ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Այդ շրջաններով մի ողջ երկիր կկերակրենք. Բենիամին Պչաքճյանը՝ «ԱՐԻ»-ի արցախյան ծրագրերի մասին

03 Մարտ 2020 Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող և Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարևոր օղակների՝ հարավ-արևմտյան թևի՝ Քաշաթաղի շրջանի, հյուսիսային և հյուսիսարևմտյան թևի՝ Շահումյանի շրջանի, վերաբնակեցման և զարգացման նպատակով արդեն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրավման միջոցով ազգանվեր ծրագրեր է կյանքի կոչում ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերությունը՝ զարկ տալով այս շրջաններում բնակարանաշինության, գյուղատնետսության և անասնաբուծության զարգացմանը, ծնելիության խթանմանը:

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության բաժնետերերը պարբերաբար այցելում են Արցախ՝ տեղում ծանոթանում կատարված աշխատանքներին, նախորդ տարիների գործունեության արդյունքներին: Սփյուռքահայ գործարարները հաճախակի հանդիպումներ են ունենում Արցախի պետական այրերի, երկրի նախագահի հետ, քննարկում ծրագրերը, հեռանկարները:

Ընկերությունն ի սկզբանե ստեղծվել է լիբանանահայ մի քանի գործարարների մասնակցությամբ, բայց այսօր ներդրողների թիվը հասել է շուրջ 200 անհատ գործարարի, որոնք ներկայացնում են Սիրիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ավստրալիան: «ԱՐԻ»-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ են Մելբուռնից և Սիդնեյից, ովքեր ստանձնել են Քարվաճառի բարձրադիր, գեղատեսիլ մի տարածքում նոր՝ «Սիդնեյ» կոչվող թաղամասի կառուցման հանձնառությունը:

Վերջերս Քարվաճառ էր այցելել «ԱՐԻ» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացվող Սիդնեյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին:

«2008 թ. Արցախում կայացած կոնֆերանսի ընթացքում տարբեր երկրներից բազմաթիվ կազմակերպություններ ներկայացրեցին Արցախի վերաբնակեցման և զարգացման ծրագրերը՝ գինու, կաթնամթերքի մշակման գործարաններ հիմնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու տեսքով: Լիբանանում ստեղծված «Արցախ Ֆոնդ»-ը ևս մասնակցում էր կոնֆերանսին, մենք համոզվեցինք, որ Արցախի վերակառուցմանը, տնտեսության զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է փոխշահավետ ներդրումներ ապահովել: Գործարարների փոքր խումբ հավաքվեց և որոշեցինք ներդրումներ անել այնպիսի շրջաններում, որ նպաստի կայուն զարգացմանը, աշխատատեղեր ստեղծելուն և եկամտաբեր լինի: Արցախի իշխանության հետ հանդիպեցինք, քննարկեցինք, որոշվեց «Արցախի գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ում գումարներ ներդնել, գյուղատնտեսության զարգացումը խթանելու նկատառումով երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով, առանց գրավի վարկեր տրամադրել գյուղացիներին: Ներդրեցինք, մեկ տարվա ընթացքում արդյունքը տեսանելի էր, 250-300 ընտանիք կարողացան վարկ վերցնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Բենիամին Պչաքճյանը և համառոտ ներկայացրեց իրականացվող ծրագրերը՝ կոչ անելով ողջ աշխարհի հայ գործարարներին միանալ իրենց և ազգանվեր ու փոխշահավետ այս ծրագրերի իրականացման համար կատարել ներդրումներ:

Ըստ պարոն Պչաքճյանի՝ ընկերությունը տասը տարվա ընթացքում Նոր Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում է արել գյուղատնտեսության և բնակարանաշինության ոլորտներում. «Հազարավոր հեկտարներ ցորեն, գարի է ցանվում, անասունների գլխաքանակը կրկնապատկվել է: Քաշաթաղում բնակչության 24 տոկոս աճ է արձանագրված, եթե համեմատենք Արցախի այլ շրջանների հետ, սա մեծ առաջընթաց է: Եթե հաշվի առնենք որքան միս է ներկրվում Հայաստան, որքան ցորեն, ապա պետք է նշել, որ եթե այդ շրջանների բնակլիմայական նպաստավոր պայմանները ճիշտ օգտագործելու դեպքում, մի ողջ երկիր կկերակրենք»,- փաստեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

«Նոր կյանք, նոր հույս» կոչվող ծրագիրը վերաբնակեցվող բնակավայրերում մշտական բնակություն հաստատած ընտանիքների կենսապահովման խնդիրները լուծելուն է ուղղված, ծնելիության աճը խրախուսելուն: Ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում մեկական կով է տրամադրում:

«Ամեն տարի Արցախի կառավարությունից ստանում ենք նորածին երեխաների անվանացանկը, տեղեկատվություն, որ տվյալ ընտանիքի երրորդ երեխան է: Մեր մասնագետները շրջում են գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, ստուգում են, թե տվյալ նորածինն իսկապես այդտեղ բնակվում է և նվիրում ենք կթու կով: Արդեն 1550 կթու կով ենք բաժանել, պայամանագիր է ստորագրվում կովը վաճառողի, կովը ստացողի և մեր ներկայացուցչի միջև, որ երեք տարի այդ կովը պետք է չմորթի, վաճառի և լավ խնամվի: Ազատագրված Շահումյանի, Քաշաթաղի շրջաններում անասունների գլխաքանակը զգալիորեն բարձրացրել ենք: Այս ծրագրի առանցքային նպատակն է խրախուսել բազմազավակությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել մարդկանց կենսամակարդակի բարձրացման համար»,- ծրագիրը մանրամասնում է Բենիամին Պչաքճյանը:

«Գույք Արցախի դպրոցների համար» ծրագրի շրջանակներում լիբանանահայ աշակերտները խորհրդանշական գումարներ են հավաքում և ամեն անգամ Արցախի որևէ համայնքի դպրոցի համար սարքավորումներ, համակարգիչներ են ուղարկում կամ գրասեղաններ: Պարոն Պչաքճյանին խնդրեցինք այս մասին ևս ներկայացնել.

