ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այսօր առաջնայինը համավարակի տարածմանը հակազդելն ու պարենային անվտանգության խնդրի լուծումն է

07 Ապրիլ 2020 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունն, ի թիվս այլ ոլորտների, աջակցության ծրագրեր է նախատեսել նաև գյուղատնտեսության համար, որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։ Նախատեսված միջոցառումների հնարավոր արդյունքների, երկրի պարենային անվտանգության, ՌԴ–ի կողմից դեպի Հայաստան հացահատիկի արտահանման հնարավոր սահմանափակումների և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, կառավարության առաջարկած ծրագրերն արդյոք կարո՞ղ են կարճ ժամանակում «խելքի բերել» գյուղատնտեսությունը՝ հաշվի առնելով, որ այս ոլորտն անկանխատեսելի է։

-Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից դրանք կարող են դրական դիտվել, սակայն համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման տեսանկյունից արդյունավետ քայլեր չեն և որևէ էական արդյունք չեն տա։ Սրանք երկարաժամկետ ծրագրեր են և չեն կարող կարճ ժամանակահատվածում լուծել մեր պարենային անվտանգության խնդիրները։ Մեզ այնպիսի լուծումներ են հարկավոր, որոնց արդյունքները կերևան մի քանի ամսից։ Այսօր մեր առաջին խնդիրը համավարակի տարածմանը հակազդելն է և պարենային անվտանգության հարցը լուծելը, ինչին պետք է հաջորդի համավարակի անմիջական հետևանքների վերացումը, ինչպես նաև մարդկանց ֆինանսական և սոցիալական աջակցության ապահովումը։ Կառավարության կողմից առաջարկած զարգացման ծրագրերի կատարողականը դեռ անցած տարի բավականաչափ ցածր է եղել։ Պարզապետս պետք էր վերլուծել և պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ այդ ծրագրերի մասով կա թերակատարում, եթե խնդիրը ոչ ձեռնտու տոկոսադրույքով վարկերի տրամադրումն էր և դրա համար գյուղացիները կամ ագրոբիզնեսմենը խուսափում են վարկ վերցնել, այդ դեպքում նոր կարելի էր մտածել վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու մասին, սակայն եթե պատճառն ավելի լուրջ է, այս դեպքում միայն վարկի տոկոսադրույքները զրոյացնելով որևէ էական արդյունքի չեն հասնի։

-Ստեղծված իրավիճակը ստիպեց իշխանություններին մտածել գյուղատնտեսական ապրանքների մասով ինքնաբավության հասնելու գաղափարին։ Ի՞նչն է խանգարել Հայաստանին անկախությունից ի վեր բարձրացնել պարենային ինքնաբավության մակարդակը։

-Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը կարող է հասնել 100%–անոց ինքնաբավության։ Միևնույն է, պարենային որոշ ապրանքների մասով մենք հիմնականում ներմուծելու ենք, քանի որ կան բաներ, որոնք ձեռնտու է դրսից ներկրել, քան մեզ մոտ արտադրել։ 2002–ից Հայաստանում գործում է «Պարենային անվտանգության մասին» օրենքը, որը չափազանց խրթին է։ Ցավոք, այս տարիներին պարենային անվտանգության խնդիրը լուրջ ուշադրության չի արժանացել. դրա պատճառներից մեկն էլ կարծում եմ այն է, որ գյուղատնտեսական հողերը, անասնագլխաքանակները պատկանում են մասնավորին, ով մտածում է մաքսիմալ շահ ստանա։ Առանձին անհատներին երկրի պարենային անվտանգությունը շատ քիչ է հետաքրքրում, և, բնականաբար, նա կցանի այն մշակաբույսը, որն իրեն ձեռնտու է կամ կտնկի այն ծառը, որից իր ստացած եկամուտն ավելի մեծ կլինի, մինչդեռ պետական շահի տեսանկյունից որոշակի ապրանքներ պետք է տեղում արտադրվեն։ Իսկ դրա համար պետությունը պետք է պատվեր իջեցնի և երաշխավորի, որ կգնի տվյալ ապրանքը որոշակի գնով, խրախուսի, որ չմշակվող հողերում կոնկրետ մշակաբույսեր աճեցվեն։

-Թեև որպես գյուղնախարար մի քանի ամիս եք պաշտոնավարել, սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր եք իրականացրել պարենային ինքնաբավության խնդիրը լուծելու ուղղությամբ։

