ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը պետք է գումարը տրամադրի մարդկանց, ոչ թե բանկերին

21 Մարտ 2020 Կառավարության հակաճգնաժամային տնտեսական ու ֆինանսական միջոցառումների, դրանց արդյունավետության, Հայաստանի տնտեսության ու դրամի կայունության հեռանկարների, բանկային ու վարկային կազմակերպությունների գործունեության, ապրանքների դեֆիցիտի, բեռնափոխադրումների, տնտեսական տարաբնույթ գործիքակազմ կիրառելու, սոցիալ-տնտեսական նոր քայլերի դիմելու թեմաներով NEWS.am-ի հարցերին է պատասխանել տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ։


Որոշ վարկային կազմակերպություններ հրաժարվում են վարկառուներին տրամադրել վարկային արձակուրդ։ Ի՞նչ լծակներ ունեն կառավարությունը և Կենտրոնական բանկը՝ այդ խնդիրը կարգավորելու համար։

Կառավարությունն ուղղակի լծակ չունի բանկերի եւ վարկային կազմակերպության նկատմամբ, որպեսզի պարտադրի, որ նրանք բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրեն վարկային արձակուրդներ, վարկերի տոկոսների մարման հետաձգում այս դեպքում։ Այստեղ շատ կարեւոր են Կենտրոնական բանկը եւ Ֆինանսների հաշտարարի ինստիտուտը, որոնք երկուսն էլ կարող են, ուղղակի եւ անուղղակի եղանակով ազդել բանկային համակարգի վրա, վարկային համակարգի վրա, հաշվի առնելով այն, որ դրանք արդեն իսկ հայտարարություններ արել են, հրապարակային ընդունել են որոշակի պարտավորություններ։ Բայց նաեւ նշեմ, որ այդ հրապարակային հայտարարությունները բավականին լղոզված են եւ կարող են յուրովի մեկնաբանվել։ Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը եւ ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, բանկերի միությունն, ըստ բանկերի, կարողանան այդ չափորոշիչները դնել, կարողանան այդ պայմանները ֆիքսել, որպեսզի կարողանան նաեւ վերահսկել, հակառակ դեպքում հիմա ուղղակի վերահսկողություն չեն կարող անել։ Այս պահին կա նման խնդիր. ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, նախ չգիտես թե ինչպես պետք է դիմեն բանկին, ֆինանսական կազմակերպությանը եւ այդ բանկը, ֆինանսական կամ վարկային կազմակերպությունը ինչ չափորոշիչներով են գնահատելու իրենց։ Այդ տեղեկատվության պակասը կա հիմա, ցավոք, Կենտրոնական բանկը այս դեպքում, որեւէ ակտիվ քայլեր չի ձեռնարկում, զուտ հորդորով սահմանափակվեց, հայտարարեց, որ բանկերը հետաձգեն եւ այդքանը միայն։

Մի քանի օր առաջ վարչապետն իր ելույթում նշեց, որ այդքան էլ կողմ չէ, որ բանկերը տրամադրեն այդ վարկային արձակուրդը, ասելով, որ մարդ կա՝ միշտ էլ անպարտաճանաչ է վճարել, ինչի՞ համար պետք է բանկը նրա համար արտոնություն սահմանի, եւ առհասարակ, եթե մարդն ի վիճակի է հարկային պարտավորվածությունը կատարել, թող կատարի։ Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։

Մարդը կամ ֆիզիկական անձը լավ օրից չէ, որ վարկ է վերցնում։ 2019 թվականի ընթացքում մեր սպառողական վարկերն աճեցին 32 տոկոսով։ Սա նշանակում է, որ մեր բնակչությունը չունի խնայողություններ՝ մի խոշոր մասը, ստիպված է վարկ վերցնել իր համար առաջին անհրաժեշտության կամ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։ Մարդկանց եկամուտներն արագ չեն աճում, ինչպես կառավարության կամ ԱԺ–ի ներկայացուցիչների աշխատավարձերը, որոնք կրկնապատկվում են։ Մարդկանց աշխատավարձը 5–10 տոկոսով են ավելանում, բայց մարդիկ ուզում են լավ ապրել, իրենց բարեկեցության մակարդակը, կյանքի որակը փոխել, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ծախսեր կատարել եւ հիմա մարդիկ վարկերի տակ են մտել սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար։ Իսկ բիզնեսի համար, բիզնեսը ոգեւորող, տնտեսական անցած տարվա տնտեսական հեղափոխության հայտարարություններից, խոստումներից հետո մարդիկ վարկեր են վերցրել, օրինակ՝ գնացել, ավտոմեքենա են բերել, վարկ են վերցրել՝ փորձել ձեռնարկատիրական գործունեություն սկսել եւ այլն։ Հիմա իրենք էլ իրենց հերթին ունեն խնդիր եւ տարբեր պատճառներով հետաձգվել է գործը զարգացնելը։ Այսինքն, զուտ այն, որ գիտես մի քանի օր ուշացրել ես կամ դու միշտ ուշացող ես ու քեզ որեւէ աջակցություն չեն ցուցաբերում, դա ճիշտ մոտեցում չէ։ Ավելին ասեմ, այս մոտեցումով մենք հեռու չենք գնա եւ արդեն այս տարվա տնտեսական հեղափոխությունը հաստատ տեղի չի ունենա։ Ես ուղղակի վստահեցնում եմ, որ կառավարության այս քայլերով, որեւէ էական արդյունք չենք ունենա։

