ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Քարոզարշավի ընթացքում խեղաթյուրվում է հանրաքվեի գաղափարը

04 Մարտ 2020 Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Այո» քարոզողները բազմաթիվ մանիպուլյացիաներ են անում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Քարոզչապաստառներին գրված է և հոլովակում հնչում է «Հեղափոխությանը ասում ենք այո» արտահայտությունը, այնինչ հանրաքվեի է դրվում ոչ թե հեղափոխությանը, այլև ՍԴ 7 անդամի լիազորությունների դադարեցմանը «այո» կամ «ոչ» ասելու հարցը։

«Իրականում, ոչ միայն չի ներկայացվում, թե ինչ է դրված հանրաքվեի, այլև հասարակությանը հստակ չի ներկայացվում, թե ինչ է հանրաքվե․ «հանրաքվե» արտահայտությունը շահարկվեց իշխանությունների կողմից»,-արձանագրեց Արծվիկ Մինասյանը։

Նա նկատի ունի, որ իշխանությունները ժողովրդին հարցը հրամցրին այնպես, իբր՝ տեսեք, ժողովուրդ, ձեր կարծիքն ենք ուզում, այնինչ իրականում իրենք խուսափեցին այդ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա՝ հստակ գիտակցելով, որ սա Քրեական օրենսգրքով պատժելի արարք է՝ իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում։ Եվ որպեսզի քողարկվի այս առանձնապես ծանր հանցագործությունը՝ պետության սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունը, նրանք հարցը տեղափոխում են հանրաքվեի, որ հիմնավորեն, թե ժողովուրդն է որոշում կայացրել։

«Սա խեղաթյուրում է հանրաքվեի գաղափարը, էությունը, իմաստը և ժողովրդին մղում է մի գործողության, որը հետագայում շատ ավելի վատ հետևանքներ է ունենալու՝ ի դեմս միջազգային հանրության բացասական արձագանքի, որն իր հերթին թե՛ ստեղծելու է վտանգ մեր երկրի արտաքին քաղաքականության հարցում, թե՛ երկրում ձևավորելու է նախադեպ, որտեղ ցանկացած նոր եկած իշխանություն իրեն հարմար դատական համակարգ կձևավորի, թե՛ ավիրում է իշխանությունների բաժանման ու տարանջատման սկզբունքը և թե՛ նաև ապագայում օրակարգ մտնող ցանկացած հարցի վերաբերյալ «այս գլխից» ունենում իր միանշանակ որոշումը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Սահմանադրությամբ շարժվելու պարագայում, այս փոփոխությունները անպայման պետք է ներկայացվեին ՍԴ դիրքորոշումն ստանալու։

«Այն հիմնավորումները, թե իբր՝ ՍԴ-ն չէր կարող այս օրենքի նախագիծը քննարկել, որովհետև վերաբերում էր իրենց, սխալ են։ Միջազգային փորձն էլ է վկայում, որ այսպիսի դեպքերում ՍԴ-ն, այո՛, իրավասու է քննել այս գործը, որովհետև ոչ թե կոնկրետ դատավորի մասին է խոսքը, այլ ինստիտուտի մասին, որից ածանցվում է դատավորների հարցը, հետևաբար, ՍԴ-ն իրավասու էր որոշում տալ։ Հարցը հանրաքվեի դնելու դեպքում ևս ՍԴ-ն պետք է դիրքորոշում արտահայտեր»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ 2015 թ-ին հենց Դաշնակցությունն է հիմնականում պնդել, որ անմիջական ժողովրդավարության գործիքները ներառվեն Սահմանադրություն․ հանրաքվեները, քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելը, համաժողովրդական հարցումները, ուղղակի ընտրությունները և այլն։ Բայց սա չի նշանակում, որ ամեն հարց կարելի է դնել հանրաքվեի․ օրինակ, օրենսդրությունը թույլ չի տալիս հանրաքվեի դնել բանակում ծառայությունը 2 թե 1 տարի լինելու հարցը, կամ բոլոր հարկերը զրոյացնելու հարցը՝ կան սահմանափակումներ, որտեղ ժողովրդի որոշումը փոխանցվում է իրավասու մարմինների միջոցով։

