ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Անընդունելի է այս ընթացում տնտեսական ծրագրերի վրա գումար ծախսելու կառավարության մոտեցումը

04 Ապրիլ 2020 Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի, այսօր կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական ուղղության մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որը իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ: Սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը՝ տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ Հայաստանում կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա կա: Դրանք այն ծախսերն են, որոնք օգտագործվում են ճանապարհաշինության, վերակառուցման ու նմանատիպ աշխատանքների համար։

«Ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը դրանք կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում», – ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն այս օրերին աշխատում է հիմնականում երկու ուղղությամբ, առաջինը՝ պարետատան միջոցով վարակի հետագա տարածումը կանխելու ու օր առաջ պայմաններ ստեղծելու համար, որ ավելի շատ հիմնարկներ հնարավորություն ունենան աշխատելու։

«Հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար, և նաև սա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություններ՝ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար», – ասել է Փաշինյանը:

Կառավարության երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ընդունումն է։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անընդունելի է համարում այս ընթացում տնտեսական ծրագրերի վրա գումար ծախսելու՝ կառավարության մոտեցումը։ Ասում է՝ գործադիրը պետք է հիմա փորձի կորոնավիրուսի համավարակի դեմն առնել, ոչ թե դրա հետևանքների։

«Մարդկանց պետք է ինքնամեկուսացնենք, հիվանդ մարդկանց բուժենք, առողջ մարդկանց ապահովենք պարենով, որ նրանք դուրս չգան: Ամբողջ ռեսուրսները մենք այստեղ պետք է կենտրոնացնենք: Մենք չենք կարող զուգահեռաբար իրականացնել երկու գործողություն, այսինքն՝ ինքնամեկուսացնենք, բուժենք և միաժամանակ տնտեսական ակտիվություն ցուցաբերենք: Տնտեսական ակտիվությունը ենթադրում է հանդիպումներ, կապեր, ապրանքի առք ու վաճառք և այլն», – նշեց Պարսյանը:

Տնտեսությունը վարկերի միջոցով ուշքի բերելու կառավարության նպատակը տնտեսագետը ճիշտ չի համարում, հիմնավորում է՝ այս ընթացքում վարկերը ծախսելու ու ներդնելու տեղ չկա։

«Ենթադրենք՝ հյուրանոցին 40 միլիոն դրամի վարկ տրամադրեցինք՝ արտոնյալ պայմաններով, հյուրանոցն ի՞նչ է անելու այդ վարկը, լավագույն դեպքում իր վարկերն է փակելու, աշխատողներին աշխատավարձեր է տալու, այդքանը: Նա չի կարողանալու տնտեսական աճի գործոններ ստեղծել», – ասաց Սուրեն Պարսյանը:

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման համար կառավարությունն արդեն 9 աջակցության ծրագիր է պատրաստել, որից 5 սոցիալական, իսկ 4-ը տնտեսական բնույթ ունի՝ հիմնականում պետության 50 տոկոսով համաֆինանսավորմամբ, անտոկոս վարկեր։ Տնտեսության վերականգնման համար կառավարությունը առնվազն 150 միլիարդ դրամ է պատրաստվում ներդնել։

Արտակ Խուլյան
azatutyun.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company