Համացանցում օգտատերերը տեղադրում են լուսանկարներ, որ սուպերմարկետներում գյուղմթերքի կտրուկ թանկացում է, թե ներկրված, թե Հայաստանում արտադրված։ Ներկրվածի պարագայում հայտարարում են, դե Իրանի կամ Վրաստանի հետ սահմանը փակ է, մինչդեռ բեռնափոխադրումներին այդ սահմանփակումը չպետք է որ վերաբերվեր, ապրանքը պետք է ներկրվեր։

Սննդի թանկ լինելը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինն այն է, որ սննդի նկատմամբ պահանջարկը մեծացել է համաշխարհային առումով։ Մարդիկ մի քանի շաբաթվա գնում են կատարում, սնունդ են ձեռք բերում, իսկ արտադրական հզորությունները մի քանի շաբաթում այդքան անգամ չեն ավելանա, հետեւաբար որոշակի դիֆիցիտ կառաջանա, այսինքն ապրանքի առաջարկը համապատասխան չի կարողանալու աճել։ Եթե պահանջարկը 3 անգամ ավելացավ, արտադրողները չեն կարողանա մի քանի օրում օրինակ վարուգի արտադրության ծավալները այդքան անգամ ավելացնել։ Դա հնարավոր չէ։ Բնականաբար՝ սա էլ հանգեցնում է գների աճի։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը՝ բեռնափոխադրման սահմանափակումները, որոնք կան տարբեր պատճառներով։ Հիմա մենք ունենք բեռնափոխադրումների բաց ռեժիմ, այսինքն, Վրաստանով կարող ենք ապրանքները տեղափոխել, բայց միաժամանակ կան այլ խնդիրներ, օրինակ՝ լոգիստիկայի հետ կապված, դժվար է գտնել վարորդ, որը հիմա պատրաստ է օրինակ բեռները տեղափոխել, դժվար է նաեւ այդ բեռնափոխադրման լոգիստիկայի հարցերը լուծել, հիմա իրոք խնդիր է սա։ Դա էլ իր հերթին է դժվարացնում, բեռնափոխադրումը դառնում է ավելի ծախսատար, նաեւ դա է ապրանքի գնի վրա ազդում։ Եվ երրորդ գործոնը՝ դրամի արժեզրկումը բնականաբար իր ազդեցությունը թողնելու է ներկրվող ապրանքների գների վրա։ Մենք ունեցանք դրամի արժեզրկում, որը պետք էր մեր տնտեսությանը, հակառակ դեպքում մեր ապրանքներն ուղղակի արտահանման շուկաներից դուրս կմղվեին, բայց զուգահեռաբար պետությունը պետք է ավելացներ սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները։ Այս պահին, կարծում եմ, շատ տեղին կլիներ, որ պետությունը մի քանի ամսվա համար վերանայեր օրինակ՝ նպաստները, թոշակները, նաեւ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչը թույլ կտար այս գնաճը փոխհատուցել, մեղմել։

Որոշ տնտեսվարողներ ստիպում են աշխատողների մի մասին, որոնք պետք է մեկուսացման պատճառով տանը մնան, իրենց հաշվին արձակուրդ վերցնել։ Մինչդեռ կառավարությունն ասում էր, որ գործատերերը պարտավոր են վճարել հարկադիր արձակուրդը։ Դա ինչ որ կերպ հնարավո՞ր է վերահսկել։

