ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարության գործունեությունը խոսում է խնդրին անլուրջ մոտենալու մասին

15 Մարտ 2020 Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական վտանգների մասին Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ԳՀԴ ԳՄ Էկոնոմիկայի և ֆինանսների նախագահ Արմեն Գրիգորյանի հետ: Նրա կարծիքով մեր կառավարությունը առկա մարտահրավերներին հակազդելու ո՛չ առողջապահական, ոչ էլ տնտեսական քայլեր չի անում:

-Պարոն Գրիգորյան, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա նավթի և պղնձի գների անկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ամենաշատը պղնձի հումք է արտահանում, և 2019թ. պղնձի հումքի արտահանման ծավալները 30 տոկոսով աճել էին։ Վերջապես, ի՞նչ հետևանք կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:

-Սկզբի համար պետք է ասեմ, որ Ձեր նշած երեք կոմպոնենտները պետք է գնահատել առանձին: Դիցուք, պղնձի դեպքում 2019թ. նախորդ տարվա նկատմամբ արդյունահանվել է շուրջ 82.6 հազար տոննա պղնձի խտանյութ: Պատկերը նույն է ոչ միայն պղնձի, այլև ցինկի և մոլիբդենի խտանյութերի արդյունահանման պարագայում: Սա նույնպես մտահոգիչ է: Ինչևէ, ըստ էության, առկա է մի վիճակ, որտեղ ունենք մեծ ծավալների արտահանում և ցածր գներ: Տնտեսագիտական գիտելիքներ անհրաժեշտ չէ, որ հասկանանք՝ ընդերքից հանվել է շատ և դրա դիմաց կստացվի քիչ եկամուտ: Սա կազդի արդյո՞ք, իհարկե, կունենա բացասական ազդեցություն: Նավթի գների անկումն էլ ունի իր պատճառները՝ քաղաքական և տնտեսական: Քաղաքականը հիմնականում կապված է նավթարդյունահանող մի շարք երկրների նկատմամբ պատժամիջոցներից: Տնտեսական կոմպոնենտը կապված է նաև կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժերի նվազումով, նվազել է սպառումը, պահանջարկը թուլացել է: Մյուս կողմից պետք է հստակ ընդգծել, որ Հայաստանը հանդիսանում է նավթամթերք ներմուծող երկիր, ուստի պետք է նավթի գնանկումն իր դրսևորումներն ունենա նաև մեր երկրում ձևավորված գների վրա, ինչը դեռևս նկատելի չէ: Հայաստանը, լինելով Ռուսաստանի գործընկերը և ունենալով սերտ տնտեսական կապեր, անմասն չէ ռուբլու փոխարժեքի անկման ազդեցությունից: Մեր երկրից բազմաթիվ են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր կկրեն ֆինանսական վնասներ: Բացի դա՝ վնասներ կկրի նաև հայաստանյան բիզնեսը, քանի որ ՀՀ-ից ՌԴ արտահանումների ուղեկցող փաստաթղթերը դուրս են գրվում նաև ռուբլով: Ուստի, վճարման և փոխանակման ընթացքում փոխարժեքային անկայունությունները բացասաբար են ազդում:

-Իրանի հետ սահմանն է փակ, հիմա էլ Վրաստանը, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ, արդյո՞ք կառավարությունը կատարում է առկա մարտահրավերներին հակազդելու քայլեր։

-Ցանկացած երկրի տնտեսության համար վատ է, երբ փակվում են սահմանները, հատկապես մեր նման երկրների համար: Մենք մեր հարևաններից բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի և Վրաստանի հետ: Որքան երկար փակ մնա, այնքան ազդեցությունը մեծ կլինի: Հուսով եմ, որ վիրուսի տարածման կանխարգելման այս միջոցառումները երկար չեն տևի: Մեր կառավարությունն առկա մարտահրավերներին հակազդելու ո՛չ առողջապահական, ոչ էլ տնտեսական քայլեր չի անում: Երբ ամբողջ աշխարհը վիրուսի տարածման դեմն առնելու հնարավորություններ ու ելքեր է փնտրում, մեր կառավարությունը նախաձեռնել է հանրաքվե, կազմակերպում է հանրահավաքներ, մարդկանց հավաքում իրար գլխի ու հայտարարում՝ այս վիրուսից հնարավոր է տնտեսական օգուտներ ունենալ: Մարտահրավերներն այլ կերպ են մեկնաբանվում, թիրախները սխալ են և անօգուտ:

-Այո, վարչապետը հայտարարեց, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար, բացի խնդիրներից կբացի նաև հնարավորություններ, Դուք նման հնարավորություններ տեսնո՞ւմ եք. վարչապետը դա պայմանավորեց համաշխարհային շուկայում հնարավոր վերադասավորումներով:

-Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը: Կորոնավիրուսը աղետ է դարձել ամբողջ աշխարհի համար: Եթե դրանից ազատվելու խնդիր ձևակերպեին, պետական քաղաքական պատվեր իջեցնեին ՀՀ ԳԱԱ-ին, ներգրավվեին մասնագիտական շրջանակներին, տրամադրվեր բյուջե և սահմանվեր սպասվող արդյունքը, ապա կասեի՝ կա այդպիսի հնարավորություն: Իսկ մեր իշխանություններն այլ կերպ են մոտենում՝ ԳԱԱ-ն հարվածի տակ է, հնչել են բազմաթիվ անարձագանք-մտահոգություններ, հրամանները տալիս են համացանցով: Առհասարակ սկսել են պետությունը կառավարել համացանցով: Ես իսկապես չգիտեմ, թե վարչապետն ինչ է նկատի ունեցել՝ ասելով հնարավորություն և համաշխարհային շուկայի վերադասավորումներ:

-Առաջարկ եղավ բանկերում վարկերը սառեցնել երեք ամսով, ի՞նչ կարծիք ունեք այս առաջարկի մասին:

-Շատ ճիշտ առաջարկ են արել, ոչ թե երեք ամսով, այլ ավելի երկար ժամկետով է պետք: Մարդկանց հիմա պետք է ազատել բանկեր այցելելու պարտականություններից, սահմանափակել շփումները: Արդեն կա բանկ և վարկային կազմակերպություն, որոնք սահմանել են այսպես ասած վարկային արձակուրդ: Սա ողջունելի նախաձեռնություն է: Այստեղ իր կտրուկ խոսքը պետք է ասեր ԿԲ-ն: Կենտրոնական բանկն անդրադարձել է՝ կոչ անելով անցնել վճարումների անկանխիկ առցանց համակարգին և հորդորել է, որ վարկառուների և բանկերի միջև կապ ստեղծվի, որ հետագայում խնդիրներ չծագեն: Բայց պետք է խնդիրը լուծել կոնկրետ գործիքով: Մարզաբնակ մեր հայրենակիցները գտնվում են վարկերի ծանրության տակ և նրանց գերակշռող մասը հնարավորություն չունի օգտվել առցանց համակարգերից: Այնպես որ, այս խնդրի լուծումը նույնպես իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տիրույթում է:

-Կարանտին պե՞տք է հայտարարվի, թե ոչ:

-Կարանտին պետք է լիներ, չպետք է թույլ տրվեր կորոնավիրուսի անկանխատեսելի տարածումը: ՀՀ ժամանած բոլորին պետք է մեկուսացնեին, ոչ թե ասեին՝ գնացեք, ինքնամեկուսացեք: Ինչպես մասնագետներն են ասում, այդ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և Իտալիայի չվերթից անցել է ավելի քան մեկ շաբաթ, բայց այդ չվերթի հետ կապ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ գալիս: Այսինքն՝ վարակի գաղտնի շրջանում գտնվողների շրջանակը ավելի է մեծացել, ինչը կարծում եմ, ցավոք սրտի, նորից ի հայտ կգա, երբ անցնի որոշակի ժամանակ: Սա խոսում է խնդրին անլրջությամբ մոտենալու մասին: Բոլորն են հիշում, թե ինչպիսի հայտարարություններ էին հնչում իշխանության պատասխանատու ներկայացուցիչներից, երբ դեռ չկային դեպքեր, բայց առաջին դեպքերի հետ միանգամից երևաց իշխանության անպատրաստ լինելը: Ինչևէ առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին և օգտվելով առիթից կոչ եմ անում առանց խուճապի գործել ինչպես ասում են մասնագետները:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company