ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Եթե կառավարույթունը չգնա դրամի արժեզրկման` ռումբը կմեծացնենք՝ պատրույգը երկարացնելու հաշվին

19 Մարտ 2020 «Կառավարության նախատեսած հակաճգնաժամային միջոցառումները անհրաժեշտ են , բայց ոչ բավարար այս իրավիճակը շտկելու համար, քանի որ տնտեսության հիմքում ընկած խնդիրներն այս ճգնաժամի ժամանակ ավելի սրվեցին ու ավելի ակնհայտ դարձան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ անդրադառնալով պանդեմիայի մառաջացրած բացասական տնտեսական հետեւանքներին եւ դրանց հաղթահարմանն ուղղված կառավարության գործողություններին։

Ըստ մասնագետի, Հայաստանը տնտեսությունը վերակառուցելու խնդիր ունի, քանի որ այն կախված է հանքահումքային արտադրանքից: «Դա անելու համար պետք է երկարաժամկետ պատրաստվել, թիմ ունենալ: Այս կառավարությունն այս մեկ ամսվա կամ մի քանի ամիսների ընթացքում չի կարողանալու տնտեսության հիմնական խնդիրները լուծել հարկային ու դրամավարկային քաղաքականության մասով»,-ասաց տնտեսագետը:

Ըստ Պարսյանի, նախորդ տարի իրականացված հարկային քաղաքականության արդյունքում, օրինակ, այսօր մենք ունենք շատ թանկ սպիրտ, մինչդեռ այն այս իրավիճակում անհրաժեշտ է դարձել: «Կառավարության այն կանխավարկածը , որ սպիրտը երկրորդական նշանակության ապրանք է եւ մարդիկ այն կարող են չսպառել, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ չէր: Կառավարության քայլերը հատվածական են, կառավարությունը ճիշտ քայլեր էլ է կատարում, բայց մյուս քայլով չեզոքացնում է դրա արդյունքը: Օրինակ, մի կողմից ավելացնում է նվազագույն աշխատավարձը, մյուս կողմից՝ համահարթեցման գնում»,-նշում է Սուրեն Պարսյանը:

Ըստ տնտեսագետի, կառավարությունը այսօր գնում է հին մեթդներով խնդիրները կարգավորելու ճանապարհով.«Մարդիկ , որոնք հիմա տնտեսական քաղաքականությամբ են զբաղվում, այս 15-20 տարի է՝ նույն բանը ասում են, նույն բանը անում են, բայց երկիրը չի զարգանում: Վարչապետը պետք է հասկանա դա ու փոխի իր տնտեսական թիմը, եթե ուզում է հաջողության հասնել»:

Սուրեն Պարսյանի խոսքով, կառավարության նիստին, փաստորեն կառավարությունն ասաց՝ քանի որ չենք կաորողանում պատասխանատվությունն ստանձնել, ուստի նախընտրում ենք բանկերին տալ փողը: «Բայց, եթե պետությունը չի ստանձնում պատասխանատվություն, չունի այդ պոտենցիալը, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-զարմանում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով համաճարակով պայմանավորված իրավիճակի հետեւանքով մանր ու միջին բիզնեսի խնդիրներին, Սուրեն Պարսյանն ասաց որ առանձին ոլորտներ այսօր լրջագույն խնդիրներ ունեն: Տուրիզմի ոլորտն, օրինակ, 1-1.5 ամիս է՝ ֆինանսական խնդիրներ ունի եւ ըստ ամենայնի, այդ բացասական միտումը մինչեւ հուլիս շարունակվելու է: «Բազմաթիվ տուրիստականներ արդեն աշխատատեղեր են կրճատում, փակվում են, նույնն է նաեւ հանրային սննդի ոլորտում»,-նշում է նա:

Սուրեն Պարսյանը օրինակ, կառավարությանը հորդորում է ապակենտրոնացնել Երեւանի կենտրոնից հանրային սննդի օբյեկտները, սուպերմարկետները: Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին հարկային արձակուրդ տալու գաղափարին, Սուրեն Պարսյանի խոսքով, այն իրականում կարող է բացասական հետեւանքների բերել:

Մեր զրուցակիցը հիշեց, որ նույն իշխանաւթյունները միլիարդավոր դրամների տուգանքներ ներեց, ինչը եւս ըստ Պարսյանի, ինչ-որ առումով հարկային արձակսուրդ էր, մինչդեռ իշխանությունը այդ գումարի կարիքը ունի: «Բյուջեն այդ պարագայում ֆինանսական խնդիր կունենա եւ կառավարությունն ինքը պիտի փորձի այլ եկամտի աղբյուրներ գտնել, մինչդեռ այս տարի կորոնավիրուսի ցուցանիշները չեմ կարծում լինեն շատ հեղափոխական, համեստ են լինելու՝ ի հաշվի ստվերի կրճատման եւ հանքահումքայի ոլորտի»:

Տնտեսագետին մտահոգում է նաեւ դրամի արժեվորման խնդիրը. «Եթե ուզում ենք մեր արտահանողներին պահել, դրամը պետք է արժեզրկել, մեր արտահանվող ապրանքները հիմա ՌԴ-ում եւ Եվրոպայում ավելի են թանկացել: Եթե կառավարույթունը չգնա դրամի արժեզրկման, մենք ռումբը կմեծացնենք՝պատրույգը երկարաձգելու առումով, այսինքն, կկարողնանանք միայն ժամանակ շահել: Եթե արտադրողը ապրանքը չարտահանի , այստեղ աշխատատեղ է փակվելու»:

ՓՄՁ-ներին կառավարության աջակցության սխեմայից, ըստ Պարսյանի շատ քչերն են կարողանալու օգտվել, որովհետեւ խոսք է գնում միջին ու խոշոր նախագծերի մասին, ինչը անհասկանալի է, քանի որ այս պահին նաեւ վնասը գնահատված չէ:

Հին մեթոդներով այս իրավիճակից դուրս գալ չեն կարող. տնտեսագետը՝ Կառավարության տնտեսական առաջարկների մասին

Կառավարությունը 150 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրի՝ տնտեսության ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսի տարածմամբ համաշխարհային տնտեսության մեջ էլ փոփոխություներ են կատարվելու: Աջակցությունը լինելու է վարկային միջոցների տեսքով։ «Ամենամեծ փաթեթը 80 միլիարդ կլինի։ Ես կարող եմ երաշխավորել, որ մենք անսահմանափակ ֆինանսավորում կունենանք, մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական՝ այն առումով, որ այդ ընկերություններն իրենք իրենց և Հայաստանի Հանրապետությանը կպատրաստեն նոր աշխարհին»,- նշել է Փաշինյանը: Նա նաև ընդգծել է, որ այն աշխարհը, որն ունեցել ենք մինչև կորոնավիրուսի տարածումը, չի լինելու, և Կառավարության մոտեցումը լինելու է ոչ թե պաշտպանվողական, այլ՝ հեղափոխական. ստեղծված իրավիճակը պետք է հնարավորինս օգտագործել՝ տնտեսության մեջ խոստացված հեղափոխությունն իրականացնելու համար։ Կառավարության հեղափոխական առաջարկների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ, ում գնահատմամբ՝ այս առաջարկները այնքանով են հեղափոխական, որքան տնտեսության մեջ մինչ այժմ կատարված քայլերը։

– Ստեղծված իրավիճակում որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնց կբախվեն գործարար շրջանակները։

– Այս իրավիճակում 1.5 ամսվա ընթացքում ձեռնարկատերերը, կազմակերպությունները կուտակելու են պարտքեր՝ միմյանց, պետության, իրենց աշխատողների նկատմամբ։ Այս ճգնաժամից հետո պետք է լուծվի այդ պարտքերի հարցը։ Վստահ եմ, որ այս ճգնաժամից հետո բազմաթիվ դատական, ֆինանսական վեճեր են առաջ գալու, քանի որ բանկերը, ֆինանսական կազմակերպություններն իրար չեն ներելու և փորձելու են օր առաջ այդ գումարները ստանալ։

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության առաջարկած գործիքակազմը՝ բիզնեսին, գյուղատնտեսությանն աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։

