սուրիոյ, Լիբանանի, ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքի հայութեան աջակցութիւն (Տեղւոյն վրայ եւ Հայաստանի մէջ).
.Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու հնարաւորութիւններու զարգացում։

Համաժողովը իւրաքանչիւր հարցի մասին հանեց համապատասխան եզրակացութիւններ՝ յառաջիկայ գործունէութեան մասին։
Համաժողովը մտահոգութիւն արձանագրեց Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման բանակցութիւններու ներկայ փուլին շուրջ ստեղծուած անորոշութիւններու գծով, եւ շեշտեց կարեւորութիւնը հայկական քաղաքական բոլոր ուժերու կողմէ վերահաստատումին թէ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը առաջնահերթութիւն է կարգաւորման գործընթացին մէջ։

Համաժողովին ողջոյնի ուղերձով հանդէս եկաւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ով Հ.Յ.Դ. Հայ Դատի կեդրոնական խորհուրդը պարգեւատրեց «Երախտագիտութիւն» մետալով՝ «Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղուած ակտիւ գործունէութեան, Արցախ-Սփիւռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի համար»։ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրանեանը ստանձնելով մետալը, յայտնեց, որ այն գնահատականն է ամբողջ Հայ Դատի համակարգի գործունէութեան։

Հ.Յ.Դ. Հայ Դատի կեդրոնական խորհուրդ
Երեւան, 29 Փետրուար 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company