Գործատու–աշխատող աշխատանքային հարաբերությունները կառավարության վերահսկողությունից դուրս են։ Կառավարությունը չի կարող պարտադրել ոչ գործատուին, ոչ աշխատողին, որ աշխատողին ուղարկի հարկադիր պարապուրդի կամ արձակուրդի։ Պետությունը, կառավարությունը միայն պետական աշխատողների մասով ստանձնեց այդ պարտավորությունը, որ իր աշխատողները կամ տանը հեռավար ձեւով կաշխատեն, կամ տանը կնստեն ամբողջ աշխատավարձը կստանան։ Մասնավորի դեպքում այլ է իրավիճակը։ Մասնավոր–գործատու հարաբերությունները կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, որտեղ կա մի դրույթ, որի համաձայն արտակարգ իրավիճակում գործատուն պարտավոր չէ վճարել աշխատողի աշխատավարձը։ Սա նշանակում է, որ եթե գործատուն այս արտակարգ վիճակի պատճառով չի աշխատում, ինքը կարող է չվճարել իր աշխատողին, որովհետեւ ձեռնարկատիրական գործունեություն ուղղակի չի ծավալում։ Բնականաբար, աշխատողը եւ գործատուն մի տեսանկյունից են փորձելու գնահատել իրավիճակը, մեկը դիտելու է անհաղթահարելի ուժ կա, մյուսը՝ չէ։ Ամեն դեպքում կարող է, ասենք, գործատուն դիտի անհաղթահարելի ուժ կա, չվճարի, աշխատողը դա կարող է դատական կարգով բողոքարկել եւ պահանջոլ, որ վճարի։ Այսինքն մենք ունենք այդ հնարավորությունը, դատական կարգով ամեն դեպքում վերականգնել, բայց գոծատուն որեւէ դեպքում իրավունք չունի պարտադրել աշխատողին, թե դիմում գրիր ու քո հաշվին գնա արձակուրդ։ Նման մոտեցում, նման պահանջ ներկայացնելու իրավունք գործատուն չունի։

Մի կողմից պետությունը 150 միլիարդի աջակցություն է խոստանում, մյուս կողմից ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում հարկային մուտքերը նվազելու են։ Ի՞նչ միջոցների ներգրավմամբ է կառավարությունը լուծելու այս հարցը։

Կառավարության այդ 150 միլիարդի աջակցության ծրագիրը կարող է իրականացվել եւ ճգնաժամից առաջ եւ ճգնաժամից հետո։ Դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են։ Ավելին ասեմ, այդ քայլերով իրենք տնտեսական հեղափոխություն չեն կարողանալու անել, որովհետեւ կառավարությունն ինքն ընդունեց, որ պատրաստ չէ վերցնել ռիսկը, պատասխանատվությունն, այդ գումարները ծախսելու համար։ Ինքն ի՞նչ առաջարկեց՝ եկեք բանկերին դիմենք, թող բանկերը գնահատեն առանձին տնտեսվարողի վարկունակությունը եւ նրան վարկ տա։ Այսինքն դարձյալ շահելու են այն ձեռնարկատերերը, որոնք մինչեւ հիմա լավ վիճակում են գտնվել, այսինքն բանկը վարկունակ կազմակերպություններին էլի վարկ է տալու։ Այսինքն՝ հարուստները կամ հարուստ կազմակերպությունները ավելի են հարստանալու, իսկ այն փոքր, միջին կազմակերպությունները լուրջ ֆինանսական խնդրիներ են ունենալու։ Այդ մասով որեւէ գործնական լուծում չկա։ Ավելին ասեմ՝ պետությունը փաստորեն ամեն ինչ թողել է բանկի հայեցողությանը, բանկը կորոշի կտա, չի որոշի չի տա, ինքը կֆինանսավորի բանկի ցանկացած որոշում, ելնելով բանկի հիմնավորումից։ Սա՛ է իրավիճակը, իսկ այս ձեւով, կարծում եմ, ճիշտ չէ եւ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, որովհետեւ հիմա այդ կազմակերպությունները, հատկապես փոքր եւ միջին բիզնեսը, պարտքեր է կուտակում միմյանց հանդեպ, պետության հանդեպ, հիմա փոքր եւ միջին բիզնեսը հարկեր է կուտակում պետության հանդեպ, այդ հարցը պետք է լուծվի, իրենք չեն աշխատում, բայց կուտակում են։ Պետությունը հրաժարվեց, որեւէ ձեւով հարկային արձակուրդ տրամադրել, բայց նույն հաջողությամբ 2 տարի առաջ նույն այդ կառավարության ներկայացուցիչները մի քանի միլիարդ դրամի ակտեր նվիրեցին օրինախախտ քաղաքացիներին։ Պետք է տարբերակված մոտեցում լինի եւ, ըստ ոլորտների, մենք լուրջ խնդիր ունենք։ Մեր զբոսաշրջության ոլորտը ուղղակի ճգնաժամի մեջ է, եւ այս ոլորտին եթե չհասնի հասցեական մոտեցում, կկորցնենք այս զարգացման հնարավորությունները մի քանի տարով։ Պետք է այս պահին այս խնդիրը լուծենք եւ դրա լավագույն միջոցը պետք է լինի նաեւ գրանտային տարբեր ծրագրերի իրականացումը, այսինքն պետությունն առանձին ոլորտներին, առանձին կազմակերպություններին պետք է դրամաշնորհներ տա։