– Տնտեսական հետևանքները վերացնելու համար սա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Սա հերթական քայլերից է, որ կարելի է իրականացնել և՛ ճգնաժամից առաջ, և՛ հետո։ Սա տվյալ պահին առկա խնդիրները լուծող ամբողջական գործիքակազմ չէ, դարձյալ հին մեթոդներով փորձում են այս իրավիճակից դուրս գալ։ Քանի որ Կառավարությունը չի կարողանում գումար ծախսել, ներդրում կատարել, բիզնես կառավարել, ասացին՝ եկեք ֆինանսավորենք բանկերին, բանկերը թող ֆինանսավորեն փոքր և միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը։ Սա հին նեոլիբերալ մոտեցումն է, որ պետությունը վատ կառավարիչ է, եկեք փողը տանք մասնավորին, տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Սա նաև պատասխանատվությունից խուսափելու միջոց է: Չեմ կարծում, որ այս գործիքակազմով հեղափոխական արդյունքի ենք հասնելու։ Փոքր և միջին բիզնեսը չի օգտվելու այս առաջարկից, շատ քիչ հավանական է, քանի որ նրանք չունեն գույք, թեկուզ 50 տոկոսի չափով, հեռանկարային բիզնես-նախագծեր, իրենք ուղղակի օրվա հացի խնդիր են լուծում։ Բացի այդ՝ իրենք պարզապես չեն կարող մրցել այս մենաշնորհների հետ, ինչքան գումար տան փոքր և միջին բիզնեսին, գնալու է, էլի լցվի խոշորների գրպանը, որևէ տնտեսական վերաբաշխում տեղի չի ունենալու։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի մոտեցումը պետք է լինի ոչ թե պահպանողական, այլ հեղափոխական: Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Սա հեղափոխական չէ, հին մոդելով տնտեսական հեղափոխություն չեն կարող անել: Հիշեցնեմ, որ անցած տարի իրենք արդեն հայտարարում էին, որ տնտեսական հեղափոխություն են արել, հիմա անցավ մեկ տարի, և հիմա նորից տնտեսական հեղափոխություն են անում։ Դրանք քանի՞սն են՝ իրենց պատկերացմամբ։ Վերջին 30 տարում, այդ թվում՝ վերջին 2 տարիների ընթացքում, այս գործիքակազմն օգտագործվել է՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ, և դրա արդյունքում հեղափոխական աճ չենք ունեցել։ Ավելին՝ 2019 թվականի արդյունքում մեր տնտեսությունը ավելի մեծ կախվածություն ունեցավ հանքարդյունաբերությունից։ 32 տոկոսով ավելացավ պղնձի հանքանյութի արդյունահանումը և արտահանումը, այսինքն՝ ոչինչ չփոխվեց։ Հստակ է, որ տնտեսական հեղափոխություն չի եղել, և իրենց այս գործիքակազմով չի էլ լինի։ Պետությունը պետք է դառնա թիվ մեկ տնտեսվարողը, որը պիտի ներգրավված լինի տնտեսության մեջ, պետք է առանձին ոլորտներ ղեկավարի։ Հիշեցնեմ, որ 2008 թվականին տնտեսական ճգնաժամի ժամանակ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դարձավ անգլիական բանկերից մեկի բաժնետերը, որ փրկի այդ բանկը, ոտքի հանի, փրկելուց հետո բաժնետոմսերը վաճառեց։ Մեզ պետք է այդպիսի մոտեցում։

– Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառեց հարկային արձակուրդի կիրառման տարբերակը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է ճիշտ այս քայլը և ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկի Կառավարությունը՝ ճգնաժամը մեղմելու համար։

– Հիշեցնեմ որ այս նույն Կառավարությունը 2 տարի առաջ ակտերի արձակուրդ արեց, 11 միլիարդ դրամի չափով ակտեր զիջեց, իրենք այդ նույն գործիքակազմից օգտվել են։ Հիմա, եթե նման գործիքակազմ անեն, բյուջեի եկամտային մասի խնդիր են ունենալու, իրենք շատ լավ գնահատում են այս իրավիճակը և ասում են՝ եկեք հարկային արձակուրդ չսահմանենք։ Առանձին ոլորտների դեպքում, հաշվի առնելով այդ ոլորտի նշանակությունը, կարելի է նման մոտեցման գնալ։ Օրինակ, եթե մենք ունենանք ավիափոխադրող, որը կրել է լուրջ վնասներ, մենք պետք է այդ ավիափոխադրողին փրկենք, դա կլինի հարկային արձակուրդի տեսքով, գրանտների միջոցով, սուբսիդավորման միջոցով: Առանձին երկրներ կան, որոնք գրանտներ են նախատեսում բիզնեսի համար, օրինակ՝ Ֆրանսիան։ Կառավարությունը պետք է հրաժարվի հին գործիքակազմերից, նոր մոտեցումներ, հեղափոխական քայլեր կատարի։ Պարգևավճար ստանալուց բացի՝ պետք է նաև արդյունք ցույց տան։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company