ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարության ու ԿԲ-ի կողմից քայլեր կան, բայց բավարար չեն

20 Մարտ 2020 Ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված մեր երկրում ևս քայլեր են արվում այն ուղղություններով, որոնցով այլ երկրներում: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը. «Խոսքը մասնավորապես վերաբերում է նախ արտահանմամբ զբաղվող և զբոսաշրջության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, և դրանց պետական աջակցությանը, 2-րդ՝ ընդհանուր վարկերին, վարկային տոկոսների որոշակի արտոնություններին կամ սուբսիդավորմանը, սոցիալապես խոցելի խմբերին աջակցությանը, և բնականաբար նաև առողջապահական և բժշկական ծառայությունների տրամադրման և հասանելիության ուղղություններին»:

Ինչ վերաբերում է վերաֆիանանսավորման տոկոսադրույքին և արճույթի փոխարժեքին, տնտեսագետը նշեց. «Մենք այս մասով պետք է արձանագրենք՝ դրական էր, որ Կենտրոնական բանկը նվազեցրեց վերանֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով, բայց կարծում եմ, որ դա բավարար չէ: Այստեղ ավելի կտրուկ քայլեր են պետք, որովհետև վերանֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը մի գործիք է, որով հնարավոր կլինի նաև ավելի մատչելի դարձնել փոխատվական ռեսուրսը շուկայում: Իսկ այսպիսի պարագայում, ինչպիսին մենք ունենք, միանշանակ ավելանում է տնտեսվարող սուբյեկտների կողմից փոխատվական միջոցների նկատմամբ պահանջարկը և այլ հավասար պայմաններում դա կարող է բերել տոկոսադրույքների ավելացմանը և այդ ռեսուրսների հասանելիության նվազեցմանը»:

Էական կրճատումների միտում է նկատվում նաև արտահանման դեպքում, հատկապես, որ ինչպես նշում է մեր զրուցակիցը՝ արտաքին շուկաները մեր արտահանողների համար սահամնափակումներ ունեն. «Այս պարագայում, եթե կարողանան տնտեսվարողները գոյատևել և իրենց ընթացիկ ծախերը ֆիանանսավորել՝ աշխատավարձի, հարկերի, կոմունալ վճարների և պահպանման ծախսերի համար, դա կատարելու համար պետք է դիմեն լրացուցիչ միջոցների»:

Ստեղծված իրավիճակում, Թադևոս Ավետիսյանի խոսքով, կարևոր էին մասնավոր բանկերի կողմից վարկային պարտավորությունների կատարման հետաձգումները և որոշակի արտոնությունները. «Սա կարևոր է, որովհետև մենք՝ ֆիզիկական անձիք, նաև վարկառու փոքր տնտեսավարող սուբյեկտները, պայամնավորված այս իրավիճակով ակնհայտ է, որ ունենք եկամտի կորուստ և ռիսկեր: Մյուս կողմից որոշ ոլորտներում՝ դրա մեջ նաև զբոսաշրջության պարագայում, անորոշությունը բավականին մեծ է, թե որքան կտևի տնտեսությունից դուրս այս իրավիճակը, որը շատ կոնկրետ տնտեսական հետևանքներ ունի: Առանձին դեպքերում փոքր ու միջին բիզնեսների պարագայում կարող են սնանկացման ռիսկեր լինել: Այստեղ է, որ պետությունը պետք է իր կայուն աջակցությունը ցուցաբերի: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցության բոլորովին նոր մոտեցումներ են պետք, որոնք ստանդարտ չպետք է լինեն, որովհետև իրավիճակն աննախադեպ է»:

Ինչպես մեր զրուցակիցն է նշում՝ ստեղծված պայմաններում շատ տնտեսվարողներ, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքը տանից կազմակերպել, իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի կուղարկեն, բայց պարտավոր են վճարել, նույնիսկ աշխատողների չաշխատելու պարագայում. «Այս ամենով պայմանավորված զանգվածային կրճատումներ չլինելու, այլ գոնե հարկադիր արձակուրդի համար պետությունը պետք կիրառի նոր գործիքներ»:

Կառավարությունը նշված խնդրից խուսափելու համար արտոնյալ պայմաններով վարկեր առաջարկում է տնտեսվարողներին, բայց Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ այդ միջոցները կարող է բավարար չլինեն և այստեղ անհարժեշտություն կա ոչ թե միայն ընդհանրական գործիքների, այլ ավելի տեղայնացվածների՝ կապված ոլորտի առանձնահատկություններով և դժվարություններով:

Ամփոփելով ճգնաժամային իրավիճակում համաշխարհային տնտեսական անկման պարագայում Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներին, տնտեսագետը նշում է. «Որոշակի քայլեր կան Կենտրոնական բանկի ու կառավարության կողմցի, բայց միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ դրանք բավարար չեն և հրատապության անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է արժույթի փոխարժեքի կարգավորմանը… փոխարժեքն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն, դրանով պահվում են մեր խնայողությունները և այս վիճակը կարող է բերել նաև գնաճի՝ ներկրվող և այն ապրանքների համար, որոնց հումքն է ներկրվում: Իսկ գնաճն առանաձին ուղղություն պետք է լինի, որը կլինի ամենօրյա ուշադրության կենտրոնում»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company