ՀՅԴ ԳՄ-ն ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում միջոցառումների առաջարկություններ
24 Մարտ 2020Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային հարցերի:
Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանումներով և բացատրություններով:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
24.03.2020 թ.