Սահմանադրության կոնկերտ դրույթը՝ այս դեպքում 213 հոդվածը, փոխելու լիազորությունը վերապահված է ԱԺ-ին։ Այնինչ, ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը նախընտրեց ոչ թե ինքը որոշում կայացնել, այլ հանրաքվեով պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա, քանի որ, ըստ Արծվիկ Մինասյանի, շատ հստակ հասկանում է, որ այս հարցը վերաբերում է իշխանության 3-րդ ճյուղի՝ դատական համակարգի նվաճմանը։

Այսպիսի փորձեր այլ երկրներում ևս եղել են՝ նկատեց Արծվիկ Մինասյան ու բերեց ԱՄՆ օրինակը։

«ԱՄՆ-ում դեռևս 1937 թ ճգնաժամի տարիներին, երբ Կոնգրեսը բազմաթիվ օրենքներ էր ընդունում, ԱՄՆ Գերագույն դատարանը դրանց մի մասը ճանաչում էր Սահմանադրությանը հակասող։ Եվ նախագահ Ռուզվելտը որոշեց ազդել Գերագույն դատարանի վրա, որը մեր Սահմանադրական դատարանի գործառույթն էր իրականացնում։ Ի տարբերություն Հայաստանի, իրենց մոտ Սահմանադրությամբ չէր նախատեսված, թե որքան է դատավորների թիվը, այլ օրենքով էր սահմանված։ 9 դատավոր էր սահմանում օրենքով և նախագահ Ռուզվելտը որոշեց մտցնել օրինագիծ, որի համաձայն 70 տարեկանից ավագ յուրաքանչյուր դատավորի դիմաց ավելացվում է լրացուցիչ 1 տեղ և երկրորդը՝ նրանք կարող են վաղաժամ թոշակի գնալ։ Երկրորդ մասը կամավոր էր, առաջին մասը՝ պարտադիր։ Թեև Կոնգրեսի մեծամասնությունը պաշտպանում էր Ռուզվելտին, թեև հասարակությունը աջակցում էր Ռուզվելտին, բայց օրինագիծը չընդունվեց։ Եվ հիմնավորումը գիտե՞ք որն էր՝ պարզ մի բան․ մեզ համար անկախ դատարանը ավելի կարևոր սկզբունք է, քան այն շահը, որը հետապնդում է իշխանությունը»,-պատմեց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց հանգամանքը, որ Կոնգրեսը չընդունեց՝ հետ կանգնեց այդ մոտեցումից, հասարակությունն էլ ընկալեց, որ անկախ ինստիտուտը պահպանելը չափազանց կարևոր է։

«Հետաքրքիր է, որ այն ժամանակ օգտագործվող լեքսիկոնը նույնն էր, ինչ այսօր դիտարկվում է մեզ մոտ։ Օրինակ, այն ժամանակ ասում էին, որ ԱՄՆ 60 գերհարուստ ընտանիքներ կառավարել են երկիրը և շարունակում են ազդեցություն ունենալ Գերագույն դատարանի վրա և Գերագույն դատարանը սպասարկում էր այդ անձանց շահերը։ Գրեթե նույն լեքսիկոնն էր օգտագործվում, բայց մերժեցիան այս մոտեցումը և մինչև այսօր 9 դատավորով ԱՄՆ Գերագույն դատարանը կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր կատարման ենթակա են»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Դաշնակցությունը այս մասին չի լռելու․ ընտրողների հետ հանդիպումներով, պաստառներով, լրատվամիջոցներով ներկայացնելու է «Այո»-ն բացառելու կարևորությունը ու գործընթացի մտահոգիչ կետերը։ Դաշնակցականները ակտիվ ներգրավվել են նաև հանձնաժողովներում։

Արծվիկ Մինասյանը ներկայացնում է մեխանիզմը․ «Ըստ ՀՀ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի՝ «Ոչ»-ի շտաբը կարող էին ձևավորել պառլամենտական այն ուժերը և խմբավորումները, ովքեր դեմ էին քվեարկել այս հանրաքվեի որոշմանը։ Բայց մենք տեսանք, որ պառլամենտի 2 ուժերը՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» չձեռնարկեցին այս գործողությունը։ Օրենքը նախատեսում է, որ այդպիսի դեպքում 50 և ավելի քաղաքացիներ կարող են կամավոր միավորվել և ԿԸՀ դիմել՝ «Ոչ»-ի շտաբ ձևավորելու համար։ Օրենքը չի վերապահում որևէ քաղաքական ուժի առանձին վերցրած կամ միասնական, որպեսզի իրենք դառնան «Ոչ»-ի շտաբի պատասխանատու, բայց օրենքը հնարավորություն է տալիս, որ այս քաղաքացիների ձևավորած խմբի շրջանակներում նաև համագործակցություն ծավալվի այն քաղաքական ուժերի և անձանց հետ, ովքեր դեմ են արտահայտվում այս գործընթացին»։

