ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մեր տեսակետների մեջ ոչինչ չի փոխվել

06 Մարտ 2020 Մարտի 4-ին ՀՅԴ-ն եւ ՀՀ կառավարությունը ժլատ տեղեկություն տարածեցին վարչապետ Փաշինյանի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հանդիպման մասին, որին մասնակցում էր նաեւ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը․ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական հարցերի շուրջ»։

Hraparak.am-ը զրուցել է Իշխան Սաղաթելյանի հետ։

- Ինչի՞ մասին էր հանդիպումը, հաղորդագրությունը շատ լակոնիկ է։

– Որովհետեւ կարճ, լակոնիկ հանդիպում է եղել էդ հարցերի շուրջ։ Համահայկական հարցեր են քննարկվել ու տարածաշրջանային։ Այս օրերին Հայաստանում է Բյուրոյի ներկայացուցիչը, տվյալ հարցերի շուրջ կար փոխադարձ հետաքրքրություն՝ խոսելու, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, տեսակետը։ Օրինակ՝ Սեւրի դաշնագրի 100-ամյակին նվիրված միջոցառումներից։ Դաշնակցությունը միջազգային շատ լուրջ խորհրդաժողով է անում, եւ ուզեցել ենք հասկանալ, թե պետությունն ինչ մասնակցություն է ունենալու, ինչ դիրքորոշում ունի։

– Նախաձեռնությունը ձե՞րն էր, թե՞ վարչապետինը։

– Ընդհանուր այդ հարցերի շուրջ եղել է երկուստեք հետաքրքրություն, հանդիպել ենք։

– Իսկ տեղյա՞կ եք, որ ձեր շարքերը չեն ողջունում այդ հանդիպումը, մեզ ասացին՝ «գժված են»։

– Ո՞ւմ շարքերում։

– Ձեր՝ Դաշնակցության։

– Չեմ կարծում, որովհետեւ մենք միշտ ասել ենք, որ համահայկական օրակարգերով, կապ չունի, թե ով է իշխանությունը, եթե մենք ասելիք ու անելիք ունենք, մեր այդ գիծը պահպանելու ենք։ Այն, ինչ Ձեզ հետաքրքրում է, այսպես ասած՝ բզբզում եք, ասեմ՝ մեր տեսակետների մեջ որեւէ բան չի փոխվել։ Դաշնակցությունն ընդդիմադիր քաղաքական կուսակցություն է, ոչ մի բան չի փոխվել։ Բայց կան երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր, եւ շատ բնական է, որ այդ հարցերի մասին մենք բոլորի հետ պետք է խոսենք։ Ի՞նչ կապ ունի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, եթե խոսքը ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի մասին է։

– Բայց իշխանություններին դեղին քարտ եք ցույց տվել, կարծեմ՝ հոկտեմբերին։

– Տեսեք՝ բազմաթիվ անգամ ներկայացրել ենք մեր քաղաքական կոշտ դիրքորոշումները, ինչ ասել ենք, կարող եմ ծայրեծայր կրկնել։ Ոչինչ չի փոխվել, որեւէ ինտրիգ չկա։

– Հնարավո՞ր է, որ ձեր մարտավարությունը փոխել եք։

– Չէ, բացարձակ, մենք մեր գծի մեջ ենք, մեր հայտարարած ուղղության, եւ որեւէ բան չի փոխվել։

– Իսկ այս ընթացքում իրադարձություններ չե՞ն եղել, որ, օրինակ, ձեր դեղին քարտը դառնար կարմիր։

– Մենք ասել ենք, թե դա ինչ է նշանակում, մենք պրոցեսի մեջ ենք։ Անցնող մեկ տարվա ընթացքում բոլոր իրադարձոթյունների հետ կապված՝ Ձեր ասած դեղին քարտը շարունակում ենք ցույց տալ եւ ցույց տալու ենք։ Դեղին քարտը մեր կեցվածքների ու մեր իշխանությունների սխալ գործողությունների մասին է խոսում։

– Բայց Սեւրի պայմանագրի 100-ամյակը լրանում է օգոստոսի 10-ին։

– Հիմիկվանից նախաձեռնում ենք, անելու ենք սեպտեմբերին՝ Սեւրում, միջազգային շատ լուրջ, խոշոր, մեզ համար գաղափարական կարեւոր նշանակության թեմայի շուրջ։

– Էլի հանդիպելո՞ւ եք Փաշինյանի հետ։

– Այս պահին պլանավորած ոչ մի բան չկա։

– Վաղը խորհրդաժողով եք հրավիրել՝ սոցիալական եւ այլ հարցերի քննարկում, ո՞ր քաղաքական ուժերին եք հրավիրել։

– Խորհրդարանի բոլոր կուսակցություններին, ընդդիմադիր, արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի։

– ՀՀԿ-ին ու «Իմ քայլի՞ն»։

– ՀՀԿ-ին՝ այո, «Իմ քայլին» էլ։ Մեծ մասը հաստատել են, էս պահին բոլոր հաստատումները չեմ կարող ասել, հրավիրված են միջազգային հայտնի փորձագետներ, տնտեսագետներ։ Բավականին լուրջ թեմայով բավականին լուրջ ֆորում է։ Բայց չգիտեմ՝ վաղը էս կորոնավիրուսով պայմանավորված՝ քանիսը կլինեն, քանիսը՝ ոչ։

– «Ոչ»-ին հանձնաժողովի անդամներ եք տվել, հնարավո՞ր է, որ արդեն «Այո»-ին էլ եք տվել, որովհետեւ մամուլում գրվեց, որ ՀԱԿ-ը «Այո»-ին տրամադրել է 1285 հանձնաժողովականի ցուցակ, նշանակվել է միայն 179-ը. փոխարենը նշանակվել են ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։

– Բացառվում է, չէ, ի՞նչ գործ ունենք մենք «Այո»-ի հետ։

Անուշ Դաշտենց

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company