-Ճիշտ է, ես ընդամենը չորսուկես ամիս եմ պաշտոնավարել, ինչն էլ համընկել է Հայաստանում անցումային շրջանի հետ, երբ երկրում քաղաքական իրավիճակը եռում էր, սակայն պարենային ինքնաբավության խնդիրը եղել է իմ ուշադրության կենտրոնում։ Իմ պաշտոնավարման ընթացքում մենք փորձնական ծրագիր իրականացրեցինք Հայաստանի սահմանամերձ համայնքներում։ Գյուղացուն 1 հա հողատարածք մշակելու համար 60.000 դրամ հատկացրեցինք , որպեսզի աշնանացան հացահատիկ ցանի, արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էականորեն աճեց ցանքատարածությունների թիվը։ 2019թ. բյուջեով 2 մլրդ դրամ էր հատկացվել, որպեսզի այս ծրագիրն իրականացվեր նաև լեռնային և բարձր լեռնային համայնքներում, սակայն կառավարությունն իր գյուղատնտեսական քաղաքականությունը փոխեց, և հրաժարվեց դրանց իրագործումից։ Ես կարծում եմ, որ եթե այդ ծրագիրն իրագործվեր, ապա հացահատիկի ինքնաբավության մասով շատ ավելի բարվոք վիճակում կլինեինք, քան այսօր։

-Հայտնի է, որ Հայաստանը հացահատիկի հիմնական մասը ներմուծում է Ռուսաստանից։ ՌԴ–ի կողմից պարենային ապրանքների արտանահման հնարավոր սահմանափակումներն ի՞նչ ազդեցություն կթողնեն մեր երկրի վրա, և ո՞րն է ելքը։

-Եթե Ռուսաստանը սահմանափակում մտցնի հացահատիկի արտահանման մասով , Հայաստանը ստիպված է լինելու այլ շուկաներ փնտրել, օրինակ, ներմուծի հացահատիկ արտադրող Ղազախստանից կամ Կանադայից, որոնք շատ հեռու են Հայաստանից և այդ երկրներից հացահատիկ ձեռքբերելը շատ ավելի բարդ և թանկ կնստի մեզ վրա։ Կառավարությունն օր առաջ պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի, ոչ թե սպասի ՌԴ–ի սահմանափակումներին։

-Կառավարությունը քննարկում է ցորենի արտադրության խթանման հարցը, իսկ իշխանական պատգամավորները գյուղացիներին խնդրում են հնարավորության սահմաններում գարնանացան ցորեն ցանել, հողը խոպան չթողնել։ Ո՞րն է երաշխիքը, որ գյուղացին ցորեն ցանելով, հետագայում այն իրացնելու խնդիր չի ունենա։

-Հորդորելով կամ խնդրելով գյուղացուն չես համոզի, որ ցորեն մշակի, պետք է պետությունը կոնկրետ հացահատիկի մասով պատվեր իջեցնի և պարտավորվի որոշակի գնով ձեռքբերելու հացահատիկը, այսինքն պետությունը պետք է երաշխավորված գնում կատարի։ Դա գոնե վստահություն կտա գյուղացուն, որ իր ապրանքը չի մնա։ Իսկ հացահատիկի իրացման հարցում կարծում եմ՝ խնդիր չի լինի, եթե մարդիկ նույնիսկ չկարողանան իրացնել, գոնե սեփական կարիքների համար կօգտագործեն։ Եթե գյուղացուն խրախուսեն հացահատիկ մշակել, ստիպված չենք լինի մեր հացահատիկի մեծ մասը ներկրել Ռուսաստանից։ Այսօր Հայաստանի հողերի 40%–ից ավելին չի մշակվում, ոռոգման ցանցն անմխիթար վիճակում է. այն հողերը, որտեղ շատ լավ հացահատիկ կարող է աճել, խոպան են։

-Դուք մշտապես դեմ եք եղել Գյուղատնտեսության նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությանը միացնելու գաղափարին։ Ներկայումս, երբ մեր կառավարությունն այս ճգնաժամից դուրս գալու հիմնական հույսը դրել է գյուղոլորտի վրա, արդյոք ի զորո՞ւ է էկոնոմիկայի նախարարությունն իր վրա վերցնել այդ ծանր բեռը։

-Ոլորտը նախարարության կարգավիճակ է ստանում՝ հաշվի առնելով տվյալ ոլորտի կարևորությունը երկրի համար։ Մեր տնտեսության 30%–ն ապահովում է գյուղատնտեսությունը, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մի քանի հարյուր հազար է և, բնականաբար, ելնելով իր կարևորությունից, պետք է առանձին նախարարություն լինի, այլ խնդիր է, որ տարիներ շարունակ այդ նախարարության գործունեությունն արդյունավետ չի եղել, գործիքները սահմանափակ են եղել և այլն։ Փոխարենը նախարարության արդյունավետությունը բարձրացնեն, կառավարությունը գնաց այն լուծարելու քայլին։ Մեկ տարի է անցել, և որևէ մեկը չի լսել, որ միավորումից հետո նախարարության գործունեության կամ կառավարման արդյունավետությունը բարձրացել է։ Ես այն ժամանակ էլ էի ասում, հիմա էլ եմ պնդում, կառավարությունը շուտով կհասկանա գյուղատնտեսության նախարարության կարևորությունը և այն կվերադարձնի նախկին կարգավիճակին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company