Հետևաբար, այլ ուժերի հետ, ովքեր ի սկզբանե հայտարարում էին, որ հանրաքվեի որոշումը հակաօրինական է, Դաշնակցությունը ևս համաձայնել է համագործակցել «Ոչ»-ի շտաբի հետ, որը ձևավորվել է անկախ իրավաբանների կողմից, որպեսզի, ինչպես իրենք են հայտարարել, պարտադրված հանրաքվեի օրը՝ ապրիլի 5-ին, ապահովեն ընթացակարգի պահպանումը՝ արձանագրել խախտումներ, հնարավորինս կանխել, իսկ կանխելու անհնարինության դեպքում բարձրաձայնել դրա մասին և որպես ապացուցման բազա ձևավորել այդ խախտումները, որ հետագայում բողոքարկման հնարավորություն լինի։

«Մենք մեր համագործակցության շրջանակում առաջարկել ենք մեր աջակցությունը և բազմաթիվ դաշնակցականներ ներգրավված են հանձնաժողովներում՝ «Ոչ»-ի շտաբով, որպեսզի բացառեն քաղաքացիների նկատմամբ որևէ պարտադրանք կամ առնվազն արձանագրեն դրանք։ Մենք հասկանում ենք, որ միայն մեր ուժերով դա հանարավոր չէ անել, դրա համար «Ոչ»-ի շտաբը նաև այլ քաղաքական ուժերի է դիմել, ստացել է այդ աջակցությունը, և այս պահի դրությամբ առնվազն հանձնաժողովներում պետք է ապահովվի այս հսկողությունը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

«Ոչ»-ի շտաբը նաև խողովակ է հանրությանը տեսակետներ և մտահոգություններ հասցնելու համար․ Դաշնակցությունը ժողովրդին տեղեկացնելու է, որ այս գործընթացը ամենևին պետության իրավական, ժողովրդավարական համակարգերն ամրացնելու մասին չէ, այլ ընդամենը օրվա քաղաքական իշխանության շահը հետապնդող գործողություն է, որի համար հետագայում պատասխանատվություն է կրելու ամբողջ պետությունը։

«Այս տեսանկյունից մենք չենք կարող գնալ, տանը նստել և ասել՝ քանի որ անօրինական հանրաքվե է եղել, հետևաբար՝ ինչ ուզում եք՝ արեք։ Որովհետև այս երկրի համար մենք էլ ենք պատասխանատու։ Անկախ նրանից իշխանության լծակներ ունես, թե չունես, հասրակության մի էական հատված սպասում է, թե քաղաքական ուժերը, ի վերջո, ինչ տեսակետ ունեն, իսկ Դաշնակցությունը, որպես 130 տարվա քաղաքական ուժ, չի կարող ուղղակի անտարբեր լինել այսպիսի գործընթացներին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Թիրախավորվելուց Դաշնակցությունը չի վախենում՝ գիտակցելով, որ ցանկացած իշխանություն փորձում է պիտակավորել ընդդիմությանը․ «Դա եղել է առաջին նախագահի ժամանակ, եղել է երկրորդ նախագահի այն շրջանում, երբ ընդդիմությունը պիտակավորում էր մեզ՝ որպես իշխանության մաս, դա եղել է երրորդ նախագահի ժամանակ, երբ այն ժամանակվա իշխանությունը մեզ պիտակավորում էր հայ-թուրքականի մասով ընդդիմություն եղած ժամանակ, դա նաև այսօր է։ Սա մշտական գործընթաց է, մենք սրանից չենք խուսափում, այլ չափազանց կարևոր է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանա մեր տեսակետները և այս գործողությանն է, որ մենք գնում ենք»։