«Մենք ունենք ռազմադաստիարակչական ուղղվածության ծրագրեր ևս, ճամբարներ ենք կազմակերպում, Լիբանանից ավարտական դասարանի աշակերտները գալիս են, 15-20 օր անցկացնում զորամասում, ապրում զինվորի կյանքով, նույն ճաշը ուտում, մարմնամարզություն անում՝ շփվելով իրենց հասակակից երիտասարդների հետ: Իսկ Կովսական համայնքում կանանց համար հետաքրքիր համագործակցություն ենք իրականացնում: Հաշվի առնելով այն փաստը, որ ձմռան ամիսներին տեղի կանայք զբաղմունք չունեն, որոշեցինք անհրաժեշտ նյութեր տրամադրել, որպեսզի կանայք սովորեն ձեռագործ աշխատանքներ անել: Նրանց ձեռագործ աշխատանքները վաճառվում են Լիբանանում՝ վաճառքի գումարն ուղարկելով այդ կանանց՝ լիբանանցի և արցախցի կանանց միջև այսպիսով ձևավորելով բարիդրացիական հարաբերություններ», – պատմեց բանախոսը:

Հարցին՝ արդյո՞ք Լիբանանից կամ Սիրիայից ընտանիքները ցանկություն են հայտնում տեղափոխվելու և Արցախում բնակվելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, դժբախտաբար՝ կենցաղի, պայմանների հսկայան տարբերության պատճառով ընդամենը մի քանի ընտանիք են Լիբանանից, Սիրիայից եկել և ապրում են Արցախում: Իրենք օժանդակում են նման ընտանիքներին, տուն տրամադրում և վեց ամսվա համար ապրուստի գումար:

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերության գործարարների խումբը հաճախ է լինում Աղավնո գետի ափին կառուցված Արիավան գյուղում, քանզի գյուղի կառուցապատումը «ԱՐԻ»-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից է:

«Արցախում մենք ձեռնամուխ եղանք բնակարանաշինության գործընթացին, որոշեցինք ընտրել ռազմավարական նշանակություն ունեցող մի համայնք, որը օրինակելի ավան կհանդիսանա: Մեզ տրամադրվեց տարածք և Արիավանում արդեն կառուցվել է 50 տուն իր տնամերձ հողամասով: Արիավանում բնակելի տները տրամադրվել են բազմազավակ ընտանիքներին, բանակում ավելի քան քսան տարի ծառայած սպաներին և այն բնակիչներին, որոնք այդտեղ ապրում էին անմարդկային պայմաններում», – գոհունակությամբ նշեց պարոն Պչաքճյանը:

Զրուցակցի խոսքերով՝ Քարվաճառում կառուցվող 15 բնակելի տները պատրաստ կլինեն մայիսին՝ կոմունալ բոլոր հարմարություններով, ջերմամեկուսացմամբ: Վարչակազմի ղեկավարի հետ քննարկման արդյունքում եկել են այն եզրակացության, որ նորակառույց այս թաղամասում հարկավոր է մասնագետներ վերաբնակեցնել, գյուղատնտեսներ, ուսուցիչներ: Բենիամին Պչաքճյանի հավաստիացմամբ՝ այս տները չեն ծառայի ոչ մի դեպքում որպես ամառանոցներ, այնտեղ պետք է ապրեն բազմազավակ ընտանիքներ:

Հարցին, թե Քարվաճառը վերադարձնելու մասին ժամանակի մամուլում շրջանառվող խոսակցությունները ձեզ չէի՞ն մտահոգում ներդրումներ անելիս, ՀՅԴ Բյուրոյի անդամը պատասխանեց.

«Երբ առաջին անգամ եղա Քարվաճառում՝ տպավորված էի և վստահ, որ սա հարուստ մի քաղաք է եղել՝ հաշվի առնելով փլատակ տների ցանկապատների հաստությունը, տների հարակից տարածքները, քաղաքի կենտրոնական փողոցը: Ամեն ինչ շատ տպավորիչ էր, հիշեցնում էր յուրահատուկ մի քաղաք: Եթե ներդրումներ արվեն, զարգացնենք այս շրջանը, անհնար է վերադարձը: Մենք պետք է զարգացնենք և ամեն ճիգ թափենք, որ այդ տարածքները պահպանենք»:

Բենիամին Պչաքճյանը սփյուռքահայ գործարարներին պարբերաբար պատմում է իրենց ծրագրերի, փորձառության մասին, լուսանկարներով ներկայացնում կատարված աշխատանքները, քաջալերում՝ ներդրումներ անել Արցախում:

«Կոչ եմ անում աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, որոնք ուզում են ազգանվեր ինչ որ բան անել իրենց հայրենիքի համար, միանան մեզ՝ Արցախի վերաբնակեցման, վերաշինության համար փոխշահավետ ներդրումներ անելով»,- զրույցը եզրափակեց Բենիամին Պչաքճյանը:

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինվեսթմենթ» (Artsakh Roots Investment) հիմնադրամի գործունեությանը բոլորը կարող են ծանոթանալ ընկերության պաշտոնական էջի միջոցով:

Վարդինե Իսահակյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company