ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ

03 Ապրիլ 2020 Իշխանությունն իր քայլերով ու գործողություններով անլրջացրեց իրավիճակը՝ սկսած սկզբնական շրջանում կորոնավիրուսի խնդիրն անտեսելուց, քարոզարշավ անցկացնելուց, վերջացրած իրենց հայտնի ելույթներից, մոտեցումներից ու հայտարարություններից: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանության այս վերաբերմունքը, բնականաբար, փոխանցվեց նաև հասարակությանը և մթնոլորտ ստեղծվեց, թե սա անլուրջ է, կորոնավիրուսն էլ հասարակ գրիպ է և այլն: Հիմա, երբ խոսում են համընդհանուր հանգստությունից, բնականաբար, լավ է որ խուճապ չկա, բայց նաև պետք է հասկանան, որ այս ամեն ինչի պատասխանատուն և գլխավոր մեղավորը իրենք են, որ ի սկզբանե անլուրջ են մոտեցել այս հարցին»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանին հատկացրել է ընդամենը 3 մլն դոլար, Սաղաթելյանը նշեց. «Մենք մեր առաջարկությունների փաթեթի մեջ այս մասով մի քանի լուծումներ ենք առաջարկել. օրինակ՝ արտաքին պարտքի հետ կապված միջազգային գործընկերների հետ որոշ բանակցություններ ինչպես վարվեն՝ վերաձևակերպվեն դրանք, վճարումները ուշացնելու հետ կապված, և առաջարկել ենք նոր միջոցներ ներգրավվեն այս իրավիճակը հաղթահարելու համար: Ակնհայտ է, որ այս ուղղությամբ դեռ լուրջ արդյուքններ չունենք»,- նշեց նա:

Անդրադառնալով ՌԴ կողմից գազի գնի թանկացմանը՝ Սաղաթելյանը նշեց, որ ամեն ինչ շատ հստակ է. «Հայաստանի Հանրապետությունում կա ձևավորված իշխանություն և երկրում տեղի ունեցող ցանկացած լավի և վատի համար առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Նրանց բոլոր փորձերը՝ մեղքը սրա նրա վրա գցելու, անիմաստ են: Այս ամեն ինչի համար կան լիազրոված մարդիկ, դա իշխանությունն է: Իշխանությունն է, առաջին հերթին պատասխանատվություն կրում երկրում տեղի ունեցող ցանկացած իրավիճակի համար, ուստի երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն է»,- հայտարարեց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը պետք է տարբեր ճակատներով մեծ ծավալի աշխատանք տանի՝ սկսած միջազգային կազմակերպություններից, գործընկեր պետություններից, վերջացրած սոցիալ-տնտեսական հարցերով: «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս իրավիճակում երկրի առջև ծառացած հարցերը հնարավոր է հաղթահարել միասնական ուժերով, օգտագործելով ՝ երկրի ողջ ռեսուրսը: Այսինքն՝ պետք է ընդգրկվեն բոլոր անհատները, քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք կկարողանան այս պայքարում օգտակար լինել: Իշխանությունը պետք է հաշվի առնի այս ամեն ինչը»,- շեշտեց բանախոսը:

Հարցին՝ իշխանության կողմից տարվող այդ մեծ ծավալի աշխատանքը տեսնո՞ւմ է, նա պատախենց. «Իշխանությունը մեծամիտ ու գոռոզամիտ է, այս նեղ պահին էլ առաջնորդվում է՝ «մենք շատ ենք, ինչ ուզենք կարող ենք անել, մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: Դրա վառ օրինակն է ԱԺ-ում հայտնի օրենքի ընդունումը (նկատի ունի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթը – Tert.am), որ առանց ընդդիմության անցկացրեցին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ գնալով դեպքերը շատանում են, վարակվածների թիվը երեկ 92 էր, այսօր՝ 73 երեք և արդեն ունենք 7 մահվան ելք, նա նշեց. «Ակնհայտ է՝ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, իշխանությունները գնում են դեպքերի զարգացման հետևից շատ հաճախ, այլ ոչ թե դրանք կանխարգելելու ուղղությամբ, քայլերը հաճախ արվում են ուշացած, որի արդյունում էլ ունենք այն, ինչ ունենք: Այս ամենով հանդերձ ես կրկին հաստատում եմ մեր՝ նախկինում հնչեցրած դիրքորոշումները, որ մենք մեկ նավի մեջ ենք, մեր պետությունը և ժողովուրդը ունի ծանր, դժվարին խնդիրներ և մեր բոլոր ուժերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, պետք է համախմբենք այս իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company