Հանրաքվե անցկացնելու՝ իշխանության շտապողականությունը Արծվիկ Մինասյանը բացատրում է մի շարք հանգամանքներով․ «Առաջինը, որ Սահմանադրական դատարանը այսօր իրավասու է Սահմանադրությամբ կասեցնելու բազմաթիվ հարցեր, որոնք ի վնաս պետության և հանրությանն են ընթանում՝ կլինի Արցախի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց, ավանդական արժեքներին սպառնացող վտանգներ, դատական համակարգի վրա ազդեցության մեծացում և այլն։ Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանում լայն թափով ընթանում են ամբոխավարական մոտեցումները՝ սկսած սեփականության իրավունքի նկատմամբ գործողություններից, ավարտած՝ անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով։ Եվ սրանց բոլոր գործողությունների բարձրագույն իրավական հսկողությունը վերապահված է Սահմանադրական դատարանին»։

2019 թ-ին ՍԴ-ն 11 օրենքների դրույթներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ արձանագրեց Արծվիկ Մինասյանը․ «Հետաքրիրն այն է, որ սրանցից ընդամենը 3-4-ի վերաբերյալ է, որ կառավարությունը, որը պատասխանատու է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալու, միայն 3-4-ով է հանդես եկել։ Այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսին, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում այն անձանց մասով չափորոշիչներ սահմանելն է, որոնք Սահմանդրությամբ օժտված են անձեռնմխելիությամբ՝ այս դրույթի վերաբերյալ որևէ նախաձեռնութուն չի իրականացվել, կալանավորումը և գրավը, որ պետք է տարանջատվի ՍԴ որոշմամբ, որպես ինքնուրույն խափանման միջոց՝ այս պահի դրությամբ որևէ օրենսդրական նախաձեռնություն չի իրականացվել և էլի բազմաթիվ այլ ուղղություններ»։

Արծվիկ Մինասյանը սա բացատրեց առաջինը՝ այն հանգամանքով, որ իշխանությունները սպասում են ՍԴ կազմը համալրվի իրենց թելադրանքը կատարող դատավորներով, որպեսզի նոր հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով, երկրորդը՝ այն նախաձեռնությունները, որոնք այժմ իրականացնում է կառավարությունը, շատ հստակ հասկանում է, որ ՍԴ կարող է սահմանափակել իրենց այդ լիազորություները․ ինչպես օրինակ, բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները, որոնք հիմա վիճարկվում են ՍԴ-ում, առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու հարցը և այլն։

«Եվ սա գալիս է նրանից, որ օրվա քաղաքական իշխանությունը չունի գաղափարախոսություն․ նա մի դեպքում շարժվում է ծայրահեղ ազատական մոտեցումով, մեկ այլ դեպքում՝ ծայրահեղ սոցիալիստական մոտեցումով, մեկ այլ դեպքում՝ ծայրահեղ կենտրոնաձիգ իշխանություն ձևավորելու մոտեցումով։ Գաղափարախոսության բացակայությունը նաև շփոթ է առաջացրել նրանց վարքագծի կանխատեսելիության առումով»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Իբրև օրինակ նա բերեց աշխարհի առաջադեմ երկրներում ընդունված՝ պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգը համահարթ եկամտահարկով փոխարինելու նախաձեռնությունը․ «Սրանով առավելությունը տալիս է հարուստներին, որովհետև նրանք ավելի քիչ են հարկվելու և, հետևաբար, նրանց և միջին ու ցածր եկամուտ ունեցողների միջև տարբերությունը ավելի մեծանում է՝ հարուստներին ավելի հարստացնում է։ Մյուս դեպքում, օրինակ, երբ խոսում է պետական գույքի ժամանակին անարդյունավետ մասնավորեցման մասին, ծայրահեղ կենտրոնաձիգ իշխանության վարքագիծ է դրսևորում»։

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ բոլոր դեպքերը քննարկման ենթակա են․ «Այո՛, այն պետական գույքերը, որոնք ժամանակին անարդյունավետ կամ որևէ կոռուպցիոն սխեմայով օտարվել են, միանշանակ այս մասով պետք է գործի քննությունը գնա, պետությանը վերականգնվի պատճառված վնասը․ իսկ սա նշանակում է ունենալ հստակ օրենսդրություն, իրավապահ համակարգ և դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, որպեսզի արդար դատաքննությամբ այս ամենը հաստատվի»։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

https://youtu.be/NRKNYqhbEbM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company