Եթե ստեղծված իրավիճակը ձգվի, հնարավո՞ր է, որ կառավարությունը բյուջետային պարտավորությունները կատարելու խնդիր ունենա։

Միանշանակ բյուջեի եկամտային մասը հավաքագրելու ռիսկ կա, սական նույն այս կառավարությունը կենտրոնական բանկում ունի 600 միլիոն դոլարի չափով ավանս, որը վերջին 2 տարիների ընթացքում է կուտակվել, կարող է այդ կուտակված՝ ինչպես նախկինում էի ասել՝ սեւ օրվա գումարը ծախսել։ Այս միջոցը կա, այս հնարավորությունը կա, ու նրանք դա կարող են օգտագործել։ Այլ հարց է, որ կառավարությունում հիմա, ցավոք, չկան նոր գաղափարներ, նոր միտք, չկա նոր տնտեսական թիմ, որը կարողանա այդ միջոցները արդյունավետ տեղաբաշխել տնտեսության մեջ։ Վարչապետին շրջապատող տնտեսական թիմը արդեն 15–20 տարի է նույն բանն է ասում եւ նույն բանն էլ անում է ու երեւէ տնտեսական հեղափոխություն նրանք չեն կարող իրականացնել։

Կարծում եք՝ Հայաստանը հարկադրված կլինի՞ մեծացնել արտաքին պարտքը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Մենք այս պահի դրությամբ լրացուցիչ վարկային միջոցների անհրաժեշտություն չունենք, քանի որ ունենք խնայողություններ։ Այս իրավիճակում բոլոր պետությունները նախատեսում են հակաճգնաժամային միջոցառումներ, բավականին մեծ ծավալով, նույնիսկ իրենց ՀՆԱ–ի կամ բյուջեի 5 տոկոսը, 3 տոկոսը, 10 տոկոսը, տարբեր չափերով։ Խնդիրն այն է, որ այդ վարկային միջոցները ո՞ր ուղղություններով պետք է ծախսվեն։ Եթե ավանդաբար բերելու ենք բանկերին զրոյական փողեր տանք, բանկերը դրանք 5-ից 10 տոկոսով տեղաբաշխելու են տնտեսության մեջ, սա մեզ ոչինչ չի տալու, տնտեսությանն օուտ չի տալու։ Եթե պետությունն այդ գումարները վերցնի, ինքը դառնա տնտեսվարող ու լուրջ ծրագրեր, գյուղատնտեսական ծրագրեր, ավիացիոն եւ այլ ծրագրեր իրականացնի, կասենք ճիշտ մոտեցում է, նոր մոտեցում է։ Պետությունը պետք է դառնա տնտեսվարող, պետք է չվախենալ տնտեսական պրոցեսներին մասնակցելուց, պետք է վախենա կոռուպցիոն ռիսկերից։ Պետք է կոնկրետ գործով զբաղվի, ոլորտներ ղեկավարի, ոլորտներ ֆինանսավորի եւ նաեւ պետական ձեռնարկություններ ստեղծի առանձին ոլորտներում։

Վերջին շրջանում դրամը դոլարի նկատմամբ էականորեն արժեզրկվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված, և մինչև որքա՞ն կարող է այդպես շարունակվել։

Դրամի արժեզրկումը տրամաբանական է, ելնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից։ Առաջինը, որ համաշխարհային շուկայում նավթի եւ մետաղի գինը նվազել է եւ մենք հանդիսանում ենք պղինձ արտահանող խոշոր երկրներից մեկը։ Մեր արտահանման 24 տոկոսը կազմում է պղինձը, իսկ պղնձի գինը համաշխարհային շուկայում նվազել է, այսինքն Հայաստան արտարժույթի հոսքերը նվազել են։ Մյուս ուղղությունը՝ նավթի էժանանալը բնականաբար նվազեցնում է ՌԴ–ից արտարժույթի հոսքը Հայաստան։ Դա եւս խնդիր է։ Բացի այդ, ճգնաժամի ժամանակ մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել ոսկով կամ դոլարով եւ դրա արդյունքում եւս դոլարն արժեւորվում է։ Չորրորդ հանգամանքն այն է, որ Կենտրոնական բանկը որոշեց 0.25 տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ճիշտ էր, բայց քիչ, թերեւս 0.5 տոկոսով պետք է իջեցներ, քանի որ հիմա համաշխարհային գերտերությունները շատ արագ են իջեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունքում իրենց արժույթը արժեզրկվում է, գների աճ է լինում, բայց ուրիշ կերպ նրանք չեն կարող, որովհետեւ իրենց ապրանքները թանկանում են համաշխարհային շուկայում։ Հիմա մեր ապրանքը թանկացել է Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ–ում, քանի որ մեր դրամի արժեզրկումն ավելի քիչ է, քան օրինակ ռուսական ռուբլու դեպքում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company